[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆՈՒՂՂԱԿԻ ԵՎ ՈՒՂՂԱԿԻ, ԿԱՄ ` ԵՐԲ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՐԶԱՊԵՍ ՈԼՈՐՏ Է

Սեր­գեյ ՍԱ­ՖԱ­ՐՅԱՆ

 Ա­նուղ­ղա­կի և ուղ­ղա­կի կեր­պով հա­սա­րա­կու­թյու­նը մաս­նա­կից է դառ­նում երկ­րի ներ­քա­ղա­քա­կան կյան­քին, նույ­նիսկ հա­սա­րա­կու­թյան այն շեր­տը, ո­րի ապ­րե­լա­կեր­պը խիստ միա­պա­ղաղ գրա­ֆի­կաց­ված է։


Պա­տե­րազ­մից ա­ռաջ և պա­տե­րազ­մից հե­տո մեր ապ­րե­լա­կեր­պը, բնա­կա­նա­բար, բա­վա­կա­նին փոխ­վել է։ Սա­կայն ցա­վա­լի է փաս­տել, որ այդ ի­րա­կա­նու­թյան մեջ դե­պի դրա­կա­նը գնա­ցող նշան­ներ գրե­թե չկան, մա­նա­վանդ, երբ մեր մեջ դեռևս ար­մա­տա­ցած է այն պատ­կե­րա­ցու­մը, որ հի­մա մանր-մունր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին, այս­պես կոչ­ված՝ թե­րու­թյուն­նե­րին, պետք չէ այդ­քան ու­շադ­րու­թյուն դարձ­նել։ Կա­տա­րյալ ա­մե­նա­թո­ղու­թյուն։
Նկա­տե՞լ եք՝ հա­կա­սա­կան ինչ­քան տե­սա­կետ­ներ են կողք-կող­քի ձևա­վոր­վում, ա­մե­նա­կա­տա­րյալ քն­նա­դա­տու­թյու­նից մինչև ա­մե­նաան­ցեն­զուր ար­դա­րա­ցում, նույ­նիսկ մինչև ար­հես­տա­կան օ­րա­կար­գե­րի ձևա­վո­րում։ Տպա­վո­րու­թյուն է, թե հան­րա­յին թույլ ըն­կա­լում ստեղ­ծե­լու ընդ­հա­տա­կյա շար­ժումն է ստ­վե­րի նման հետևում մեր հա­սա­րա­կու­թյա­նը։ Կարճ ա­սած՝ չար­տոն­ված ա­նո­րո­շու­թյուն։
Տար­բեր բնա­գա­վառ­նե­րում հի­մա ա­ռա­վել, քան երբևէ, ու­նենք ռես­տար­տի կա­րիք, ե­թե չա­սենք՝ ար­մա­տա­կան փո­փո­խու­թյան։ Ժա­մա­նա­կի ծանր պար­տադ­րան­քը մեր ու­սե­րին տա­նե­լով՝ գո­նե հի­մա պար­տա­վոր ենք գի­տակ­ցել և հաս­կա­նալ, որ ցան­կա­ցած հար­ցում ան­գամ պետք է գոր­ծենք հնա­րա­վո­րինս չձա­խող­վե­լու վճ­ռա­կա­նու­թյամբ։ Ա­սե­լիքս ա­վե­լի հս­տա­կեց­նե­լու հա­մար նշեմ, որ ա­ռա­ջին հեր­թին հա­ջո­ղու­թյան հաս­նե­լու, չձա­խող­վե­լու խն­դիր ու­նենք կր­թա­կան հա­մա­կար­գում։ Մենք այս ե­րե­սուն տա­րի­նե­րի ըն­թաց­քում ա­կա­նա­տես ե­ղանք, որ շքեղ դպ­րոց­ներ կա­ռու­ցե­լով՝ հզոր կրթ­հա­մա­կարգ չս­տեղ­ծե­ցինք (չեմ ա­սում՝ լավ չէ, որ կա­ռու­ցե­ցինք)։ Հս­տակ պա­հանջ­ներ ու ազ­գա­յին օ­րա­կարգ պետք է ու­նե­նա­յինք նույ­նիսկ տար­րա­կան դա­սա­րան­նե­րում, այ­նինչ, ա­ռանց չա­փա­զան­ցե­լու ա­սեմ՝ մեր ամ­բողջ ար­սե­նա­լը կենտ­րո­նաց­րինք կրթ­հա­մա­կար­գի ա­մե­նաերկ­րոր­դա­յին հատ­ված­նե­րում։ Գրա­վոր­նե­րի ու թես­տե­րի մատ­չե­լիու­թյու­նը վեր­ջին տա­րի­նե­րին մեր կր­թու­թյան ո­լոր­տի ա­մե­նաօ­րա­կար­գա­յին հարցն էինք դարձ­րել, և ի՞նչ, մի՞­թե ի­րա­կա­նում սա է հզոր կր­թա­կան հա­մա­կար­գի հա­ջո­ղու­թյան գրա­վա­կա­նը: Ես որ խիստ կաս­կա­ծում եմ։
Ա­ռանց ազ­գա­յին ծրագ­րի անհ­նար է ու­նե­նալ ու­ժեղ կր­թա­կան հա­մա­կարգ, սա փաստ է։ Կր­թու­թյու­նը միակ զենքն է, ո­րին լավ տի­րա­պե­տող ազ­գը հզոր է, ա­մուր և ան­խախտ։
Այս վեր­ջին պա­տե­րազ­մը ցույց տվեց, որ ազ­գովի թույլ կր­թա­հա­մա­կար­գի պտուղ­ներն ենք քա­ղում (ե­կեք չխու­սա­փենք այս ձևա­կեր­պու­մից), վեր­ջա­պես՝ մենք պար­տա­վոր էինք այն­պես գոր­ծել, որ­պես­զի ա­ռաջ­նա­յին ու երկ­րոր­դա­յին խն­դիր­ներն այս խիստ զգա­յուն հա­մա­կար­գում չխառն­վեին ի­րար: Չա­րե­ցինք: Չենք ա­նում:
Ե­թե հոդ­վածս զուտ քն­նա­դա­տա­կան լի­ներ, ան­պայ­ման կանդ­րա­դառ­նա­յի այլ շատ հար­ցե­րի ևս, ո­րոնք առ­կա են ո­լոր­տում, սա­կայն իմ նպա­տակն ու ցան­կու­թյու­նը ա­մենևին էլ դա չէ։ Մեր բզկտ­ված հայ­րե­նի­քին հի­մա օդ ու ջրի պես գերհ­զոր կր­թա­կան հա­մա­կարգ է պետք, ո­րի ա­ռանց­քա­յին հատ­ված­նե­րում հս­տակ և վճ­ռո­րոշ մաս կկազ­մեն ազ­գա­յին հիմ­քեր ու­նե­ցող պա­հանջ­ներն ու չա­փո­րո­շիչ­նե­րը։
Այս աշ­խար­հում հզոր է այն եր­կի­րը, ո­րի պե­տա­կան բո­լոր ծրագ­րե­րի թիվ մեկ հար­ցը կր­թու­թյունն է։

Հ.գ.
Ի դեպ, ֆի­զի­կան պետք է դարձ­նել կրթ­հա­մա­կար­գի ա­տո­մա­յին զեն­քը։