[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ՑԱ­ԽԻ ՄՇԱ­ԿՈՒՅ­ԹԻ Ո­ԼՈՐՏ­ՆԵ­ՐԻ ՈՒ­ՍՈՒՄ­ՆԱ­ՍԻ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ ՊԱ­ՀԱՆՋ­ՎԱԾ Է

Նա­նե ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱՆ,

ԱրՊՀ լրագր. 4-րդ կուրս

 Հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյա­նը մշ­տա­պես պատ­րաստ սե­րունդ դաս­տիա­րա­կե­լու գոր­ծում մեծ է ան­ցյա­լի հի­շար­ժան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի, մեր ժո­ղովր­դի մշա­կու­թա­յին նվա­ճում­նե­րի վե­րաի­մաս­տա­վոր­ման ու հան­րահռ­չակ­ման նշա­նա­կու­թյու­նը։ Տա­կա­վին մեր մե­ծերն էին նշել, որ հայ­րե­նա­սի­րու­թյունն սկս­վում է հայ­րե­նա­ճա­նա­չու­թյու­նից։ Դրա հա­մար այս դժ­վա­րին օ­րե­րին և մա­նա­վանդ ա­ռա­ջի­կա­յում կա­րող են պա­հանջ­ված լի­նել հա­յա­գի­տա­կան բնույ­թի հրա­տա­րա­կու­թյուն­նե­րը, հատ­կա­պես՝ ու­սա­նող­նե­րի հա­մար նա­խա­տես­ված ու­սում­նա­կան ձեռ­նարկ­նե­րը։

