[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ ՄԻՇՏ ԵՂԵԼ ԵՆ ԵՎ ԿԼԻՆԵՆ

Ա­նի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 Հան­րու­թյան շր­ջա­նում քն­նարկ­ման թե­մա է դար­ձել ռու­սե­րե­նը որ­պես պաշ­տո­նա­կան լե­զու ըն­դու­նե­լու հար­ցը: Բնա­կա­նա­բար, կար­ծիք­նե­րը տար­բեր են, վի­ճա­հա­րույց հար­ցե­րը՝ շատ: Թե­մա­յի շուրջ պար­զա­բա­նում­նե­րի հա­մար զրու­ցե­ցինք ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան լեզ­վի տես­չու­թյան պետ Ար­տակ Ղու­լյա­նի հետ:

-Ի՞նչ է Ձեզ հա­մար լեզ­վամ­տա­ծո­ղու­թյու­նը և ի՞նչ եք կար­ծում՝ ինչ­պի­սի՞ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն ու­նի ար­ցախ­ցու լեզ­վամ­տա­ծո­ղու­թյու­նը։
-Լեզ­վամ­տա­ծո­ղու­թյան վե­րա­բե­րյալ բազ­մա­թիվ սահ­մա­նում­ներ կան։ Եզ­րույ­թին գի­տա­կան տե­սան­կյու­նից տար­բեր ժա­մա­նակ­նե­րում անդ­րա­դար­ձել են և՜ լեզ­վա­բան­նե­րը, և՜ փի­լի­սո­փա­նե­րը, և՜ հո­գե­բան­նե­րը, և՜ ու­րիշ­ներ։ Բայց բո­լոր սահ­մա­նում­նե­րում էլ կար­միր թե­լի պես անց­նում է հետևյալ միտ­քը. քա­նի որ մար­դը բա­նա­կան էակ է, այ­սինքն՝ օժտ­ված է մտա­ծե­լու ու­նա­կու­թյամբ, իսկ մտա­ծում է լեզ­վով, հետևա­բար՝ խո­սելն ու մտա­ծե­լը անհ­նար է տա­րան­ջա­տել։ Եվ, ի­րա­կա­նում, դժ­վար է պատ­կե­րաց­նել ա­ռանց մե­կը մյու­սի։ Բնա­կա­նա­բար, հա­յե­րեն լեզ­վա­կի­րը մտա­ծում է հա­յե­րեն, սա նշա­նա­կում է, որ նա ապ­րում է հա­յե­րեն, որ նրա հա­մար լե­զուն դա­դա­րում է սոսկ հա­ղոր­դակ­ցու­թյան մի­ջոց լի­նե­լուց ու հետզ­հե­տե վե­րած­վում է ինք­նու­թյան խոր­հր­դա­նի­շի։ Հի­րա­վի, մեր էթ­նո­սի ձևա­վոր­ման օ­րից ցայ­սօր մեր ազ­գա­յին ինք­նու­թյան գլ­խա­վոր կռ­վա­նը հա­յոց լե­զուն է։ Ար­ցախ­ցու լեզ­վամ­տա­ծո­ղու­թյու­նը չի կա­րող տար­բեր­վել հայ մար­դու լեզ­վամ­տա­ծո­ղու­թյու­նից, ո­րով­հետև ար­ցախ­ցին և հա­յաս­տա­նաբ­նակ յու­րա­քա­չյուր հայ նույն լեզ­վա­կիր­ներն են, այ­սինքն՝ ար­ցախ­ցին խո­սում, հետևա­բար մտա­ծում է միևնույն լեզ­վով՝ հա­յե­րե­նով։
-Ո­րո՞նք են պե­տա­կան լե­զու և պաշ­տո­նա­կան լե­զու ձևա­կեր­պում­նե­րի տար­բե­րու­թյուն­նե­րը։

