[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐԸՆՁՅՈՒՂՎԵԼ ՆԱԵՎ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ա­ռա­ջա­ձոր գյու­ղի դպ­րո­ցի, ինչ­պես նաև կր­թա­կան հա­մա­կար­գի խն­դիր­նե­րի մա­սին զրու­ցե­ցինք դպ­րո­ցի տնօ­րեն, հա­յոց լեզ­վի և գրա­կա­նու­թյան ու­սու­ցիչ Նել­լի Ա­թա­նե­սյա­նի հետ։

Նախ ա­սենք, որ նա դպ­րո­ցում սկ­սել է աշ­խա­տել 1980 թվա­կա­նից։ 1993թ.-ից՝ որ­պես ուս­ման գծով փոխտ­նօ­րեն, 1999-ից ըն­տր­վել է դպ­րո­ցի տնօ­րեն և շա­րու­նա­կում է իր գոր­ծու­նեու­թյու­նը մինչ այ­սօր։

Ա­ռա­ջա­ձոր գյու­ղում դեռևս 1902թ. գոր­ծել է պե­տա­կան դպ­րոց, ո­րը բաց­վել էր Ցա­րա­կան Ռու­սաս­տա­նի ո­րոշ­ման հա­մա­ձայն։ Մինչ այդ Սուրբ Աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցուն կից գոր­ծում էր ծխա­կան դպ­րո­ցը։ Հա­մա­պա­տաս­խան շեն­քի բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով պե­տա­կան այդ դպ­րո­ցը թիֆ­լի­սաբ­նակ մե­ծա­հա­րուստ Մար­կոս ա­ղա Դո­լու­խա­նյա­նի թույ­լտ­վու­թյամբ տե­ղա­կայ­վել էր նրա երկ­հար­կա­նի ա­մա­ռա­նո­ցում, ո­րը կա­ռուց­վել էր դեռևս 1842թ.։ 1917-1918թթ. Մար­կոս ա­ղա Դո­լու­խա­նյա­նը կտա­կեց ա­մա­ռա­նո­ցը դպ­րո­ցին, և այն իր նպա­տա­կին ծա­ռա­յեց մինչև 1976 թվա­կա­նը, երբ կա­ռուց­վեց նոր տի­պա­յին դպ­րոց՝ 250-300 ա­շա­կերտ­նե­րի հաշ­վար­կով։
Ա­ռա­ջա­ձո­րի դպ­րոցն ու­նե­ցել է միջ­նա­կար­գի կար­գա­վի­ճակ, ին­չը պատ­ճառ էր հան­դի­սա­նում, որ են­թաշր­ջա­նի այն գյու­ղե­րից, որ­տեղ գոր­ծում էին տար­րա­կան դպ­րոց­ներ, ա­շա­կերտ­ներն ու­սու­մը շա­րու­նա­կեին այս­տեղ։ Այդ հան­գա­ման­քից ել­նե­լով՝ հին դպ­րո­ցին կից գոր­ծում էր գի­շե­րօ­թի­կը՝ այլ գյու­ղե­րից ժա­մա­նող դպ­րո­ցա­կան­նե­րի հա­մար։ Դպ­րո­ցի շր­ջա­նա­վարտ­նե­րից սե­րել են նշա­նա­վոր գիտ­նա­կան­ներ, ռազ­մա­կան և քա­ղա­քա­կան բարձ­րաս­տի­ճան գոր­ծիչ­ներ:
1992թ., երբ ա­ռաջ­նա­գի­ծը շատ մոտ էր գյու­ղին, դպ­րո­ցը դա­դա­րեց­րեց իր աշ­խա­տան­քը. շեն­քում տե­ղա­կայ­վե­ցին զին­վո­րա­կան զո­րա­նո­ցը և շտա­բը։ Ա­զա­տագ­րա­կան մար­տե­րի հա­ջո­ղու­թյուն­նե­րը թույլ տվե­ցին 1993թ. մարտ ամ­սից վեր­սկ­սել պա­րապ­մունք­նե­րը։
Մինչև պա­տե­րազ­մը դպ­րո­ցի շեն­քա­յին պայ­ման­նե­րը բա­րե­կարգ­ված էին. ա­պա­հով­ված էին ջե­ռու­ցու­մը և ջրա­մա­տա­կա­րա­րու­մը։ Սա­կայն պա­տե­րազ­մի հետևան­քով դպ­րո­ցը հայ­տն­վեց բա­զում խն­դիր­նե­րի առջև. շեն­քա­յին պայ­ման­ներ, դա­սագր­քե­րի, ու­սուց­չա­կան և ա­շա­կեր­տա­կան կազ­մե­րի, մաս­նա­գետ­նե­րի լրաց­ման խն­դիր­ներ։ Ինչ­պես ամ­բողջ Ար­ցա­խում, գյու­ղում էլ երևան ե­կան սո­ցիա­լա­կան լուրջ խն­դիր­ներ։ Գյու­ղը, վկա­յում է Ն. Ա­թա­նե­սյա­նը, ու­նե­ցել է 32 զոհ, և դպ­րո­ցը պետք է թեթևաց­ներ զոհ­ված մար­տիկ­նե­րի ե­րե­խա­նե­րի հոգ­սե­րը։ Ե­թե ժա­մա­նա­կի ըն­թաց­քում դա­սագր­քե­րի, ա­շա­կերտ­նե­րի և ու­սու­ցիչ­նե­րի լրաց­ման խն­դիր­նե­րը լուծ­վե­ցին, ա­պա նույ­նը չենք կա­րող ա­սել շեն­քա­յին պայ­ման­նե­րի մա­սին։ Այ­սօր դա­սա­րան­նե­րը և ու­սուց­չա­նո­ցը ջե­ռուց­վում են վա­ռա­րան­նե­րով, սա­կայն չի ջե­ռուց­վում մար­զա­դահ­լի­ճը, ին­չի պատ­ճա­ռով այն լիար­ժեք չի գոր­ծում` չնա­յած ու­նեն հա­մա­պա­տաս­խան գույք։ Բա­կում կա մար­զահ­րա­պա­րակ, բայց կր­կին կախ­վա­ծու­թյուն կա ե­ղա­նա­կից։ Դպ­րո­ցի ներ­սում բա­ցա­կա­յում է ջրա­մա­տա­կա­րա­րու­մը։Դպ­րո­ցի բա­կում գոր­ծում է մի ծո­րակ, ո­րը ցուրտ օ­րե­րին սառ­չում է։ Մի խոս­քով՝ դպ­րո­ցը հիմ­նա­նո­րոգ­ման կա­րիք ու­նի։ ՙԲազ­միցս այդ հար­ցով դի­մել եմ իշ­խա­նու­թյուն­նե­րին, տես­չա­կան ստու­գում­նե­րի ժա­մա­նակ էլ գրանց­վել են սա­նի­տա­րա­կան պայ­ման­նե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը, շեն­քա­յին խն­դիր­նե­րի առ­կա­յու­թյու­նը։ Եր­կու ան­գամ շեն­քը պե­տա­կան մի­ջոց­նե­րով են­թարկ­վել է վե­րա­նո­րոգ­ման. 1-ին պա­տե­րազ­մից հե­տո և 2012թ.։ Ե­թե մինչև պա­տե­րազ­մը հույս ու­նեինք, որ ար­դի պայ­ման­նե­րին հա­մա­պա­տաս­խան դպ­րոց կու­նե­նանք, այժմ...՚,-խոս­տո­վա­նում է դպ­րո­ցի տնօ­րե­նը։

