ԳԻՏԱՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՍԵՄԻՆԱՐ՝ ՆՎԻՐՎԱԾ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ
Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՙԱնչափահասների հետ տարվող առօրյա աշխատանքները Արցախի Հանրապետությունում՚. այս վերտառությունն էր կրում Գրիգոր Նարեկացի Համալսարանում (ԳՆՀ) մարտի 2-ին կազմակերպված գիտաճանաչողական սեմինարը, որի նախաձեռնողը համալսարանի իրավագիտության ամբիոնն էր։
Սեմինարին մասնակցում էին ԳՆՀ կից քոլեջի և համալսարանի ուսանողներ ու դասախոսներ, հյուրեր։
Միջոցառմանը ողջույնի խոսք ասաց և ելույթ ունեցավ ԳՆՀ իրավագիտության ամբիոնի վարիչ, Արցախի վաստակավոր իրավաբան Վոլոդյա Հովսեփյանը։ Ելույթի թեման էր ՙԱնչափահասների սահմանադրական կարգավիճակը Արցախի Հանրապետությունում՚։
Սեմինարի նպատակը անչափահասներին իրենց իրավունքներին և պարտականություններին ծանոթացնելն էր՝ հաշվի առնելով, որ համալսարանին կից գործող քոլեջն ունի 380 սովորող։ ՙՆրանք շուտով չափահաս են դառնալու և անհրաժեշտ է, որ գիտակցեն իրենց իրավունքներն ու համապատասխան վարքագիծ դրսևորեն՚,- ասաց Վ. Հովսեփյանը։