-Հա­մա­ձայն ՙԼեզ­վի մա­սին՚ ԼՂՀ օ­րեն­քի՝ պե­տա­կան լե­զուն Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյամբ և օ­րենք­նե­րով ամ­րագր­ված և պե­տու­թյան հո­գա­ծու­թյամբ ու հո­վա­նա­վո­րու­թյամբ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի Հան­րա­պե­տու­թյան տա­րած­քում գե­րա­կա­յու­թյուն ու­նե­ցող լե­զուն է, իսկ պաշ­տո­նա­կան լե­զուն` հա­յոց լեզ­վի քե­րա­կա­նու­թյան, բա­ռա­պա­շա­րի, ար­տա­սա­նու­թյան կա­նոն­նե­րին են­թարկ­վող, պաշ­տո­նա­կան գոր­ծա­ռույթ­նե­րին և հա­սա­րա­կու­թյան գրա­կան ու գի­տա­կան պա­հանջ­նե­րին ծա­ռա­յող լե­զու։ Իսկ ե­թե ա­վե­լի մատ­չե­լի՝ պե­տա­կան լե­զուն տվյալ երկ­րի սահ­մա­նադ­րու­թյան լե­զուն է, ո­րը գե­րա­կա­յու­թյուն ու­նի երկ­րում կի­րառ­վող մյուս լե­զու­նե­րի նկատ­մամբ, իսկ պաշ­տո­նա­կան լե­զուն, ըստ էու­թյան, գոր­ծա­վա­րու­թյան լե­զուն է։ Ի­հար­կե, տար­բեր եր­կր­նե­րում այս եզ­րե­րի ըն­կա­լում­նե­րը տար­բեր են ե­ղել և են՝ կախ­ված տվյալ ժո­ղովր­դի ար­ժե­հա­մա­կար­գից, հո­գե­կերտ­ված­քից և այլն։
-Որ­քա­նո՞վ կա­րող է երկ­րորդ պաշ­տո­նա­կան լեզ­վի ըն­դու­նու­մը խն­դիր­ներ ա­ռա­ջաց­նել պե­տա­կան, մայ­րե­նի լեզ­վի պահ­պան­ման և ա­նա­ղար­տու­թյան հա­մար եր­կա­րա­ժամ­կետ կտր­ված­քով։
-Նախ՝ գործ ու­նենք դեռևս նա­խագ­ծի հետ, և, հնա­րա­վոր է, հան­րա­յին քն­նար­կում­նե­րի ժա­մա­նակ այն փո­փո­խու­թյուն­ներ կրի։ Այ­նուա­մե­նայ­նիվ, հակ­ված չեմ այն մտ­քին, որ օ­րեն­սդ­րա­կան սույն լրա­ցում­նե­րը կա­րող են սպառ­նալ մեր պե­տա­կան լեզ­վին՝ գրա­կան հա­յե­րե­նին կամ մեր ինք­նու­թյանն ընդ­հան­րա­պես։ Հա­մե­նայն դեպս՝ ներ­կա­յումս, ո­րով­հետև չենք կա­րող կան­խա­տե­սել, թե հե­տա­գա­յում ինչ զար­գա­ցում­ներ կա­րող են լի­նել Ար­ցա­խում։
-Ռու­սե­րե­նին պաշ­տո­նա­կան լեզ­վի կար­գա­վի­ճակ տա­լու քն­նար­կում­նե­րը հիմ­նա­կա­նում եր­կու խմ­բի են բա­ժան­վում։ Մի դեպ­քում՝ կար­ծիք­ներ կան, որ Ռու­սաս­տա­նի հետ ներ­կա և ա­պա­գա պաշ­տո­նա­կան հա­ղոր­դակ­ցու­թյա­նը ի­րա­վա­կան կար­գա­վո­րում տա­լը անհ­րա­ժեշ­տու­թյուն է։Մյու­սի դեպ­քում ՝ կար­ծիք է հն­չել, որ պաշ­տո­նա­կան լեզ­վի հիմ­քը այդ պե­տու­թյու­նում ապ­րող մարդ­կանց ազ­գու­թյունն է և ա­ռա­վելևս Ար­ցա­խում լեզ­վի քն­նար­կու­մը որևէ հիմ­նա­վո­րում և անհ­րա­ժեշ­տու­թյուն չու­նի։ Ինչ­պե՞ս կմեկ­նա­բա­նեիք այս եր­կու տե­սա­կետ­նե­րը։
