Logo
Print this page

ԴԱ­ՍԱ­ՎԱՆ­ԴԵԼ ՍՏԵՂ­ԾԱ­ԳՈՐ­ԾԱ­ԿԱՆ Ա­ՎՅՈՒ­ՆՈՎ

 

 

 

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 ՙԴա­սա­վան­դիր, Հա­յաս­տան՚ կր­թա­կան կազ­մա­կեր­պու­թյան ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Ծմա­կա­հող հա­մայն­քի հիմ­նա­կան դպ­րո­ցում աշ­խա­տում է գյում­րե­ցի մի ե­րի­տա­սարդ` Ար­թուր Կի­րա­կո­սյա­նը, մաս­նա­գի­տու­թյամբ` պատ­մա­բան: Եր­կու շա­բաթ հասց­րեց աշ­խա­տել, սկս­վեց պա­տե­րազ­մը: Պա­տե­րազ­մի ա­վար­տից հե­տո վե­րա­դար­ձավ գյուղ` շա­րու­նա­կե­լու իր գոր­ծը:

Մինչ Ար­ցախ գա­լը ՙԴա­սա­վան­դիր, Հա­յաս­տան՚ կազ­մա­կեր­պու­թյան ծրագ­րի մա­սին Ար­թուրն, իր իսկ խոս­տո­վա­նու­թյամբ, ի­մա­ցել է ֆեյս­բու­քից: Տե­սա­նյու­թերն ու­սում­նա­սի­րե­լով, ո­րո­շեց միա­նալ ծրագ­րին: ՙՏե­սա, թե ինչ­պի­սի դժ­վա­րու­թյուն­նե­րի են բախ­վում այդ ծրագ­րով գյու­ղե­րում աշ­խա­տող դա­սա­տու­նե­րը, և դա ինձ ձգեց: Հե­տաք­րք­րեց ծրա­գի­րը, գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը: Այդ ա­մենն ինձ հո­գե­հա­րա­զատ էր: Դի­մե­ցի ղե­կա­վա­րու­թյա­նը, թե­կուզ չէի սպա­սում, որ կըն­դու­նեն: Պետք էր հար­ցազ­րույ­ցի փուլն անց­նել, նա­խա­պատ­րաս­տա­կան դա­սըն­թաց­նե­րին մաս­նակ­ցել, այդ ա­մե­նը հաղ­թա­հա­րել, ո­րից հե­տո պա­տաս­խան ստա­նալ` ընդգրկված ես, թե չէ՚: Ար­թուրն այդ բո­լոր փու­լերն ան­ցել էր հա­ջո­ղու­թյամբ, ընտ­րել էր Ծմա­կա­հո­ղի հիմ­նա­կան դպ­րո­ցը և, ինչ­պես ա­սում է, չի փոշ­մա­նել:
ՙԴա­սա­վան­դիր, Հա­յաս­տան՚ ծրագ­րի գա­ղա­փա­րա­խո­սու­թյու­նը, ինչ­պես նշ­վեց, հո­գե­հա­րա­զատ էր Ար­թու­րին: Նա ճիշտ է հա­մա­րում այն, որ Հա­յաս­տա­նի, Ար­ցա­խի հե­ռա­վոր գյու­ղե­րում է ի­րա­կա­նաց­նում դա­սա­վան­դու­մը: Հաս­կա­նա­լի է, ա­սում է նա, որ ժա­մե­րը նման հե­ռա­վոր, սահ­մա­նա­մերձ գյու­ղե­րում քիչ են, և դա­սա­տու­նե­րը չեն հա­մա­ձայն­վում դա­սա­վան­դել այն­տեղ, քիչ են վաս­տա­կում: ՙԴա­սա­վան­դիր, Հա­յաս­տան՚-ն էլ են­թադ­րում է