[ARM]     [RUS]     [ENG]

ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ԱՄՓՈՓԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 Հուն­վա­րի 26-ին տե­ղի է ու­նե­ցել Ար­ցա­խի գի­տա­կան կենտ­րո­նի գիտ­խոր­հր­դի նոր՝ ընդ­լայն­ված կազ­մով անդ­րա­նիկ նիս­տը, ո­րին ներ­կա էր ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան գի­տու­թյան գծով փոխ­նա­խա­րար Հաս­միկ Մի­նա­սյա­նը։

Նիս­տը վա­րում էր ԱՀ գի­տա­կան կենտ­րո­նի տնօ­րեն Ա­նյու­տա Սարգ­սյա­նը։

Շնոր­հա­վո­րե­լով գիտ­խոր­հր­դի նոր ան­դամ­նե­րին՝ տնօ­րենն անդ­րա­դար­ձավ երկ­րում ստեղծ­ված ծանր ի­րա­վի­ճա­կին։ ՙՄեր կամ­քից ան­կախ հայ­տն­վել ենք նման ի­րա­վի­ճա­կում, բայց մեր աշ­խա­տան­քով պետք է ա­մեն ինչ ա­նենք, որ նպաս­տենք մի բուռ դար­ձած երկ­րի վե­րա­կան­գն­մանն ու զար­գաց­մա­նը՚,- ա­սաց Ա. Սարգ­սյա­նը։
Օ­րա­կար­գում ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան կող­մից ֆի­նան­սա­վոր­վող թե­մա­նե­րի ամ­փո­փիչ հաշ­վետ­վու­թյուն­ներն էին։ Նիս­տի մաս­նա­կից­նե­րին ներ­կա­յաց­վեց ութ հաշ­վետ­վու­թյուն։
Ա­ռա­ջի­նը ե­լույթ ու­նե­ցավ ՙԱՀ պատ­մու­թյու­նը 1991-2020թթ.՚ թե­մա­յի ղե­կա­վար, պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր Վահ­րամ Բա­լա­յա­նը։ Նրա խոս­քով՝ թե­ման կա­տա­րող­նե­րը ար­խի­վա­յին նյու­թե­րի, պար­բե­րա­կան մա­մու­լի, հրա­պա­րա­կի վրա գտն­վող աշ­խա­տու­թյուն­նե­րի, ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մաս­նա­կից­նե­րի թո­ղած հու­շե­րի հի­ման վրա ու­սում­նա­սի­րել են 1988 թվա­կա­նից առ այ­սօր ար­ցա­խա­հա­յու­թյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի և պե­տա­կա­նու­թյան վե­րա­կերտ­ման ա­նընդ­հատ շղ­թան՝ վեր հա­նե­լով ամ­բողջ գոր­ծըն­թա­ցի տար­բեր շր­ջա­փու­լե­րը բնու­թագ­րող ի­րո­ղու­թյուն­նե­րը` բա­ցա­հայ­տե­լով քն­նու­թյան նյութ դար­ձած ժամ­նա­կաշր­ջա­նում ազ­գա­յին, քա­ղա­քա­կան, ռազ­մա­կան ու պե­տա­կան գոր­ծիչ­նե­րի դե­րը հա­մազ­գա­յին կարևո­րա­գույն խն­դի­նե­րի լուծ­ման և ազ­գա­յին պե­տա­կա­նու­թյան կերտ­ման գոր­ծում։
Ըստ բա­նա­խո­սի՝ հա­վա­քագր­ված նյու­թե­րը հա­մա­կարգ­վել ու շա­րադր­վել են։ Ներ­կա պա­հին այն գտն­վում է հա­մա­կարգ­չա­յին շար­ված­քի գոր­ծըն­թա­ցում։ Այդ ա­մենն ա­վար­տե­լուց հե­տո աշ­խա­տան­քը հո­վա­նա­վոր­նե­րի մի­ջո­ցով կհ­րա­տա­րակ­վի մե­նագ­րու­թյան տես­քով։ Աշ­խա­տան­քը հե­տա­գա­յում կթարգ­ման­վի տար­բեր լե­զու­նե­րով և իր նպաս­տը կու­նե­նա Ար­ցա­խը մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը ներ­կա­յաց­նե­լու գոր­ծում ու կխ­թա­նի զբո­սաշր­ջու­թյան զար­գաց­մա­նը։
Հե­ղի­նակ­ներն անդ­րա­դար­ձել են նաև երկ­րի ներ­քին ու ար­տա­քին քա­ղա­քա­կան աս­պա­րե­զում թույլ տված սխալ­նե­րին, ո­րոնք կոր­ծա­նա­րար հետևանք­ներ են ու­նե­ցել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հա­մար։
Ի գի­տու­թյուն գիտ­խոր­հր­դի ան­դամ­նե­րի, Վ.Բա­լա­յանն ա­սաց, որ պատ­րաս­տել է նաև մի աշ­խա­տու­թյուն՝ ՙԺո­ղովր­դագ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րը Շու­շիում՝ հնա­դա­րից մինչև մեր օ­րե­րը՚։ Շու­տով այն լույս կտես­նի նաև անգ­լե­րեն լեզ­վով։ Բա­ցի այդ, ըստ բա­նա­խո­սի, նա­խա­րա­րու­թյու­նը նույն­պես նպա­տակ ու­նի սույն աշ­խա­տու­թյու­նը տպագ­րել ա­ռան­ձին գր­քով։
Իր խոս­քում ՙԱր­ցա­խի ազ­գագ­րու­թյան գրառ­ման և ու­սում­նա­սի­րու­թյան պատ­մու­թյուն և մա­տե­նա­գի­տու­թյուն՚ թե­մա­յի ղե­կա­վար, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Ար­մեն Սարգ­սյա­նը նշեց, որ թե­ման, ընդ­հա­նուր առ­մամբ, ամ­փո­փում է Ար­ցա­խի ժո­ղովր­դա­գի­տու­թյու­նը, որն իր մեջ նե­րա­ռում է մի շարք բնա­գա­վառ­ներ, այդ թվում՝ բա­նա­հյու­սու­թյուն, ազ­գագ­րու­թյուն, բար­բա­ռա­գի­տու­թյուն, հնա­գի­տու­թյուն և պատ­մու­թյուն։ Աշ­խա­տանքն ա­վարտ­ված է և պատ­րաստ տպագ­րու­թյան։ Բա­նա­խո­սը հան­գա­մա­նա­լից ներ­կա­յաց­րեց թե­մա­յի շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կանց­ված աշ­խա­տանք­նե­րը։ Հատ­կա­պես նշ­վեց ազ­գագ­րու­թյան բնա­գա­վա­ռում՝ բազ­մա­թիվ ար­խիվ­նե­րում կա­տար­ված ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի մա­սին (19-րդ դա­րի 2-րդ կե­սից մինչև մեր օ­րե­րը)։
Ա. Սարգ­սյա­նի խոս­քով՝ ու­սում­նա­սի­րու­թյա­նը զու­գըն­թաց՝ կազմ­վել է աշ­խա­տանք­նե­րի մա­տե­նա­գի­տա­կան ցան­կը՝ յու­րա­քան­չյու­րի դի­մաց ամ­փոփ ներ­կա­յաց­նե­լով բո­վան­դա­կու­թյու­նը:
Ե­լույթ ու­նե­ցող­նե­րը պա­տաս­խա­նել են գիտ­խոր­հր­դի ան­դամ­նե­րի հար­ցե­րին։

;