[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԾՆՆԴԻՆ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ցա­վը խորն է, մեծ… Փետր­վա­րի 20-ը` մեր պայ­քա­րին օ­րեն­քի ուժ տա­լու օ­րը, պետք է նշեինք ու նշե­ցինք նույն Միա­ցում կար­գա­խո­սով և ազ­գա­յին մշա­կույ­թի խրոխտ եր­գե­րով, ին­չը և տե­ղի ու­նե­ցավ Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տում։

Հա­մերգն սկս­վեց լռու­թյան րո­պեով, ո­րը, ըստ կազ­մա­կեր­պիչ­նե­րի, պետք է լի­նի ոչ միայն հար­գան­քի, այլ նաև խոս­տու­մը` շա­րու­նա­կե­լու ա­նա­վարտ գոր­ծը։ Այ­նու­հետև ՀԱԵ Ար­ցա­խի հոգևոր թե­մի ա­ռաջ­նորդ տեր Վր­թա­նես ե­պիս­կո­պոս Աբ­րա­հա­մյանն օրհ­նու­թյան իր խոս­քում շեշ­տեց Աստ­վա­ծա­տուր հի­շո­ղու­թյան շնոր­հը, ո­րը կա­պում է ան­ցյա­լը ներ­կա­յի հետ և տա­նում դե­պի լու­սո ա­պա­գան։ Նա մեր 33-րդ տար­վա պայ­քա­րի հետևանք­նե­րի և 33-ա­մյա Քրիս­տո­սի խաչ­ման մեջ մեծ խոր­հուրդ տե­սավ և հու­սադ­րեց, որ Հա­րու­թյան հա­վատ­քով կհաս­նենք մեր ե­րա­զանք­նե­րին։ Նա հոր­դո­րեց ա­րա­րել, ստեղ­ծա­գոր­ծել, քա­նի որ միայն քա­րը քա­րի վրա դնե­լով հնա­րա­վոր է բո­լոր աս­պա­րեզ­նե­րում հաս­նել մեր ա­պա­գա­յի տես­լա­կա­նին։
Այ­նու­հետև հա­կիրճ ներ­կա­յաց­վեց մեր պայ­քա­րի ան­ցած ու­ղին, որն էկ­րա­նի վրա զու­գորդ­վում էր հա­մա­պա­տաս­խան կադ­րե­րով։ Նշ­վե­ցին նաև պայ­քա­րի կարևոր փու­լե­րը՝ սկ­սած 1918-ից, շեշտ­վեց, որ այն եր­բեք չի մա­րել՝ ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ըն­դու­նե­լով ակ­տիվ ըն­թացք։
Հա­մերգն սկս­վեց խոր­հր­դա­նիշ դար­ձած Ար­տե­միյ Այ­վա­զյա­նի ՙՇե­փո­րի ձայ­նը՚ ստեղ­ծա­գոր­ծու­թյամբ, ո­րը կա­տա­րեց փոք­րիկ շե­փո­րա­հա­րը։ Բ. Կա­նա­չյա­նի ՙՕ­րոր՚ , ՙԿա­րի­նե՚ օ­պե­րե­տի ՙՀոր-հոր ա­ղա­յի՚ խրոխտ եր­գով հան­դես ե­կան Ա. Սպեն­դիա­րյա­նի ան­վան օ­պե­րա­յի և բա­լե­տի ազ­գա­յին ա­կա­դե­միա­կան թատ­րո­նի եր­գիչ­նե­րը։ Խրոխտ եր­գե­րով ու պա­րե­րով հան­դես ե­կան նաև Ստե­փա­նա­կեր­տի մշա­կու­թա­յին տար­բեր օ­ջախ­նե­րի եր­գիչ­ներ, հա­մույթ­ներ։
Հան­դի­սա­տե­սի սիր­տը խոց­ված էր, այդ ցա­վից նրա ար­ձա­գան­քը շատ զուսպ էր. յու­րա­քան­չյուր հա­մար ար­ժա­նա­նում էր կա­տա­րո­ղի հան­դեպ միայն հար­գան­քի ծա­փա­հա­րու­թյուն­նե­րով։
Հա­մեր­գի ըն­թաց­քում ա­նընդ­հատ շեշտ­վում էր ազ­գա­յին դի­մագ­ծի, մշա­կույ­թի պահ­պան­ման, միաս­նու­թյան գա­ղա­փա­րի կարևո­րու­թյու­նը։ Միաս­նա­կա­նու­թյան՝ Հա­յաս­տան-Ար­ցախ-Սփյուռք, ո­գու ու­ժի դրսևոր­ման տե­սա­նե­լի ար­դյունք­նե­րը պետք է դառ­նան հե­տա­գա հա­ջո­ղու­թյուն­նե­րի հիմ­քը։ Նշ­վեց նաև՝ Ար­ցա­խը վի­րա­վոր է, բայց կան­գուն է ե­ռա­միաս­նու­թյան շնոր­հիվ։
Հա­վե­լենք, որ հա­մեր­գը կազ­մա­կերպ­վել է ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան մշա­կույ­թի վար­չու­թյան կող­մից։
;