Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ՆԱԵՎ ՄԵՐ ՆԵՐ­ՔԻՆ ՀԱ­ՄԵ­ՐԱՇ­ԽՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ԿՕԳ­ՆԻ ՄԱՐԴ­ԿԱՆՑ ՊԱ­ՀԵԼ ԵՐԿ­ՐՈՒՄ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Շա­րու­նակ­վում են ԱՀ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի հան­դի­պում­նե­րը պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի աշ­խա­տող­նե­րի հետ: Հեր­թա­կա­նը կր­թու­թյան ո­լոր­տի աշ­խա­տող­նե­րի հետ էր. մաս­նակ­ցում էին ԿԳՄՍ աշ­խա­տա­կազ­մը` նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, Ստե­փա­նա­կեր­տի հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի տնօ­րեն­նե­րը:

ԱՀ նա­խա­գահն ա­սաց, որ նման հան­դի­պում­նե­րի նպա­տակն է հա­մա­տեղ քն­նար­կել ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը, հս­տա­կեց­նել, ու­ղեն­շել մեր ա­նե­լիք­նե­րը: Հան­դիպ­ման մաս­նա­կից­նե­րին նա կոչ ա­րեց բարձ­րա­ձայ­նել ի­րենց մտա­հո­գող բո­լոր հար­ցե­րը` պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նե­լով պա­տաս­խա­նել բո­լոր ՙին­չու՚-նե­րին:
Ա. Հա­րու­թյու­նյա­նի ե­լույ­թը լի էր քն­նա­դա­տա­կան և ինք­նաքն­նա­դա­տա­կան շեշ­տե­րով և ո­րոշ ա­ռու­մով պա­տաս­խան էր իր ընդ­դի­մա­խոս­նե­րին: Նրա խոս­քով, այդ­պես է ար­տա­հայտ­վում ոչ թե մե­ղա­վոր­ներ փնտ­րե­լու կամ ինք­նար­դա­րա­նա­լու նպա­տա­կով, այլ ի­րա­կա­նու­թյու­նը ճիշտ ներ­կա­յաց­նե­լու:
Ըստ նրա, պա­տե­րազ­մը սկս­վեց, ո­րով­հետև մենք քա­ղա­քա­կան ա­ռու­մով պատ­րաստ չէինք երկ­խո­սու­թյան: Խոս­վում է իր ըն­տր­վե­լուց հե­տո մեր երկ­րի սու­բյեկ­տայ­նու­թյան, ինք­նու­րույ­նու­թյան անկ­ման մա­սին: Նրա խոս­քով, մենք ան­կում ու­նե­ցել ենք դեռ 1992թ. սկզ­բին, երբ Ար­ցա­խում Գե­րա­գույն խոր­հր­դի նա­խա­գահ է ըն­տր­վել Ար­թուր Մկրտ­չյա­նը, ո­րի նկատ­մամբ սկս­վել է հա­լա­ծանք, ընդ­հուպ նրա սպա­նու­թյու­նը, քա­նի որ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­մար ա­նըն­դու­նե­լի էր ոչ ՀՀՇ-ա­կան ղե­կա­վա­րը:
Ա­սաց, որ ի­րեն մե­ղադ­րում են, թե ինչ է ա­րել երկ­րի հա­մար իր վար­չա­պե­տու­թյան տա­սը տա­րի­նե­րին: ՙԿա­տա­րել եմ Նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի հանձ­նա­րա­րա­կան­նե­րը` ուղղ­ված տար­բեր են­թա­կա­ռուց­վածք­նե­րի, ին­ժե­նե­րա­կան աշ­խա­տանք­նե­րի, կեն­ցա­ղա­յին, բնա­կա­րա­նա­յին խն­դիր­նե­րի լուծ­մա­նը՚,-ա­սաց նա: Եվ ո­րոշ ծրագ­րե­րի մա­սին ման­րա­մաս­նեց. կան­խա­տե­սե­լով պա­տե­րազ­մը` ի­րա­կա­նաց­րել է բազ­մա­թիվ են­թա­կա­ռուց­ված­քա­յին ծրագ­րեր, ո­րոնց ար­դյուն­քում պա­տե­րազ­մից հե­տո նրա հետևանք­նե­րը վե­րաց­վել են կարճ ժա­մա­նա­կաըն­թաց­քում: Ինչ­քան տրանս­ֆոր­մա­տոր կա­յան­ներ են խփ­վել, կա­րո­ղա­ցել են պա­տե­րազ­մի ժա­մա­նակ էլ է­լեկտ­րա­կա­նու­թյուն մա­տա­կա­րա­րել: Չկա մի կա­մուրջ, ո­րը չի խոց­վել թշ­նա­մու կող­մից, բայց շր­ջան­ցող ճա­նա­պարհ­ներ նա­խանշ­վել էին:
Ծանր էր լսել երկ­րի ղե­կա­վա­րի խոս­տո­վա­նու­թյու­նը, որ ա­ռաջ­նագ­ծում խայ­տա­ռակ վի­ճակ էր տի­րում, որ ե­թե ու­նե­նա­յինք պաշտ­պան­ված ա­ռաջ­նա­գիծ, պա­տե­րազ­մի այս­պի­սի ար­դյունք չէինք ու­նե­նա: Ա­սաց, որ չս­պա­սե­լով 2021թ. ՀՀ բյու­ջեով նա­խա­տես­ված ա­ռաջ­նագ­ծի ին­ժե­նե­րա­կան աշ­խա­տանք­նե­րի սկս­մա­նը, իր եր­դմ­նա­կա­լու­թյու­նից հե­տո մաս­նա­վոր ու­ժե­րով կա­տա­րել է այդ աշ­խա­տանք­նե­րը: Դրանց հա­վաս­տիու­թյու­նը ար­ձա­նագր­ված է փաս­տե­րով: Դրան­ցից մեկն էլ նա­խա­գա­հի 100 օր­վա կա­պակ­ցու­թյամբ հա­յաս­տա­նյան լրատ­վա­մի­ջոց­նե­րի այն հար­ցի պա­տաս­խանն էր, թե ինչ է ար­վում Ար­ցա­խի ճա­նաչ­ման ուղ­ղու­թյամբ, նա պա­տաս­խա­նել էր, որ ի­րեն, որ­պես ար­ցախ­ցու և ղե­կա­վա­րի, ա­մե­նա­շա­տը մտա­հո­գում է երկ­րի անվ­տան­գու­թյու­նը, ո­րը խո­ցե­լի է:
Նրա հա­մար ար­դեն 2020թ. հոկ­տեմ­բե­րի 1-2-ին պարզ էր պա­տե­րազ­մի ել­քը: Ա. Հա­րու­թյու­նյա­նը մեկ առ մեկ ներ­կա­յաց­րեց պա­տե­րազ­մի օ­րե­րին իր հան­դի­պում­նե­րը, զրույց­նե­րը նախ­կին նա­խա­գահ­նե­րի, ՀՀ վար­չա­պե­տի, գե­նե­րալ­նե­րի հետ: Հյու­սի­սա­յին թևի պաշտ­պա­նու­թյու­նը հա­ջող­վել էր ի­րա­կա­նաց­նել: Հիմ­նա­կան ան­հա­ջո­ղու­թյու­նը սկս­վել է հա­րա­վա­յին թևից, ո­րի պա­տաս­խա­նա­տուն ՀՀ ԶՈՒ-ն էր:
Ա. Հա­րու­թյու­նյա­նին մե­ղադ­րում են այն հար­ցում, որ ա­սել էր, թե Ար­ցա­խի օ­դը պաշտ­պան­ված է: Պար­զա­բա­նեց, որ դա ա­սել էր Ադր­բե­ջա­նի զի­նա­տե­սակ­նե­րը հաշ­վի առ­նե­լով և ոչ թե թուր­քա­կան բայ­րաք­թար­նե­րը, ո­րից կա­րող են պաշտ­պան­վել թերևս միայն Ռու­սաս­տա­նը, ԱՄՆ-ն, գու­ցե նաև` Չի­նաս­տա­նը: Ան­գամ եվ­րո­պա­կան եր­կր­նե­րը բայ­րաք­թա­րի դեմ հա­կաօ­դա­յին ու­ժեր չու­նեն: Իսկ բայ­րաք­թար ա­ռա­ջին ան­գամ օգ­տա­գործ­վել է Ար­ցա­խում:
Ինքն է հոր­դո­րել ՀՀ վար­չա­պե­տին պա­տե­րազ­մը դա­դա­րեց­նե­լու հրա­ման տալ դեռ հոկ­տեմ­բե­րի 19-ին` մեղ­քը վերց­նե­լով իր վրա: Բայց ՀՀ քա­ղա­քա­կան ու­ժե­րը կոն­սո­լի­դա­ցիա­յի չգ­նա­ցին:

ՙՍկ­սած 1994թ. մա­յի­սի 12-ից բո­լորս տո­նել ենք հաղ­թա­նակ­ներ` չգ­նա­հա­տե­լով ի­րա­կա­նու­թյու­նը: Մենք չենք պատ­րաստ­վել պա­տե­րազ­մին, մենք ի­մի­տա­ցիա ենք ա­րել, մենք խա­բել ենք մեզ, ժո­ղովր­դին, հա­յու­թյա­նը: Ե­թե պատ­րաստ­ված լի­նեինք, այս վի­ճա­կում չէինք լի­նի՚,-ա­սաց Ա. Հա­րու­թյու­նյա­նը` հա­վե­լե­լով, որ այ­սօր իր` որ­պես երկ­րի նա­խա­գա­հի օ­րա­կար­գում խա­ղա­ղու­թյունն է. ՙԱնվ­տան­գու­թյան ա­ռու­մով մեր ճա­նա­պար­հը ես տես­նում եմ ռուս­նե­րի հետ: Մենք գնա­լու ենք խա­ղաղ, ստեղ­ծա­գործ աշ­խա­տան­քի ճա­նա­պար­հով՚:

Ցա­վա­լի է լսել, որ այ­սօր մենք պայ­քա­րում ենք հա­յաս­տա­նյան ու­ժե­րի դեմ, ո­րոնք ի­րար դեմ են աշ­խա­տում: Ցա­վա­լի է, որ թուր­քը չա­րախն­դում է` ձեզ թշ­նա­մի պետք չէ, դուք ի­րար հե­րիք եք:
Այս առն­չու­թյամբ ԱՀ նա­խա­գահն ա­սաց, որ միայն ներ­քին հա­մե­րաշ­խու­թյու­նը կա­րող է մեր շատ հայ­րե­նա­կից­նե­րի ստի­պել մնալ մեր երկ­րում:
ԱՀ նա­խա­գա­հը լսեց նաև ներ­կա­նե­րին, պա­տաս­խա­նեց նրանց հար­ցե­րին: Դրանք հիմ­նա­կա­նում վե­րա­բե­րում էին մեր բա­նա­կի, լեզ­վի կար­գա­վի­ճա­կին, անվ­տան­գու­թյա­նը: Հ. 6 դպ­րո­ցի տնօ­րեն Ար­թուր Մի­նա­սյա­նը հետևյալն ա­սաց. ՙԽո­րին շնոր­հա­կա­լու­թյուն նման ձևա­չա­փով ան­կեղծ մթ­նո­լոր­տում հան­դի­պում կազ­մա­կեր­պե­լու հա­մար: Լավ է, որ Ձեր խոս­քի մեջ հն­չում է քն­նա­դա­տու­թյուն և ինք­նաքն­նա­դա­տու­թյուն: Ե­րա­նի այս­պի­սի հան­դի­պում լի­ներ մինչև պա­տե­րազ­մը: Մենք երևի կխու­սա­փեինք շատ սխալ­նե­րից: Դուք ա­սա­ցիք, որ ռազ­մա­կան բա­լան­սի ան­հա­մա­չա­փու­թյունն էր մեր պար­տու­թյան հիմ­նա­կան պատ­ճա­ռը: Ես, որ­պես մտա­վո­րա­կան, հա­մա­ձայն եմ և ու­նեմ նաև այլ գնա­հա­տա­կան. կար­ծում եմ, պար­տու­թյու­նը սկս­վել է բա­րո­յա­կան հար­թա­կից: Մենք պարտ­վել ենք այն ժա­մա­նակ, երբ սկ­սել ենք ա­նար­դար ապ­րել, երբ Ղա­րա­բա­ղում շատ դեպ­քե­րում իշ­խում էր այլ մթ­նո­լորտ. ա­սում էին մի բան, ա­նում մեկ այլ բան, երբ պաշ­տո­նյան իր տե­ղում չէր, ու­սու­ցիչն իր տե­ղում չէր, այ­սինքն` խախտ­վել էր բա­րո­յա­կան աստ­վա­ծա­յին նոր­մը: Ժա­մա­նակն է սթափ­վե­լու, այ­լա­պես մեզ սպա­սում է վերջ­նա­կան կոր­ծա­նում: Պա­րոն նա­խա­գահ, իմ խնդ­րանքն է, որ ու­շադ­րու­թյուն դարձ­նեք բա­րո­յա­կան կող­մին, և պաշ­տո­նի նշա­նակ­վեն նրանք, ով­քեր ար­ժա­նի են, այ­լա­պես մար­դիկ չեն հա­վա­տա: Հա­վա­տը վե­րա­կանգ­նե­լու մեկ ճա­նապրհ կա` լի­նել ազ­նիվ, ապ­րել սր­բա­կեն­ցաղ վար­քով: Կար­ծում եմ, ե­թե Դուք դա ա­նեք և անձ­նա­կան օ­րի­նակ ցույց տաք, օ­րի­նակ կվերց­նեն բո­լո­րը՚:
Ա. Հա­րու­թյու­նյա­նը ոչ միայն գնա­հա­տեց մտա­վո­րա­կա­նի տե­սա­կե­տը, այլև ա­ռա­ջար­կեց նրան ա­մեն օր մտ­նել իր աշ­խա­տա­սե­նյակ և մատ­նա­ցույց ա­նել իր սխալ­նե­րը, ե­թե թույ­լատ­րում է: Եվ ա­սաց, որ ընդ­հան­րա­պես, բո­լոր ղե­կա­վար­նե­րը, ե­թե կո­լեկ­տի­վում հար­գանք չեն վա­յե­լում, տեղ չու­նեն այն­տեղ: Միանձ­նյա իշ­խե­լու սկզ­բուն­քը պետք է բա­ցառ­վի: Սո­ցիա­լա­կան, տն­տե­սա­կան ե­րաշ­խիք­ներն ինչ­քան էլ լավ լի­նեն, այ­սօր ա­մե­նա­կարևորն ընդ­հա­նուր տրա­մադ­րու­թյունն է լի­նե­լու մարդ­կանց այս­տեղ պա­հո­ղը: ժո­ղովր­դագ­րա­կան խն­դիրն է այ­սօր մեր մար­տահ­րա­վե­րը: ՙԻնչ­քան հնա­րա­վոր է, սո­ցիա­լա­կան ե­րաշ­խիք­նե­րը կմե­ծաց­նենք, կի­րա­կա­նաց­նենք վե­րաբ­նա­կեց­ման նոր քա­ղա­քա­կա­նու­թյուն: Ցան­կա­ցող­ներ շատ կան, որ պատ­րաստ են գալ այս­տեղ ապ­րե­լու: Անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք­ներ էլ ու­նե­նա­լով՝ կպայ­քա­րենք նախ­կին ԼՂԻՄ-ի տա­րած­քի վե­րա­կան­գն­ման և մեր ան­կա­խու­թյան ճա­նաչ­ման ուղ­ղու­թյամբ՚,- երկ­րի ա­պա­գա­յի իր տես­լա­կա­նը ներ­կա­յաց­րեց ԱՀ նա­խա­գա­հը: