[ARM]     [RUS]     [ENG]

ԹԱՐ­ԽԱՆ ՊԱ­ՊԻ ՙՈ­ԴԻ­ՍԱ­ԿԱ­ՆԸ՚

Սիր­վարդ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ

 Թար­խան պա­պը ետ­նա­խա­ճա­շյա սուրճն էր վա­յե­լում, երբ ՙներ­խու­ժե­ցինք՚ նրա Մխի­թար Սպա­րա­պե­տի փո­ղո­ցում գտն­վող ա­ռանձ­նա­տուն... 95-ա­մյա պա­պին գտանք ա­ռույգ ու կայ­տառ, ու ետ տա­նե­լով նրա գրե­թե մեկ­դա­րյա կյան­քի ՙվա­րա­գույ­րը՚, ժա­մա­ցույ­ցի ճշգր­տու­թյամբ աշ­խա­տող մտ­քի տու­տը բա­ցե­լով ու ետ կծ­կե­լով, հա­սանք մինչև Վան, որ­տե­ղից էլ սե­րում են ար­մատ­նե­րը և որ­տեղ նրա նա­խա­պա­պը ապ­րել է 114 տա­րի, իր շա­ռա­վիղ­նե­րին կտա­կե­լով աշ­խա­տա­սի­րու­թյուն ու ան­սահ­ման, շռայլ բա­րու­թյուն։

Մեծ գեր­դաս­տա­նի զա­վակ Թար­խան Գաս­պա­րյա­նը լույս աշ­խարհ ե­կավ 1925 թվա­կա­նին Աս­կե­րա­նի շր­ջա­նի Խնա­պատ գյու­ղում... Վա­նը նրա հի­շո­ղու­թյուն­նե­րում մնա­ցել է Ա­լեք­սան պա­պի ու նրա հինգ եղ­բայր­նե­րի հուշ-պա­տա­ռիկ­նե­րով վա­րա­գուր­ված մի ա­ռեղծ­վա­ծա­յին Էր­գիր, և հե­ռա­վոր ու ան­մար մի կա­րոտ մշ­տա­պես մխում է նրա հո­գում, ու ողջ կյան­քում եր­բեք չմո­ռա­ցավ, որ վա­նե­ցու թոռ է... Կո­րու­սյալ հայ­րե­նի­քի ցավն իր մեջ կրող Թար­խան պա­պը, երբ 92-ի հուն­վա­րի 31-ին լուր է ա­ռել, որ հայ­րե­նի գյու­ղը բռ­նա­տե­ղա­հան­ման վտան­գի տակ է, ղու­շի թևով պատ­րոն­դա­շը կա­պած գյուղ է հա­սել, հա­մա­գյու­ղա­ցի­նե­րին հա­մո­զել մնալ, ՙխա­բե­լով՚ նրանց, որ շու­տով որ­դին՝ Է­դուար­դը, իր ԲՏՐ-ով /ՀՄՄ/ գյուղ է գա­լու հա­մա­գյու­ղա­ցի­նե­րին օգ­նե­լու և մի լավ տրո­րե­լու է թուր­քե­րի քի­թում­ռու­թը... Այդ­պես էլ ե­ղավ, նրա սու­տը ճիշտ դուրս ե­կավ, երբ որ­դին տե­ղե­կա­ցավ, որ հայ­րե­նի Խնա­պա­տը վտան­գի մեջ է, հրա­մա­նա­տա­րին ա­սաց, որ մար­տա­կան մե­քե­նա­յի փո­ղը նո­րոգ­ման կա­րիք ու­նի ու գաղտ­նի ճա­նա­պար­հով օգ­նու­թյան հա­սավ հա­մա­գյու­ղա­ցի­նե­րին, և կրա­կա­կե­տի վե­րած­ված Քար­քան­դած տե­ղա­մա­սից օգ­նեց հա­մա­գյու­ղա­ցի­նե­րին կանգ­նեց­նե­լու թուր­քե­րի ա­ռաջ­խա­ղա­ցու­մը։
...Որ­բու­թյան դառ­նու­թյուն­նե­րը ման­կուց ճա­շա­կած զրու­ցա­կից-հե­րոսս իմ առջև բա­ցե­լով իր սիրտն ու կյան­քի ՙՈ­դի­սա­կա­նը՚, ոս­կեր­չա­կան ճշգր­տու­թյամբ կյան­քի գլ­խա­վոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, թվերն ու փաս­տերն է հրամց­նում՝ ա­ռանց ա­վե­լորդ լար­վա­ծու­թյան, հան­դարտ ու հան­գիստ... Եր­կու հո­րեղ­բայր­նե­րը՝ Ա­ղա­բեկն ու Սու­րե­նը, զոհ­վել են Մեծ Հայ­րե­նա­կա­նում, իսկ ծնող­նե­րը ծանր հի­վան­դա­ցել ու մա­հա­ցել են, որ­բուկ­նե­րի խնամքն իր վրա է վերց­րել տա­տը։ Իր կյանքն է, իր ճա­կա­տա­գիրն ու ծանր Խա­չը, որ կրեց ար­ժա­նա­պատ­վու­թյամբ, դեռ ա­վե­լին՝ ողջ կյան­քում հե­նա­րան ե­ղավ ման­կուց ծնող­նե­րից զրկ­ված քույ­րե­րին, տան մեծն ինքն էր և ըն­դա­մե­նը 7 տա­րե­կան, 13 տա­րե­կա­նից հո­տաղ էր, օգ­նում էր տա­տին, որ Շու­շիի ման­կատ­նից տուն բե­րած քույ­րե­րին մե­ծաց­նեն... Մեծ Հայ­րե­նա­կա­նին մաս­նակ­ցե­լուց ու 7 տա­րի բա­նա­կում ծա­ռա­յե­լուց հե­տո, երբ տուն ե­կավ, մեկ տա­րի զին­վո­րա­կան հա­գուս­տով էր, ու բո­լո­րը նրան ՙսալ­դատ՚ էին ա­սում... Աշ­խա­տան­քի ան­ցավ, հե­տո հան­դի­պեց հա­լալ կաթ­նա­կեր Էմ­մա­յին /ով ժա­մա­նա­կին ու­սուց­չու­թյուն է ա­րել Խնա­պատ գյու­ղում/, ու այ­րի Արևհատ տա­տի չա­փա­րա­նո­ցում ծվա­րած ա­մու­սին­նե­րը 1956 թվա­կա­նին Մ. Սպա­րա­պե­տի փո­ղո­ցի թ. 27 հաս­ցեում քա­րուկ­րից ի­րենց բույ­նը հյու­սե­ցին, տուն-տեղ դրե­ցին, քույ­րերն ա­մուս­նա­ցան, իսկ ին­քը 5 զա­վակ ու­նե­ցավ՝ 4 դուստր ու մեկ որ­դի, բո­լո­րին կր­թու­թյան տվեց, մի կտոր հա­ցի տեր դարձ­րեց, բո­լո­րի հա­մար հար­սա­նիք ա­րեց, օ­ժիտ տվեց... Դուստ­րե­րը՝ Էս­մի­րալ­դան, Լյուդ­մի­լան ու Ա­նա­հի­տը ա­մուր ըն­տա­նիք են կազ­մել, խե­լոք, դաս­տիա­րակ­ված զա­վակ­ներ ու­նեն, միայն Է­լեա­նո­րան է նրան­ցից բա­ցա­կա՝ ող­բեր­գա­բար զոհ­վել է ա­վիով­թա­րի հետևան­քով։ Որ­դին՝ Է­դուար­դը, Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի նվի­րյալ­նե­րից է, Մեծ Հայ­րե­նա­կա­նի վե­տե­րան-հաշ­ման­դամ Թար­խան պա­պը հպար­տու­թյամբ ա­սում է. ՙՈր­տեղ որ դժ­վար էր, իմ որ­դին այն­տեղ էր, նույ­նը և ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յի ժա­մա­նակ՚,- ա­սում ու սա­հուն անց­նում է քույ­րե­րի թե­մա­յին՝ ես ինձ նե­ղել եմ, որ քույ­րերս նե­ղու­թյուն չքա­շեն, նրանց քա­ղաք եմ բե­րել, որ ա­վե­լի հեշտ ապ­րուս­տի մի­ջոց­ներ հայ­թայ­թեն, որ­բու­թյան դառ­նու­թյուն­նե­րը մո­ռա­նան... Դե ինքն էլ Թիֆ­լի­սում մե­խա­նիկ - վա­րոր­դի մաս­նա­գի­տու­թյուն էր ձեռք