[ARM]     [RUS]     [ENG]

ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԸ… ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Տպագ­րու­թյան է հան­ձն­ված Ար­ցա­խի մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ, հու­շար­ձա­նա­գետ Սլա­վա Սարգ­սյա­նի ՙԱր­ցա­խի ամ­րոց­նե­րը՚ (հա­յե­րեն) գիր­քը:

-Ին­չի՞ վրա է աշ­խա­տում Սլա­վա Սարգ­սյա­նը:
-Ես ա­ռայժմ ծան­րա­բեռն­ված եմ հրա­տա­րակ­չա­կան աշ­խա­տան­քով: Նկա­տի ու­նե­նա­լով ներ­կա­յիս բարդ ի­րա­վի­ճա­կը և այն հան­գա­ման­քը, որ նախ­կի­նում, չնա­յած իմ բազ­մա­թիվ դի­մում­նե­րին« աչ­քա­թող էին ար­վել քա­րոզ­չա­կան հրա­պա­րա­կում­նե­րը, այ­սօր­վա դրու­թյամբ կարևո­րե­լով նման աշ­խա­տու­թյուն­նե­րի նշա­նա­կու­թյու­նը, ինձ հա­ջող­վել է փնտ­րել-գտ­նել հո­վա­նա­վոր­ներ և տպագ­րու­թյան հանձ­նել հույժ կարևոր աշ­խա­տու­թյուն­ներ։ Դրանց թվին է պատ­կա­նում ՙԱր­ցա­խի ամ­րոց­նե­րը՚, ո­րը շու­տով լույս կտես­նի։ Դա 1000-է­ջա­նոց ստ­վա­րա­ծա­վալ աշ­խա­տու­թյուն է, որ­տեղ ես ներ­կա­յաց­նում եմ թվով 114 ամ­րոց, հիմ­նա­կա­նում՝ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քի ամ­րոց­նե­րը, ա­վե­լաց­րած՝ շր­ջա­կա հայ­կա­կան տա­րածք­նե­րի ո­րոշ ամ­րոց­ներ։
Բա­ցի այդ, ա­ռա­ջի­կա­յում, դար­ձյալ իմ հե­ղի­նա­կու­թյամբ, կտ­պագր­վի ՙԱր­ցա­խի վան­քե­րը՚։ Այն տպագր­վե­լու է հա­յե­րեն, ռու­սե­րեն, անգ­լե­րեն, ֆրան­սե­րեն։ Սա ու­շագ­րավ աշ­խա­տու­թյուն է, որն ըն­թեր­ցո­ղի սե­ղա­նին կդր­վի 2-3 ամ­սից։
Ա­սեմ, որ մինչ այս գր­քե­րի հրա­տա­րա­կու­մը, ես ըն­թեր­ցո­ղին եմ ներ­կա­յաց­րել 670-ից ա­վե­լի վայ­րե­րի ա­նուն­նե­րի ստու­գա­բա­նու­թյուն։ Ներ­կա­յաց­րել եմ, թե ինչ ձևով են օ­տար­նե­րը ա­ղա­վա­ղել հայ­կա­կան տե­ղա­նուն­նե­րը, դրանք դարձ­րել ի­րենց« այս­պես կոչ­ված, ՙսե­փա­կա­նու­թյու­նը՚։ Իմ հա­մառ ջան­քե­րով ես հա­սել եմ նրան, որ այդ աշ­խա­տու­թյու­նը ևս ներ­կա­յաց­վի օ­տար լեզ­վով, հատ­կա­պես՝ ռու­սե­րեն, որ­պես­զի աշ­խար­հը տե­ղյակ լի­նի մեր հարևան­նե­րի խտ­րա­կան հա­կա­հայ­կա­կան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը։ Սա ևս լույս կտես­նի տար­վա ըն­թաց­քում։
-Ե­թե գաղտ­նիք չէ, ով­քե՞ր են հո­վա­նա­վոր­նե­րը։
-Ա­ռայժմ նպա­տա­կա­հար­մար չեմ գտ­նում հրա­պա­րա­կել եր­կու խո­շոր հո­վա­նա­վոր­նե­րի ա­նուն­ներ։ Նախ­կի­նում ես բազ­միցս դի­մել եմ մեր աշ­խար­հիկ և հոգևոր ղե­կա­վար­նե­րին, ով­քեր բո­լորն էլ բա­րե­մաղ­թանք­ներ են ցան­կա­ցել, գնա­հա­տել են իմ ա­րած աշ­խա­տան­քը, խոս­տում­ներ են տվել, սա­կայն խոս­քից այն կողմ չեն ան­ցել։ Գրա­վոր դի­մել եմ նույ­նիսկ հա­յաս­տա­նյան մե­ծա­հա­րուստ­նե­րին, սա­կայն պա­տաս­խան չեմ ստա­ցել։ Տա­րի­ներ շա­րու­նակ աշ­խա­տել եմ ՙԱր­ցա­խի ամ­րոց­նե­րը՚ գր­քի վրա։ Գրել եմ, պատ­րաս­տել եմ, իմ հաշ­վին ձևա­վո­րել եմ, է­ջադ­րել եմ, բայց պե­տա­կան մո­տե­ցու­մը մնա­ցել է մի կողմ։ Ստիպ­ված եմ ե­ղել զբաղ­վել կազ­մա­կերպ­չա­կան-հրա­տա­կա­չա­կան աշ­խա­տան­քով։
-Սլա­վա, հասց­րե՞լ ես ա­վար­տին հասց­նել ա­ռայժմ ադր­բե­ջա­նա­կան վե­րահս­կո­ղու­թյան տակ գտն­վող շր­ջան­նե­րի պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րի հետ կապ­ված քո մտահ­ղա­ցում­նե­րը։
-Ցա­վա­լի է, բայց Ար­ցա­խյան եր­րորդ պա­տե­րազ­մի հետևան­քով տա­րածք­ներ կորց­րինք, քա­ղա­քա­կան խա­ղե­րի պատ­ճա­ռով կո­րուստ­ներ ու­նե­ցանք։ Սա մեր հողն է, մենք հա­զա­րա­մյակ­ներ ապ­րել ու ապ­րե­լու ենք այս­տեղ, և« իմ կար­ծի­քով, ա­ռա­ջի­կա­յում հնա­րա­վոր չէ կան­խա­տե­սել ժա­մա­նա­կաշր­ջա­նը, կվե­րա­կան­գն­վեն մեր բնա­կա­վայ­րե­րը։ Քար­վա­ճա­ռի շր­ջա­նում կան 30 վանք ու ե­կե­ղե­ցի­ներ« և ոչ մի հա­տիկ մահ­մե­դա­կան հու­շար­ձան։ Սա զուտ հայ­կա­կան բնա­կա­վայր է։ Քա­շա­թա­ղի շր­ջա­նում ևս մահ­մե­դա­կան հու­շար­ձան­ներ չկան։ Այս եր­կու հայ­կա­կան շր­ջան­նե­րում միա­սին կան 741 հայ­կա­կան հու­շար­ձան­ներ։ Իմ կայ­քէ­ջում ես ման­րա­մասն 6 լեզ­վով տե­ղե­կաց­րել եմ։ Ար­ցա­խի ամ­բողջ տա­րած­քում կա 15 մանր-մունր մահ­մե­դա­կան հու­շար­ձան, Նա­խիջևա­նի հետ միա­սին՝ 51 մզ­կիթ, ցու­ցա­կը ես ու­նեմ։
Ար­ցա­խյան վեր­ջին պա­տե­րազ­մի ողջ ըն­թաց­քում մեր երկ­րա­մա­սից դուրս չեմ ե­կել, ա­կա­նա­տես եմ ե­ղել շատ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի։ Ո­րոշ ժա­մա­նակ անց­նի, գու­ցեև մեկ տա­րի, իմ կող­մից կլի­նեն շատ բա­ցա­հայ­տում­ներ, հրա­պա­րա­կում­ներ։
Այն, ինչ որ ե­ղել է, նա­խա­բանն է, կի­նոն հե­տո է լի­նե­լու… Կաս­պից ծո­վից մինչև Մի­ջերկ­րա­կան, մինչև Պար­սից ծոց, կլի­նեն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բա­խում­ներ, բայց ես լա­վա­տե­սու­թյունս չեմ կորց­նում. մենք ա­զատ ենք լի­նե­լու: Բայց դե կյան­քի ի­մաս­տը միայն… միայն հա­ցիվ չէ…