Logo
Print this page

ՄՇԱ­ԿՈՒՅ­ԹԻ ԶԻՆ­ՎՈ­ՐԸ

Սեր­գեյ ՍԱ­ՖԱ­ՐՅԱՆ

 Ար­ցա­խում, Հա­յաս­տա­նում և մեր հայ­րե­նի­քի սահ­ման­նե­րից դուրս Ար­տա­շես Ե­սա­յա­նի նվա­գը շա­տերն են լսել։ Ժո­ղովր­դա­կան մար­դու համ­բավ վա­յե­լող ե­րա­ժիշտն ար­դեն շուրջ 5 տաս­նա­մյակ ծա­ռա­յում է մշա­կույ­թին, ար­վես­տին։ Ար­տա­շես Ե­սա­յա­նը ժո­ղովր­դա­կան եր­գե­րի ու ազ­գա­յին նվա­գա­րան­նե­րի տա­րած­ման ու պահ­պան­ման գոր­ծում ա­ռանց­քա­յին դեր ու­նի, մեծ է նրա ա­վան­դը Ար­ցա­խյան մշա­կույ­թի կա­յաց­ման մեջ։

Նրա կեն­սագ­րա­կան տվյալ­նե­րը ներ­կա­յաց­նե­լու կա­րիք չկա, քան­զի ար­վես­տա­գե­տի կեն­սագ­րու­թյու­նը եր­բեք թվե­րով պայ­մա­նա­վոր­ված չի ե­ղել, պար­զա­պես նշենք, որ նա եր­կար տա­րի­ներ ղե­կա­վա­րել է Ար­ցա­խի եր­կա­րա­մյա հա­մույթ­նե­րից մե­կը՝ ՙՔնար՚ ժող­գոր­ծի­քա­յին հա­մույ­թը, որն ար­դեն շուրջ 60 տա­րի գոր­ծու­նեու­թյուն է ծա­վա­լում Ար­ցա­խում։
Ե­րաժշ­տա­կան աշ­խար­հի նր­բու­թյուն­նե­րին կա­տա­րյալ տի­րա­պե­տող ե­րաժշ­տի ապ­րե­լա­կեր­պը բա­վա­կա­նին տար­բեր­վող է, նրա օր­վա սկիզբն ու ա­վարտն ազ­դա­րար­վում են ե­րաժշ­տու­թյամբ, ա­վե­լիին հաս­նե­լու, այդ զգա­յուն աշ­խար­հում կա­տա­րե­լա­գործ­վե­լու ձգ­տու­մը պատ­կա­ռե­լի տա­րի­քում ան­գամ չի լքում Ե­սա­յա­նին։
Մեր օ­րե­րում քչե­րին է հա­ջող­վում սո­ցիա­լա­կան այս բարդ պայ­ման­նե­րում ժա­մա­նակ գտ­նել ծա­ռա­յա­լու ար­վես­տին։
Ազ­գա­յին ե­րաժշ­տու­թյան պահ­պան­ման մա­սին խո­սե­լիս, վար­պե­տը, չթաքց­նե­լով վր­դով­մունքն, ա­սում է. ՙՆոր սե­րուն­դը շատ է հե­ռա­ցել ազ­գա­յին մշա­կույ­թից։ Մեր ինք­նու­թյու­նը չկորց­նե­լու, ար­մատ­նե­րից եր­բեք չկտր­վե­լու հա­մար պար­տա­վոր ենք ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նում պա­հել ազ­գա­յի­նը, ժո­ղովր­դա­կա­նը, որն ա­նա­ղարտ ու զու­լալ է, հու­գուց բխող, մեզ­նից յու­րա­քան­չյու­րի կեն­սագ­րու­թյա­նը հա­մա­հունչ։
Որ­քան էլ ժա­մա­նակ­նե­րը փոխ­վեն, աշ­խար­հը զար­գա­նա, միևնույն է, մեր գի­տակ­ցու­թյան մեջ պետք է ան­փո­փոխ մնա սե­փա­կա­նին հա­վա­տա­րիմ մնա­լու ա­ռա­քե­լու­թյու­նը՚։
Դու­դու­կա­հար, թա­ռա­հար Ար­տա­շես Ե­սա­յա­նը մինչև ար­ցա­խյան այս վեր­ջին պա­տե­րազմն աշ­խա­տում էր Մար­տու­նու և Ճար­տա­րի ար­վես­տի դպ­րոց­նե­րում՝ որ­պես դու­դու­կի և շվ­վի դա­սա­րան­նե­րի դա­սա­տու։ Նրա սա­նե­րը բազ­միցս ա­ռաջ­նա­կարգ տե­ղեր են գրա­վել շր­ջա­նա­յին, հան­րա­պե­տա­կան և մի­ջազ­գա­յին մր­ցույթ-փա­ռա­տո­նե­րում։ Մեկ ան­գամ չէ, որ նրանք Ար­ցա­խից դուրս բարձր են պա­հել Ար­ցա­խի պա­տի­վը։
Մեր հե­րո­սը նաև ե­րաժշ­տա­կան գոր­ծիք­նե­րի պատ­րաստ­ման յու­րա­հա­տուկ ար­վես­տին է տի­րա­պե­տում։
Բազ­մա­թիվ բե­մե­րում (այդ թվում՝ Ֆրան­սիա­կան, Լի­բա­նա­նյան ) հան­դես ե­կած ար­ցախ­ցի ե­րա­ժիշ­տը 2015թ. ար­ժա­նա­ցել է Մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գործ­չի կոչ­ման։
Այ­սօր էլ Ար­տա­շես Ե­սա­յա­նը ծա­ռա­յում է երկ­րին, նրա գոր­ծու­նեու­թյու­նը չի դա­դա­րում օգ­տա­կար պտուղ­ներ տալ հայ­րե­նա­կան մշա­կույ­թին։ Տար­բեր նվա­գախմ­բե­րում հան­դես գա­լով՝Ե­սա­յա­նը հա­վա­տա­րիմ է մնում իր սկզ­բունք­նե­րին ու այն ար­ժեք­նե­րին, ո­րոնց եր­դում է տվել՝ այս մեծ ու բո­վան­դա­կա­լից աշ­խարհ մտ­նե­լով։
Մտե­րիմ­ներն ու գոր­ծըն­կեր­նե­րը փաս­տում են, որ Ար­տա­շես Ե­սա­յանն ար­վես­տի զին­վոր է, հրա­մա­նա­տար և ա­ռաջ­նորդ։

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.