բե­րել, ե­կավ մարզ­գործ­կոմ աշ­խա­տանք խնդ­րեց, ըն­դա­ռա­ջե­ցին, աշ­խա­տան­քի ան­ցավ հաշ­ման­դամ­նե­րի ա­տե­լիե­յում, այ­սօր­վա պես հի­շում է՝ հա­րյուր աշ­խա­տող էին, հե­տա­գա­յում այն դար­ձել է կեն­ցաղս­պա­սարկ­ման կոմ­բի­նատ, որն ու­ներ շուրջ 600 աշ­խա­տող։ Երբ աշ­խա­տան­քի ան­ցավ, կեն­ցաղս­պա­սարկ­ման կոմ­բի­նա­տը պարտ­քե­րի մեջ էր, տնօ­րի­նու­թյանն ա­ռա­ջար­կեց իր օգ­նու­թյու­նը, գնում Մին­գե­չաու­րից ձուկ էր բե­րում ու վա­ճա­ռում, վա­ճա­ռեց ու պարտ­քը մա­րեց։

Դուստ­րը՝ Էս­մի­րալ­դան, մի­ջամ­տե­լով հոր զրույ­ցին, հարց­նում է. ՙՔո օ­գու­տը ո՞րն էր՚, Թար­խան պա­պը թե՝ ե­րեք ձուկ էլ մեր տուն եմ բե­րել... Իր նվիր­վա­ծու­թյան հա­մար հար­գե­ցին նրան, հե­տը հաշ­վի էին նս­տում, ինքն էլ եր­բեք հու­սա­խաբ չա­րեց գոր­ծըն­կեր­նե­րին ու շուրջ հինգ տաս­նա­մյակ աշ­խա­տեց կոմ­բի­նա­տում, ավ­տո­վա­րորդ էր, միայն 35 տա­րի որ­պես ՙզավ­գար՚ է աշ­խա­տել, այ­նինչ հաս­տի­քա­ցու­ցա­կում նրա ան­վան դի­մաց գր­ված էր՝ ին­ժե­ներ-մե­խա­նիկ, գոր­ծի մեջ խտ­րա­կա­նու­թյուն չէր դնում, ինչ ձեռ­քո­վը գա­լիս էր, ա­նում էր, դրա հա­մար էլ հարգ­ված ու սիր­ված էր գոր­ծըն­կեր­նե­րի շր­ջա­նում։ Երբ գոր­ծի ըն­դուն­վեց, ըն­դա­մե­նը մի ՙպա­լուտր­կա՚ ու­նեին, կա­մաց-կա­մաց այն դար­ձավ 35, ո­րոշ ժա­մա­նակ անց 135 ավ­տո­մե­քե­նա, ո­րի սպա­սարկ­ման պա­տաս­խա­նա­տուն ինքն էր... 17 տնօ­րեն ու 9-ը կա­ռա­վա­րիչ եմ ՙփո­խել՚,- ա­սում է զրու­ցա­կիցս,-ու թո­շա­կի եմ ան­ցել 1992 թվա­կա­նին։
-Իմ պատ­մու­թյու­նը շատ եր­կար է,- ա­սում է Թ. Գաս­պա­րյա­նը,- շատ դժ­վար օ­րեր եմ տե­սել, բայց գոհ եմ իմ ապ­րած կյան­քից և գոհ եմ իմ բախ­տից, ճիշտ է, շատ թանկ զո­հեր ու­նե­ցանք, բայց ձեռք բե­րածն էլ պա­կաս թանկ չէ, և երբ գա իմ ժա­մը, ես աշ­խար­հին հրա­ժեշտ պի­տի տամ հան­գիստ խղ­ճով, այն, ինչ ե­րա­զել եմ, աչ­քովս տե­սա, մեր հե­րոս տղա­նե­րի սխ­րան­քը տե­սա, և ան­չափ հպարտ եմ, որ միակ որ­դիս էլ նրանց շար­քե­րում էր։ 12 տա­րե­կան էի, ըն­կեր­նե­րիս հետ մի ի­շա­բեռ փայտ էի տա­րել Աղ­դամ, որ ծա­խեմ, տետր ու մա­տիտ առ­նեմ, թուր­քի լա­կոտ­նե­րը մեզ քա­րե­րով քշե­ցին՝ մե­ծե­րի խրա­խու­սա­կան հա­յացք­նե­րի տակ, այդ օր­վա­նից մինչև օրս նրանց վար­քագ­ծում ո­չինչ չի փոխ­վել, ու վս­տահ եմ, չի էլ փոխ­վե­լու...
Տա­րի­նե­րով ներ­սում կու­տակ­ված զայ­րույ­թից բռուն­ցք­վող մատ­նե­րը բա­ցե­լով, Թար­խան պա­պը ինք­նա­բե­րա­բար շուռ է տա­լիս խոս­քի ա­կո­սը. ես ինձ եր­ջա­նիկ մարդ եմ հա­մա­րում, զա­վակ­ներս, թո­ռու­ծոռ­ներս խե­լոք են, ըն­տա­նի­քի, ըն­կե­րու­թյան, բա­րե­կա­մու­թյան հարգն ի­մա­ցող, մե­ծի հետ մեծ, փոք­րի հետ փոքր են։ Ինչ թաքց­նեմ, իմ գի­շերն էլ ցե­րեկ եմ դարձ­րել, որ հասց­նեմ, շա­հեմ ու պա­հեմ զա­վակ­նե­րիս, մի կտոր հա­ցի տեր ա­նեմ։
Դուստ­րը՝ Էս­մի­րալ­դան, ա­սում է՝ ես հորս եր­բեք պա­րապ չեմ տե­սել, այս պատ­կա­ռե­լի տա­րի­քում էլ դա­դար չու­նի, ա­սում ու մեզ ու­ղեկ­ցում է հա­րա­կից կի­սա­վեր տան բան­ջա­րա­նո­ցը, ո­րը հայ­րը փոք­րիկ դրախ­տի է վե­րա­ծել ու դեռ ա­վե­լին. ու­զում է, որ ճա­նա­պարհ­նե­րը բաց­վեն, Ռու­սաս­տան գնա, զար­մի­կի ձեռ­քից բռ­նի բե­րի, հայ­րա­կան տու­նը հիմ­նա­նո­րո­գել տա։ Թա­ղի շտապ օգ­նու­թյունն է Թար­խան պա­պը, ինչ ձեռ­քին լի­նի՝ ան­ցող-դար­ձո­ղի հետ կի­սում է, թա­ղի ե­րե­խա­նե­րը նրա թու­լու­թյունն են, մե­ծի հետ մեծ է, փոք­րի հետ՝ փոքր, այդ տա­րի­քում էլ փոր­ձում է բո­լո­րին ձեռք հասց­նել։ Մեկ-մեկ էլ, երբ ա­զատ ժա­մա­նակ է ու­նե­նում, դուրս է գա­լիս ու քայ­լում Ստե­փա­նա­կեր­տի փո­ղոց­նե­րով։ Լիա­նում է սիր­տը, երբ ղո­ղան­ջում են Սուրբ Տի­րա­մոր հո­վա­նի մայր ե­կե­ղե­ցու զան­գե­րը, նա­յում է օր-օ­րի պա­տե­րազ­մա­կան ՙդեմ­քը՚ մաք­րող մայ­րա­քա­ղա­քին, ու ե­րա­նի է տա­լիս նոր Ստե­փա­նա­կեր­տի տե­րե­րին և բո­լոր նրանց, որ աշ­խարհ են գա­լու ի­րեն­ցից հե­տո ու տես­նե­լու են նո­րոգ Ար­ցա­խի վաղ­վա օ­րը...
Նրա մտո­վի, թե բարձ­րա­ձայն աս­ված մաղ­թանք­նե­րը որ­պես ա­ղոթք ու մե­ծի օրհ­նանք են հն­չում. թող Աստ­ված ու­նե­ցա­ծը շատ չհա­մա­րի՝ ար­ցախ­ցու մե­կը հա­զար դառ­նա, ամ­բար­նե­րը լի­քը լի­նեն, խա­ղա­ղու­թյունն էլ՝ գլխ­նե­րից ան­պա­կաս։