-Մեծ խն­դիր կա ու­սուց­չա­կան կազ­մի մաս­նա­գի­տա­կան ո­րակ­նե­րի հար­ցում։ Ինչ­քան էլ խո­սենք լավ կամ թե­րի ծրագ­րե­րի, ա­ռա­ջա­դեմ ման­կա­վար­ժա­կան փոր­ձի փո­խա­նակ­ման մա­սին, միևնույն է, դրանց ի­րա­կա­նաց­նողն ու­սու­ցիչն է։ Եվ ե­թե նա չու­նի հա­մա­պա­տաս­խան նե­րուժ, ա­պա այդ ծրագ­րե­րը չեն հաս­նի ի­րենց նպա­տա­կին։ Լավ ու­սու­ցի­չը կա­րող է ան­գամ վատ ծրա­գի­րը լավ մա­տու­ցել։ Հան­րա­պե­տու­թյու­նում չկա մի այն­պի­սի հար­թակ, որ­տե­ղից խոս­վի կր­թա­կան հա­մա­կար­գի խն­դիր­նե­րի մա­սին, բարձ­րաց­վեն տե­սա­կետ­ներ, ո­րոնց շուրջ քն­նար­կում­ներ ըն­թա­նան։ Ես նման ճա­նա­պար­հով եմ տես­նում ո­րոշ խն­դիր­նե­րի լու­ծու­մը, ու­սու­ցիչ­նե­րի մտա­վոր զար­գա­ցու­մը։ Կա­րե­լի է, և Աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գիր­քը դա թույլ է տա­լիս, ու­սուց­չին ըն­դու­նել ժա­մա­նա­կա­վոր, և, ըստ ցույց տված ար­դյուն­քի, ըն­դու­նել նրան մշ­տա­կան աշ­խա­տան­քի կամ ա­զա­տել։ Դրա հետ մեկ­տեղ պետք է դրա­մա­կան խրա­խուս­մամբ զա­նա­զա­նել լավ ու վատ ու­սու­ցիչ­նե­րին, ին­չը, հա­մոզ­ված եմ, կտա դրա­կան ար­դյունք­ներ։ Կր­թա­կան հա­մա­կար­գի մյուս կարևոր օ­ղա­կը բուհն է, ո­րը նույն­պես կանգ­նած է տա­րաբ­նույթ խն­դիր­նե­րի առջև։ Տա­րեց­տա­րի օ­ղա­կը սեղմ­վում է, և ե­թե չվեր­լու­ծենք ստեղծ­ված ի­րա­վի­ճակն ու հա­մա­պա­տաս­խան քայ­լեր չձեռ­նար­կենք, դպ­րո­ցա­կան դաս­տիա­րակ­ման հա­մա­կար­գը չի գոր­ծի։
Այ­նուա­մե­նայ­նիվ, Նել­լի Ա­թա­նե­սյա­նը հա­վա­տում է ազ­գի գո­յատևման հա­զա­րա­մյակ­նե­րի ըն­թաց­քին, ին­չը հույս է ներ­շն­չում, որ հետ­հաշ­վար­կը՝ դե­պի ազ­գա­յի­նը, այդ թվում՝ կր­թա­կան հա­մա­կար­գի խն­դիր­նե­րի վեր­լու­ծու­թյու­նը և հա­մա­պա­տաս­խան քայ­լե­րի ձեռ­նար­կու­մը կսկս­վեն մո­տա­կա ժա­մա­նակ­նե­րում։