[ARM]     [RUS]     [ENG]

ՙՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԻՐ ԳՈՐԾՈՒՄ ՊԵՏՔ Է ԱՐԺԵՔ ՍՏԵՂԾԻ՚

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ար­ցա­խի պե­տա­կան կա­մե­րա­յին նվա­գա­խում­բը, հի­շեց­նենք, հիմն­վեց 2004 թվա­կա­նին` Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ, Սփյուռ­քում գոր­ծող ՀԲԸՄ-ի ա­ջակ­ցու­թյամբ և Հա­յաս­տա­նում հայտ­նի դի­րի­ժոր Գևորգ Մու­րա­դյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ: Հի­րա­վի, Ար­ցա­խի կա­մե­րա­յին նվա­գախմ­բի ծնուն­դը հայ ժո­ղովր­դի ե­րեք ճյու­ղե­րի` Ար­ցախ-Հա­յաս­տան-Սփյուռք հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ար­ժե­քա­վոր ար­դյունք­նե­րից է:

Ստեղծ­ված օր­վա­նից նվա­գա­խում­բը մայ­րա­քա­ղա­քի ար­վես­տա­սեր հան­րու­թյա­նը պարգևել է բազ­մա­թիվ հա­մերգ­ներ` հրամց­նե­լով ար­ցախ­ցի­նե­րին ե­րաժշ­տար­վես­տի գո­հար­նե­րը, իր հա­վա­տա­րիմ ունկ­նդ­րին ծա­նո­թաց­նե­լով ան­ծա­նոթ հե­ղի­նակ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րին, կազ­մա­կեր­պե­լով հա­մա­տեղ հա­մերգ­ներ Հա­յաս­տա­նի, Սփյուռ­քի ակ­նա­ռու ե­րա­ժիշտ­նե­րի, կոմ­պո­զի­տոր­նե­րի հետ, այդ հա­մերգ­նե­րին ընդ­գր­կե­լով ար­ցախ­ցի թե սկս­նակ և թե կա­յա­ցած շնոր­հա­շատ ե­րա­ժիշտ­նե­րին, նվա­գախմ­բի հի­ման վրա ստեղ­ծե­լով ար­ցախ­ցի ջու­թա­կա­հար­նե­րի մի ողջ սե­րունդ: Մի խոս­քով, բուռն գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լով, մաեստ­րո Մու­րա­դյանն ար­ժա­նա­ցավ ար­ցախ­ցի­նե­րի մեծ սի­րուն ու հար­գան­քին, հետևա­բար` պե­տա­կան կո­չում­նե­րի և պարգևնե­րի: Գևորգ Մու­րա­դյանն իր նվա­գախմ­բով Ար­ցա­խի մշա­կու­թա­յին կյան­քում զբա­ղեց­րեց իր ու­րույն տե­ղը:
Ան­գամ պա­տե­րազ­մը չխան­գա­րեց Ար­ցա­խի պե­տա­կան կա­մե­րա­յին նվա­գախմ­բի գոր­ծու­նեու­թյա­նը: Ա­յո, ե­րեք ամ­սով ընդ­հա­տեց աշ­խա­տան­քը, բայց պա­տե­րազ­մի ա­վար­տից հե­տո կո­լեկ­տիվն իր ամ­բողջ կազ­մով վե­րա­դար­ձել է Հա­յաս­տա­նից: Ինչ­պես միշտ, նվա­գա­խում­բը նոր տա­րում պատ­րաստ­վում է իր ա­ռա­ջին մեծ հա­մեր­գին, ո­րը նա­խա­տես­վում է անց­կաց­նել ապ­րիլ ամս­վա կե­սե­րին:

Ինչ­պես է այ­սօր ապ­րում-ա­րա­րում նվա­գա­խում­բը, ի՞նչ հե­տաքր­քիր ծրա­գիր է պատ­րաս­տում իր ունկ­նդ­րի հա­մար։ Այս մա­սին է հար­ցազ­րույ­ցը Ար­ցա­խի պե­տա­կան կա­մե­րա­յին նվա­գախմ­բի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար և դի­րի­ժոր Գևորգ Մու­րա­դյա­նի հետ:
-Ի­հար­կե, պա­տե­րազ­մը մեծ ար­հա­վիրք էր: Որ ա­սեմ՝ անս­պա­սե­լի էր, միա­միտ անձ­նա­վո­րու­թյուն կլի­նեմ: Վեր­ջին տա­րի­նե­րին ինչ-որ ան­հո­գու­թյուն եմ զգա­ցել մե­զա­նում, ժո­ղովր­դի լեզ­վով ա­սած՝ ՙար­խա­յին՚ էինք: Չի կա­րե­լի այդ­պես ան­հոգ լի­նել: Թշ­նա­մի­նե­րով շր­ջա­պատ­ված եր­կիր ենք: Դեռ 2016-ը շատ բան ցույց տվեց, հե­տո 2020-ին` Տա­վու­շյան դեպ­քե­րը: Դր­սում 21-րդ դարն է: Մենք միշտ հպար­տա­նում ենք մեր ՙու­ղեղ­նե­րով՚, տեխ­նո­լոգ­նե­րով, գիտ­նա­կան­նե­րով: Ա­յո, նրանք կան, բայց, ցա­վոք, պա­հանջ­ված չեն: Գու­ցե հի­մա, այս­քա­նից հե­տո, խել­քի գան, օգ­տա­գոր­ծեն նրանց: Հա­մոզ­ված եմ, ինչ­պես ՀՀ ԱԺ և կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րին են բարձր աշ­խա­տա­վար­ձեր ու հա­վե­լավ­ճար­ներ տա­լիս, գիտ­նա­կան­նե­րին ևս պետք է նույն­կերպ վար­ձատ­րել: Ա­յո, մենք ա­րա­րող, ստեղ­ծող ժո­ղո­վուրդ ենք: Նույն թն­դա­նո­թի ուժն ու­նի ար­վես­տը: Մար­դուն դժ­վար է բա­ռե­րով ուղ­ղա­կի ներ­շն­չել բա­րո­յա­կա­նու­թյուն, հայ­րե­նա­սի­րու­թյուն: Դա պետք է ար­վի մեծ աշ­խա­տան­քի շնոր­հիվ:
-Բայց շատ մար­դիկ կորց­րել են տներ, հայ­րե­նի­քի ի­րենց հա­րա­զատ մա­սը և չգի­տեն, թե ինչ է լի­նե­լու հե­տա­գա­յում…
-Ա­յո, նկա­տել եմ. մար­դիկ գլուխ­նե­րը կախ, ըն­կճ­ված անց­նում են փո­ղո­ցով: Ոչ, ա­մեն մարդ իր գոր­ծում պետք է նվի­րյալ լի­նի, ար­ժեք ստեղ­ծի, և ա­նի դա շատ բարձր մա­կար­դա­կով:
-Դուք ինք­ներդ ինչ­պե՞ս եք տրա­մադր­ված:
-Ես հո­ռե­տես­նե­րից չեմ: Լա­վա­տես եմ էու­թյամբ: Ինձ մեկ-մեկ քն­նա­դա­տում են դրա հա­մար: Բայց չէ՞ որ լա­վա­տե­սու­թյունն է կյան­քի շար­ժիչ ու­ժը: Շա­տերն ինձ հարց են տա­լիս` գնում եք Ար­ցա՞խ, կամ այս­տեղ` հե՞տ եք ե­կել: Բա ինչ պի­տի ա­նեմ: Ես այս­տեղ ա­ռա­քե­լու­թյուն ու­նեմ: Բա 16 տա­րի ա­ռաջ հենց այն­պես հո չեմ ե­կել, որ հի­մա թող­նեմ-փախ­չեմ: Ա­յո, պա­տե­րազ­մի 4-րդ օ­րը գնա­ցի, բայց այն մտ­քով, որ պա­տե­րազ­մը կա­վարտ­վի, և մենք բո­լորս կվե­րա­դառ­նանք` շա­րու­նա­կե­լու մեր աշ­խա­տան­քը: Ռազ­մա­վա­րու­թյան իմ ծրա­գիրն եմ մշա­կել:
-Նվա­գախմ­բի բո­լո՞ր ամ­դամ­ներն են վե­րա­դար­ձել:
-Ի­հար­կե: Ա­վե­լին ա­սեմ. նվա­գախմ­բին կից ստու­դիա­յի սա­նե­րից ե­րե­քին կես դրույ­քով ըն­դու­նել եմ աշ­խա­տան­քի: Նրանք շատ լավ ներ­դաշ­նակ­վում են հիմ­նա­կան կազ­մի հետ: Ես մի ար­տա­հայ­տու­թյուն ու­նեմ` չա­նես, չի լի­նի: Ան­գամ այդ ար­տա­հայ­տու­թյամբ նվա­գախմ­բի ան­դամ­նե­րի հա­մար կի­սա­վեր­նա­շա­պիկ­ներ եմ պատ­վի­րել, որ կար­գա­խո­սի պես միշտ մեզ հետ լի­նի: Բո­լոր ո­լորտ­նե­րում էլ` չա­նես՝ չի լի­նի: Դժ­վար լի­նի, ո­չինչ` հաղ­թա­հա­րիր, մա­քա­ռիր: Կյան­քի եր­ջան­կու­թյու­նը հենց դրա­նում է, որ դժ­վա­րու­թյուն­ներ հաղ­թա­հա­րես: Երևա­նում այն­քան զոհ­ված զին­վո­րա­կան­նե­րի հո­գե­հան­գիստ­նե­րի մաս­նակ­ցե­ցի, այս­տեղ` նույն­պես:
Գերբ­նա­կան ուժ պետք է լի­նի մեր մեջ, որ հաղ­թա­հա­րենք: Պար­տա­վոր ենք հաղ­թա­հա­րել: Ա­ռանց դրան ա­նի­մաստ կլի­նի կյան­քը շա­րու­նա­կել: Մենք դեռ ա­նե­լիք­ներ ու­նենք: Ա­յո, այս ան­գամ պարտ­վել ենք: Այդ­պես էլ է լի­նում: Գեր­մա­նիան վեր­ջին եր­կու հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազմ­նե­րում պարտ­վել է, բայց այ­սօր զար­գա­ցած եր­կր­նե­րի շար­քում է: Մենք պետք է այն­քան հզո­րա­նանք, որ կա­րո­ղա­նանք այս ի­րա­վի­ճա­կից դուրս գալ և նո­րից զար­գա­նալ: Մենք պետք է հաս­կա­նանք մեր թե­րի կող­մե­րը: Քիչ ու­տենք, վա­յելք­նե­րին քիչ տր­վենք, բայց լավ զին­վենք: Իս­րա­յե­լի օ­րի­նա­կը մեր աչ­քի առջև է: Ի­րենք էլ են շր­ջա­պատ­ված թշ­նա­մի­նե­րով: Բայց այն­քան են հզոր, որ ոչ ոք չի հա­մար­ձակ­վում ձեռք բարձ­րաց­նել նրանց վրա:
-Խո­սենք նվա­գախմ­բի նոր ծրագ­րի մա­սին: Ի՞նչ ա­նակն­կալ­ներ եք պատ­րաս­տում ունկ­նդ­րի հա­մար:
- Շնոր­հա­շատ յոթ պա­տա­նի ե­րա­ժիշտ­նե­րի ընդ­գր­կել եմ նոր ծրագ­րում` ա­կոր­դեոա­նա­հա­րի, դաշ­նա­կա­հա­րի, շե­փո­րա­հա­րի, եր­կու քա­նո­նա­հա­րու­հի­նե­րի, սաք­սա­ֆո­նա­հա­րի: Նաև Ար­ցա­խում հայտ­նի երգ­չու­հի Գո­հար Ա­լեք­սա­նյա­նի հետ ենք մեկ հա­մար պատ­րաս­տում: Նրանք գի­տեն, որ պետք է շատ աշ­խա­տեն, ես հենց այն­պես չեմ ընդ­գր­կել ծրագ­րում: Տե­սեք՝ ինչ հա­մա­կարգ են աշ­խա­տեց­նում: Ա­նում եմ իմ ժո­ղովր­դի հա­մար: Հա­վա­տում եմ, որ մեր ամ­բողջ եր­կի­րը վե­րա­կանգ­նե­լու ենք: Չգի­տեմ` երբ կլի­նի դա: Թող ես չտես­նեմ, 74 տա­րե­կան մարդ եմ, բայց իմ, ձեր զա­վակ­ներն ան­պայ­ման կտես­նեն: Թող իմ լա­վա­տե­սա­կան մտա­ծե­լա­կեր­պը փո­խանց­վի բո­լոր ո­լորտ­նե­րին: Ան­շուշտ, ժա­մա­նակ է պետք, որ ոտ­քի կանգ­նենք: Հա­վա­տում եմ մեր բա­նա­կին, մեր քաջ տղա­նե­րին: Հպար­տու­թյամբ եմ խո­նարհ­վում մեր զոհ­ված տղա­նե­րի լու­սա­վոր հո­գի­նե­րի առջև: Մենք պետք է նրանց կի­սատ թո­ղած գոր­ծը շա­րու­նա­կենք: