[ARM]     [RUS]     [ENG]

ՏՈՂԻ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

Օ­րերս Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Ա­ռա­ջա­ձոր գյու­ղի դպ­րո­ցում կա­յա­ցավ հե­տաքր­քիր մի­ջո­ցա­ռում՝ Տո­ղի ար­վես­տի դպ­րո­ցի դա­սա­տու­նե­րը ներ­կա­յաց­րին ի­րենց գոր­ծիք­նե­րի հն­չե­ղու­թյան, մե­ղե­դայ­նու­թյան նր­բու­թյուն­նե­րը՝ ձգ­տե­լով ե­րե­խա­նե­րի մոտ հե­տաք­րք­րու­թյուն ու սեր ա­ռա­ջաց­նել առ հայ­կա­կան ազ­գա­յին ե­րաժշ­տա­կան գոր­ծիք­ներ, ժո­ղովր­դա­կան երգ։

Սա­կայն անդ­րա­դառ­նանք դրան նա­խոր­դող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին։ Ցա­վով փաս­տենք, որ Ար­ցա­խյան 3-րդ պա­տե­րազ­մի հետևան­քով Հադ­րու­թի շր­ջա­նի Տո­ղի ար­վես­տի դպ­րո­ցի 15 տար­վա ձեռք­բե­րում­նե­րը մնա­ցին թշ­նա­մու կող­մից օ­կու­պաց­ված տա­րած­քում։ Բայց հու­սադ­րո­ղը` այս ամ­բողջ տա­րի­նե­րի ըն­թաց­քում կու­տա­կած հոգևոր-մշա­կու­թա­յին նե­րուժն է։ Այդ նե­րու­ժի կրող­նե­րը՝ տնօ­րե­նը, ա­ռա­ջին դա­սա­տու­նե­րը, Երևա­նից ե­կած մաս­նա­գետ­նե­րը, դպ­րո­ցի սա­նե­րը, ո­րոնք շա­րու­նա­կե­ցին ու­սու­մը, մաս­նա­գի­տա­ցան և ե­կան դա­սա­վան­դե­լու հա­րա­զատ օ­ջա­խում, կր­կին միա­վոր­վե­ցին և ո­րո­շե­ցին ա­ռա­քե­լու­թյու­նը շա­րու­նա­կել Ար­ցա­խի գյու­ղե­րում։
Այ­սօր Տո­ղի ար­վես­տի դպ­րո­ցը՝ վե­րա­դաս ա­տյան­նե­րի հա­մա­ձայ­նու­թյամբ, մուտք է գոր­ծում Աս­կե­րա­նի շր­ջա­նի Նա­խիջևա­նիկ, Այ­գես­տան, Խնա­ծախ, ինչ­պես և Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Ծմա­կա­հող ու Ա­ռա­ջա­ձոր գյու­ղե­րը։ Ա­ռա­ջա­ձո­րում կա­յա­ցած մի­ջո­ցա­ռու­մը, ո­րի հան­դի­սա­տես­ներն էին նաև Ծմա­կա­հո­ղի դպ­րո­ցի ա­շա­կերտ­նե­րը, ա­ռա­ջինն էր դպ­րո­ցի 2020-2021 ուս­տար­վա ըն­թաց­քում։ Բայց և հա­մոզ­ված ենք՝ դա ա­ռա­ջին ծի­ծեռ­նակն էր, նման մի­ջո­ցա­ռում­ներ այլ գյու­ղե­րում ևս կկազ­մա­կերպ­վեն։
Ծրա­գի­րը, ինչ­պես նշեց Ա­ռա­ջա­ձո­րի հան­րակր­թա­կան դպ­րո­ցի տնօ­րեն Նել­լի Ա­թա­նե­սյա­նը, հա­տըն­տիր էր՝ կազմ­ված ազ­գա­յին և ժո­ղովր­դա­կան եր­գե­րի գո­հար­նե­րով։ Ներ­կա­յաց­վե­ցին ազ­գա­յին գոր­ծիք­ներ՝ շվի, դու­դուկ, դհոլ, քա­նոն։ Ժո­ղովր­դա­կան եր­գի դա­սա­տուն կա­տա­րեց հայ եր­գի գո­հար­նե­րը՝ ներ­կա­յաց­նե­լով բազ­մաոճ ու բազ­մաբ­նույթ հայ եր­գար­վես­տը։ Թա­տե­րա­կան խմ­բի դա­սա­տուն կարճ բե­մադ­րու­թյամբ ներ­կա­յաց­րեց հատ­ված ՙՍաս­նա Ծռեր՚ է­պո­սից։ Ժո­ղովր­դա­կան պա­րի դա­սա­տու­նե­րը պա­րե­ցին ՙՀեն­զե­լին՚։
Կարևո­րե­լով ուս­տար­վա ըն­թաց­քում ա­ռա­ջին հա­մեր­գը, Տո­ղի ար­վես­տի դպ­րո­ցի տնօ­րեն Սու­սան­նա Բա­լա­յանն ըն­դգ­ծեց, որ, չնա­յած դպ­րո­ցը զրկ­վել է իր մշ­տա­կան վայ­րից, տա­րի­նե­րի ըն­թաց­քում ձեռք բե­րած գույ­քից, բայց պահ­պա­նել է ստեղ­ծա­գոր­ծե­լու իր կամքն ու ո­գին։ Եվ հա­վաս­տիաց­րեց, որ դպ­րո­ցի ու­սու­ցիչ­նե­րը պատ­րաստ են ի­րենց ողջ կա­րո­ղու­թյուն­նե­րը ծա­ռա­յեց­նել ի նպաստ Ար­ցա­խի գյու­ղե­րի օժտ­ված ե­րե­խա­նե­րի մշա­կու­թա­յին կր­թու­թյանն ու զար­գաց­մա­նը։
Ս. Բա­լա­յա­նը հա­մոզ­ված է, որ երկ­րի մշա­կու­թա­յին կր­թու­թյան աս­պա­րե­զում ե­ղած նե­րու­ժի զգա­լի մա­սը պետք է ուղ­ղել գյու­ղա­կան մի­ջա­վայ­րում գե­ղա­գի­տա­կան դաս­տիա­րա­կու­թյան ի­րա­կա­նաց­մա­նը։ Պետք չէ այն կու­տա­կել մայ­րա­քա­ղա­քում կամ շրջ­կենտ­րոն­նե­րում։ Անհ­րա­ժեշտ է յու­րա­քան­չուր են­թաշր­ջա­նում գո­նե մեկ ար­վես­տի դպ­րոց հիմ­նել և ու­սում­նա­կան գոր­ծըն­թացն այն­պես վա­րել, որ­պես­զի ընդ­գր­կեն են­թաշր­ջա­նի բո­լոր փոքր ու մեծ գյու­ղե­րը։ ՙԱյս ա­ռա­քե­լու­թյունն էր այն շար­ժիչ ու­ժը, որ 2005-ին տա­րավ ինձ Տող գյուղ և ստի­պեց ջան­քեր գոր­ծադ­րել՝ զրո­յից ար­վես­տի դպ­րոց հիմ­նե­լու նպա­տա­կով՚։
Այս դժ­վար ճա­նա­պա­հին իր առջև ծա­ռա­ցած խն­դիր­նե­րի հաղ­թա­հար­ման գոր­ծում, հա­վաս­տիաց­նում է Ս. Բա­լա­յա­նը, մեծ օգ­նու­թյուն են ցու­ցա­բե­րել թե՜ հայ բա­րե­րար­նե­րը և թե՜ Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյուն­նե­րը, ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մը։ Միաս­նա­կան այս ուժն է, հա­մոզ­ված է նա, որ նա­խորդ տա­րի­նե­րին դպ­րո­ցին մեծ հա­ջո­ղու­թյուն­ներ բե­րեց և այ­սու­հետ էլ կբե­րի. գյու­ղաբ­նակ մեր բո­լոր ե­րե­խա­նե­րը պետք է դառ­նան հայ­կա­կան հա­րուստ մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան կրող­նե­րը, և գոր­ծըն­թացն այս շա­րու­նա­կա­կան բնույթ պետք է ու­նե­նա։