իր աշ­խա­տանքն ի­րա­կա­նաց­նել հենց այդ հե­ռա­վոր, սահ­մա­նա­յին փոքր գյու­ղե­րում: ՙԾրագ­րում ընդգրկված դա­սա­տու­ներս, գա­լիս ենք կր­թու­թյան ո­րակն այս­տեղ փո­խե­լու: Մենք պար­տա­վոր ենք ա­պա­հո­վել գե­րա­զանց կր­թու­թյուն, ձեռք ձեռ­քի տված հա­վա­սար քայ­լե­րով ա­ռաջ գնալ՚,-շեշ­տում է ե­րի­տա­սարդ ու­սու­ցի­չը: Ըստ ծրագ­րի` պար­տադր­վում է դա­սե­րին նաև կապ հաս­տա­տել տար­բեր ա­ռար­կա­նե­րի միջև: Բնա­կա­նա­բար, բո­լոր ե­րե­խա­նե­րը հա­վա­սա­րա­պես չեն սո­վո­րում, նկա­տում է Ար­թու­րը: Նրանց մեջ կա­րող է մի ու­րիշ ու­նա­կու­թյուն լի­նի, հա­կում, հե­տաք­րք­րու­թյուն այլ ա­ռար­կա­յի հան­դեպ: ՙԵ­թե ե­րե­խան չի կա­րո­ղա­նում պատ­մու­թյուն լավ սո­վո­րել, բայց, ա­սենք, լավ եր­գում է կամ լավ նկա­րում, քան­դա­կում է, մենք օգ­նում ենք նրան այդ ուղ­ղու­թյամբ ա­ռաջ գնալ՚:
ՙԴա­սա­վան­դիր, Հա­յաս­տան՚ նա­խագ­ծի շր­ջա­նակ­նե­րում ե­րե­խա­նե­րի հետ նաև հա­մայն­քա­յին նե­րազ­դե­ցու­թյան զար­գաց­ման ծրագ­րեր են ի­րա­կա­նաց­նում, ին­չի հա­մար ար­դեն պայ­մա­նա­գիր է ստո­րագր­վել ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան հետ: Փա­թե­թը շու­տով կս­տա­նան տե­ղե­րում աշ­խա­տող ու­սու­ցիչ­նե­րը և կշա­րու­նա­կեն ի­րենց աշ­խա­տան­քը ե­րե­խա­նե­րի հետ հենց այդ ծրագ­րով: ՙԱյ­սինքն,- բա­ցատ­րում է Ար­թու­րը,- ցան­կա­ցած հա­մայն­քում կան խն­դիր­ներ, ո­րոնք ե­րե­խա­նե­րի հետ պետք է քն­նար­կենք և դրանց լուծ­մանն ուղղ­ված ծրա­գիր գրենք, ան­շուշտ, իմ ղե­կա­վա­րու­թյամբ: Ա­յո, հա­մայն­քի խն­դիր­նե­րը պետք է ե­րե­խա­նե­րով վեր հա­նենք և, խնդ­րի էու­թյու­նը պար­զե­լով, լուծ­ման ու­ղին ո­րո­նե­լով, բյու­ջեն կազ­մենք: Ինչ ստեղ­ծել ենք, պետք է մնա, քա­նի որ հա­ջո­ղակ ծրագ­րե­րը ՙԴա­սա­վան­դիր, Հա­յաս­տան՚-ը ֆի­նան­սա­վո­րում է` դի­մե­լով դո­նոր­նե­րին՚: Պետք է ինչ-որ բան փո­խել գյու­ղում, պն­դում է ե­րի­տա­սարդ գյում­րե­ցի ու­սու­ցի­չը և հա­մոզ­ված է, որ հենց դրա հա­մար է այս­տեղ:

Ծմա­կա­հո­ղի հիմ­նա­կան դպ­րո­ցում այ­սօր սո­վո­րում է 25-26 ա­շա­կերտ: Հնա­րա­վո՞ր է, ար­դյոք, այս­քան քիչ ե­րե­խա­նե­րով նման խն­դիր­ներ բա­ցա­հայ­տել, քն­նար­կել, լու­ծել: Նշ­ված ծրագ­րում ընդգրկված յու­րա­քան­չյուր ու­սուց­չի հա­մար, ան­կեղ­ծա­նում է Ար­թու­րը, քա­նա­կը կարևոր չէ: ՙՊար­զա­պես խմ­բե­րը փոք­րա­թիվ ենք կազ­մում, հենց այս գյու­ղում` 5 ա­շա­կեր­տից բաղ­կա­ցած: -Այդ դեպ­քում կա­րո­ղա­նում ենք աշ­խա­տել յու­րա­քան­չյու­րի հետ և ո­րակ ա­պա­հո­վել: Ցան­կա­ցած ե­րե­խա­յի հմ­տու­թյուն­նե­րի վեր­հա­նու­մը, զար­գա­ցու­մը կարևոր է: Մենք քա­նա­կին ընդ­հան­րա­պես ու­շադ­րու­թյուն չենք դարձ­նում: Աշ­խա­տում ենք, ինչ­քան հնա­րա­վոր է, միայն թե ո­րակ լի­նի՚:
Ար­թու­րի ա­շա­կերտ­նե­րը 15-ն են: Ան­շուշտ, ըն­դգ­ծում է նա, տա­րի­քա­յին յու­րա­հատ­կու­թյուն­նե­րը հաշ­վի են առն­վում: Ան­գամ ա­մե­նա­թույ­լի հետ հնա­րա­վո­րինս շատ է աշ­խա­տում` գո­նե նվա­զա­գույն հմու­տու­թյուն­ներ նրան սո­վո­րեց­նե­լու հա­մար: ՙՄի­գու­ցե այս պա­հին նա թույլ է,- խոր­հում է նա,- բայց հե­տո կհմ­տա­նա, կու­ժե­ղա­նա: Հնա­րա­վոր է, մի այն­պի­սի խե­լա­ցի միտք տա, որ ու­ժեղ սո­վո­րո­ղի մտ­քով ան­գամ չի անց­նի: Իսկ ա­ռան­ձին խմ­բե­րում աշ­խա­տե­լուց հե­տո բո­լո­րին միաց­նում ենք և միաս­նա­կան աշ­խա­տանք տա­նում՚:
Ի՞նչ է տա­լիս ու­սուց­չին նման նա­խագ­ծի շր­ջա­նա­կում աշ­խա­տե­լը: ՙՄեծ փորձ,- ան­կեղ­ծա­նում է Ար­թու­րը,- թե՜ կյան­քի և թե՜ մաս­նա­գի­տա­կան մեծ փորձ: Հա­մալ­սա­րանն ա­վար­տել եմ, բայց իմ մաս­նա­գի­տու­թյամբ չեմ աշ­խա­տել: Եր­բեմն էլ այն­պի­սի դժ­վա­րու­թյուն­ներ են պա­տա­հում կյան­քում, որ ինքդ էլ չես սպա­սում, որ կա­րող ես հաղ­թա­հա­րել: Ա­մե­նա­կարևո­րը` ինք­նու­րույն ես բո­լոր դժ­վա­րու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րում՚:
Մի՞­թե պա­տե­րազ­մը ետ չկանգ­նեց­րեց Ար­թու­րին` աշ­խա­տե­լու հետ­պա­տե­րազ­մյան Ար­ցա­խում: Պարզ­վեց, որ ոչ թե չի կանգ­նեց­րել, այլ նաև պար­տա­վո­րեց­րել է: Ըն­դա­մե­նը եր­կու շա­բաթ ա­ռաջ էր ե­կել` Ծմա­կա­հո­ղի դպ­րո­ցում դա­սա­վան­դե­լու: Ե­րե­խա­նե­րին դեռ չի հասց­րել լավ ճա­նա­չել: Թե­կուզ նրանք բո­լո­րը պա­տե­րազ­մի ժա­մա­նակ տե­ղա­փոխ­վել էին Հա­յաս­տան, Ար­թու­րը բո­լո­րի հետ էլ կա­րո­ղա­ցավ կապ հաս­տա­տել: ՙԵ­րե­խա­ներն այն­տեղ դպ­րոց էին գնում,- վեր­հի­շում է ու­սու­ցի­չը,- եր­բեմն դա­սը լավ չէին հաս­կա­նում, ինձ էին զան­գում, որ բա­ցատ­րեմ: Եր­բեմն էլ պար­զա­պես զրու­ցում էինք հե­ռա­խո­սով, նա­մա­կագր­վում: Ու նրանք ա­նընդ­հատ հարց­նում էին` երբ պա­տե­րազմն ա­վարտ­վի, գա­լո՞ւ եք գյուղ: Այդ ա­մե­նը պար­տա­վո­րեց­նում էր: Ինքս ինձ ա­սում էի` դու պի­տի գնաս: Եվ երբ պա­տե­րազմն ա­վարտ­վեց, հենց ա­ռա­ջին հնա­րա­վո­րու­թյու­նից օգտ­վե­ցի ու ե­կա գյուղ: Պատ­կե­րաց­րեք` չեմ եր­կմ­տել: Ե­րե­խա­յին որ խոսք ես տա­լիս, չպետք է կոտ­րես նրա հա­վա­տը, հու­սա­խաբ ա­նես: Ի­րա­վունք չու­նես հիաս­թա­փեց­նել ե­րե­խա­նե­րին: Մա­նա­վանդ պա­տե­րազ­մից ստա­ցած սթ­րե­սից հե­տո իմ չգա­լը շատ ա­վե­լի վատ կազ­դեր նրանց վրա՚:
Ծմա­կա­հո­ղի հիմ­նա­կան դպ­րո­ցի դա­սա­տու­ներն Ար­թու­րին ըն­դու­նե­ցին ինչ­պես հա­րա­զա­տի: ՙԱ­ռաջ ես շփ­վող չէի, հատ­կա­պես` ան­ծա­նոթ մի­ջա­վայ­րում,- խոս­տո­վա­նում է նա: -Ինչ-որ մտա­հո­գու­թյուն­ներ ու­նեի. բար­բա­ռը չեմ հաս­կա­նա­լու, ան­ծա­նոթ մի­ջա­վայ­րում ինչ­պե՞ս ինձ կըն­դու­նեն… Բայց հենց ա­ռա­ջին օ­րից ինձ այս­տեղ շատ լավ ըն­դու­նե­ցին: Ե­կել եմ գյուղ օ­գոս­տո­սի 19-ին` ծա­նո­թա­նա­լու և՜ ու­սու­ցիչ­նե­րին, և, ընդ­հան­րա­պես, գյու­ղին: Մինչև դա­սերն սկս­վե­լը բո­լո­րի հետ հասց­րել եմ շփ­վել, ծա­նո­թա­նալ: Եվ զգում եմ, որ մեծ ջեր­մու­թյուն կա իմ հան­դեպ: Մար­դիկ հար­գում և սի­րում են: Գյու­ղի բնա­կիչ­նե­րի հետ էլ եմ շփում հաս­տա­տել: Կան մար­դիկ, ո­րոնց հետ ա­վե­լի սերտ կա­պեր ու­նեմ: Ա­յո, ար­դեն ըն­կե­րա­ցել ենք՚:
Ար­թուրն այն­քան է մտեր­մա­ցել թե՜ դպ­րո­ցի ու­սու­ցիչ­նե­րի և թե՜ գյու­ղա­ցի­նե­րի հետ, որ մտա­ծում է 3-րդ տա­րին էլ մնալ: Հույս ու­նի, որ ծրա­գի­րը կտա ի­րեն այդ հնա­րա­վո­րու­թյու­նը:

 

 

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.