-Ես նույն­պես հա­մոզ­ված եմ, որ ՙԼեզ­վի մա­սին՚ ԼՂՀ օ­րեն­քում փո­փո­խու­թյուն­ներ կա­տա­րե­լու խիստ անհ­րա­ժեշ­տու­թյուն չկար, ա­ռա­վել ևս, որ սույն փո­փո­խու­թյուն­նե­րը չեն են­թադ­րում երկ­րորդ պե­տա­կան լեզ­վի ա­վե­լա­ցում, այլ, ըն­դա­մե­նը, պաշ­տո­նա­կան հա­յոց լեզ­վին ա­վե­լա­նում է նաև ռու­սե­րե­նը, ո­րը էա­կան դե­րա­կա­տա­րու­թյուն չի կա­րող խա­ղալ ար­ցախ­ցի­նե­րի կյան­քում։
-Մտա­վա­խու­թյուն չկա՞, որ ռու­սե­րե­նին պաշ­տո­նա­կան կար­գա­վի­ճակ տա­լու դեպ­քում« հա­յե­րե­նի ի­մա­ցու­թյուն պա­հան­ջող աշ­խա­տա­տե­ղե­րը, մաս­նա­վո­րա­պես պե­տա­կան կա­ռույց­նե­րում, աս­տի­ճա­նա­բար ի­րենց տե­ղը կզի­ջեն ռու­սե­րե­նի ի­մա­ցու­թյամբ աշ­խա­տա­տե­ղե­րին։

-Մտա­վա­խու­թյուն չի կա­րող չու­նե­նալ 44-օ­րյա չա­րա­ղետ պա­տե­րազ­մի մաս­նա­կից­նե­րից յու­րա­քան­չյու­րը, պա­տե­րազմ, ո­րի ըն­թաց­քում կորց­րինք մեր հայ­րե­նի­քի շուրջ 80 տո­կո­սը (ի դեպ՝ կորց­նե­լու մտա­վա­խու­թյուն այն ժա­մա­նակ ոչ ոք չու­ներ), էլ չեմ խո­սում այդ հե­րո­սա­մար­տին զո­հա­բեր­ված 1000-ա­վոր լու­սա­վոր կո­րյուն­նե­րի մա­սին, ո­րոն­ցից ա­մեն մե­կը մի Սաս­նա ծուռ էր, մի ա­վա­րայր­ված Վար­դան, այ­սինքն՝ ո­չինչ չի կա­րե­լի բա­ցա­ռել, բայց չեմ կար­ծում, թե այս օ­րի­նա­գի­ծը հղի է նման ազ­գա­կոր­ծան վտանգ­նե­րով։ Ե­թե խնդ­րո ա­ռար­կա օ­րի­նագ­ծի հե­ղի­նակ­նե­րը բա­վա­րար­վեն միայն դրա­նով, ա­պա էա­կան վտանգ մեր մայ­րե­նիի հան­դեպ ես չեմ տես­նում։
- Մինչ այժմ Ար­ցա­խում ի՞նչ է ար­վել ա­նա­ղարտ հա­յե­րե­նի պահ­պան­ման և ամ­րապ­նդ­ման հա­մար։ Հա­մա­րո՞ւմ եք, որ ար­տա­քին ոչ մի ազ­դակ ի զո­րու չէ մար­տահ­րա­վեր հան­դի­սա­նալ հա­յե­րե­նի պահ­պան­ման հա­մար։
-Մինչ այ­սօր շատ բան է ար­վել, մի­գու­ցե՝ ա­վե­լի քան շատ։ Խոս­քը միայն լեզ­վի տես­չու­թյան մա­սին չէ, այլ ման­կա­պար­տեզ­նե­րի դաս­տիա­րակ­նե­րի, հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի ու­սու­ցիչ­նե­րի, բու­հե­րի և ՄՄՈՒՀ-նե­րի դա­սա­խոս­նե­րի, գրող­նե­րի, լրագ­րող­նե­րի, նկա­րիչ­նե­րի, ե­րա­ժիշտ­նե­րի և մեր ինք­նու­թյան ող­նա­շա­րի՝ գրա­կան հա­յե­րե­նի բո­լոր նվի­րյալ­նե­րի մա­սին է, ո­րոն­ցից յու­րա­քան­չյուրն իր հա­մեստ ներդ­րումն է ու­նե­ցել մեր ոս­կե­ղե­նիկ մայ­րե­նիի ա­նա­ղար­տու­թյան պահ­պան­ման և ամ­րապ­նդ­ման ազ­գա­պահ­պան գոր­ծում։ Իսկ մար­տահ­րա­վեր­ներ միշտ ե­ղել են և միշտ կլի­նեն, բայց, ինչ­պես ան­գե­րա­զան­ցե­լի Թու­մա­նյա­նը կա­սեր՝
Գլ­խո­վը շատ ամ­պեր կանց­նեն,
Սա­րը միշտ կա ան­սա­սան։