Այս տե­սա­կե­տից ու­շագ­րավ է Խ. Ա­բո­վյա­նի ան­վան ՀՊՄՀ Կուլ­տու­րա­յի ֆա­կուլ­տե­տի թան­գա­րա­նա­գի­տու­թյան, գրա­դա­րա­նա­գի­տու­թյան և մա­տե­նա­գի­տու­թյան ամ­բիո­նի դա­սա­խոս, ման­կա­վար­ժա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Գա­գիկ Սու­քիա­սյա­նի ՙԳիր­քը և գրա­դա­րա­նա­յին տե­ղե­կատ­վա­կան մշա­կույ­թը Ար­ցա­խում՚ ու­սում­նա­կան ձեռ­նար­կը (Երևան, ՙԼու­սա­բաց՚ հրատ., 108 էջ)։
Ներ­կա­յաց­նե­լով Ար­ցա­խի պատ­մու­թյան մեջ գր­քի և գրա­դա­րա­նա­յին-տե­ղե­կատ­վա­կան մշա­կույ­թի զար­գաց­ման ըն­թաց­քը՝ մա­տե­նա­գետ, գրա­դա­րա­նա­գետ, գր­քա­գետ և փաս­տաթղ­թա­գետ հե­ղի­նակն սկ­սել է վաղ միջ­նա­դա­րից՝ անդ­րա­դառ­նա­լով Ա­մա­րա­սի, Գտ­չա­վան­քի, Գան­ձա­սա­րի, Դա­դի­վան­քի և այլ դպ­րոց­նե­րի, գր­չու­թյան կենտ­րոն­նե­րի ու մա­տե­նա­դա­րան­նե­րի գոր­ծու­նեու­թյա­նը։ Մաս­նա­վո­րա­պես, նա ար­ձա­նագ­րել է, որ ՙգիր­քը (ՙփաս­տա­թուղ­թը՚) որ­պես մշա­կու­թա­յին երևույթ և տե­ղե­կատ­վու­թյան օ­բյեկտ, կարևոր հիմք է հան­դի­սա­ցել հայ­կա­կան գրա­դա­րան-մա­տե­նա­դա­րան­նե­րի ֆոն­դե­րի ձևա­վոր­ման և ըն­թեր­ցա­նու­թյան զար­գաց­ման հա­մար։ Կա­րող ենք հա­վե­լել, որ Գան­ձա­սա­րի մա­տե­նա­դա­րա­նի հա­րուստ հա­վա­քա­ծուի մա­սին կան վկա­յու­թյուն­ներ, այդ թվում Ե­սա­յի Հա­սան-Ջա­լա­լյա­նի ՙՊատ­մու­թիւն կամ յի­շա­տակ ինչ-ինչ ան­ցից՝ դի­պե­լոց յաշ­խար­հին Ա­ղուա­նից ի թուա­կա­նին հա­յոց 1160, իսկ ի թուա­կա­նին տեառն մե­րոյ փրկ­չին Յի­սու­սի 1711՚ եր­կա­սի­րու­թյու­նում, ո­րից ի­մա­նում ենք, որ ա­պա­գա կա­թո­ղի­կոսն ու­սում­նա­ռու­թյան ժա­մա­նակ լայ­նո­րեն օգտ­վել է ե­կե­ղե­ցում պահ­վող պատ­միչ­նե­րի եր­կե­րից ու ձե­ռագ­րե­րից։
Ներ­կա­յաց­նե­լով Ար­ցա­խում գրատ­պու­թյան սկզբ­նա­վոր­մա­նը և դպ­րոց­նե­րին կից նոր գրա­դա­րան­նե­րի բաց­մա­նը հետևած մշա­կու­թա­լու­սա­վոր­չա­կան վե­րել­քը՝ Գ. Սու­քիա­սյա­նը հատ­կան­շել է Շու­շիի դե­րը, որ­տեղ ար­դեն 1838թ. հիմ­նադր­ված Ղա­րա­բա­ղի հա­յոց հոգևոր թե­մա­կան դպ­րո­ցում իր դռ­ներն է բա­ցել գրա­դա­րան-ըն­թեր­ցա­րա­նը։ Հե­տա­գա­յում բեր­դա­քա­ղա­քում 1858թ. և 1865թ. հա­մա­պա­տաս­խա­նա­բար ա­ռան­ձին գրա­դա­րա­նի ու հա­սա­րա­կա­կան ըն­թեր­ցաս­րա­հի, ինչ­պես նաև ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րին կից նոր գրա­դա­րան-ըն­թեր­ցա­րան­նե­րի բա­ցու­մը նշա­նա­կա­լի ա­ռա­ջըն­թաց ա­պա­հո­վեց մե­ծա­մաս­նու­թյուն կազ­մող հայ բնակ­չու­թյան կր­թա­դաս­տիա­րակ­չա­կան, կուլ­տու­րա­կան ու հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան կյան­քում։
Հե­ղի­նա­կը կարևո­րել է նաև Կով­կա­սի Հա­յոց բա­րե­գոր­ծա­կան ըն­կե­րու­թյան` Շու­շիում բա­ցած գրա­դա­րան-ըն­թեր­ցա­րա­նի դե­րը, ո­րի կար­գա­յին սկզ­բուն­քով կազմ­ված գրա­ցու­ցա­կը տպագր­վել է ա­ռան­ձին գր­քույ­կով և մեզ հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռում պատ­կե­րա­ցում կազ­մե­լու գր­քա­յին ֆոն­դի մա­սին։ Գ. Սու­քիա­սյա­նը նկա­տել է տա­լիս, որ մաս­նա­վո­րա­պես այս և Շու­շիի գրա­դա­րան­ներն ընդ­հան­րա­պես՝ հա­մալր­ված են ե­ղել հա­յա­գի­տա­կան, փի­լի­սո­փա­յա­կան, հո­գե­բա­նա­կան, պատ­մա­կան, կրո­նա­կան, ման­կա­վար­ժա­կան, բնա­գի­տա­կան, ազ­գագ­րա­կան, գե­ղար­վես­տա­կան բազ­մա­լե­զու հրա­տա­րա­կու­թյուն­նե­րով և ժա­մա­նա­կի ա­ռա­ջա­դեմ ու հան­րա­հայտ պար­բե­րա­կան­նե­րով, ո­րոնց մի­ջո­ցով բեր­դա­քա­ղա­քի հայ ազ­գաբ­նակ­չու­թյու­նը, այդ թվում եվ­րո­պա­կան հայտ­նի հա­մալ­սա­րան­նե­րի բազ­մա­թիվ շր­ջա­նա­վարտ­նե­րը և ու­սա­նող­նե­րը ի­րա­զեկ­վել են հա­մա­ռու­սաս­տա­նյան և հա­մաշ­խար­հա­յին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի մա­սին։
Այս ան­հեր­քե­լի փաս­տե­րը հան­րահռ­չա­կե­լը պա­հանջ­ված է նաև ստեղծ­ված այս ծանր ի­րա­վի­ճա­կում, երբ հի­նա­վուրց Շու­շին հայտ­վել է ա­րյու­նար­բու ո­սո­խի ճի­րան­նե­րում, և եր­բեմ­նի ծաղ­կուն քա­ղա­քի հր­կի­զու­մից հա­րյուր տա­րի անց նա նո­րից սպառ­նում է ոչն­չաց­նել մշա­կու­թա­յին ան­գին ար­ժեք­նե­րը։ Ուս­տի այս օ­րե­րին ա­վե­լի քան հրա­տապ են հա­մա­պա­տաս­խան մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի և նման պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նած խա­ղա­ղա­րար երկ­րի ղե­կա­վա­րի գոր­ծուն ջան­քե­րը`վտանգ­ված մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րը փր­կե­լու և ա­պա­գա սե­րունդ­նե­րին ժա­ռան­գու­թյուն թող­նե­լու ուղ­ղու­թյամբ։
Ի՞նչ ի­մա­նար 1905 և 1920թթ. Շու­շիում պահ­պան­վող բազ­մա­թիվ ձե­ռագ­րե­րի ու տպա­գիր գր­քե­րի ոչն­չաց­մա­նը ցա­վով անդ­րա­դար­ձած Գ. Սու­քիա­սյա­նը, որ 100 տա­րի անց, ար­դեն 21-րդ դա­րում, նույն թշ­նա­մու սե­րունդ­նե­րի ա­րյու­նոտ ճի­րան­նե­րում են հայ­տն­վե­լու բեր­դա­քա­ղա­քի հե­տե­ղե­րա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նի մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րը։ Բայց հե­ղի­նա­կի աշ­խա­տան­քը դար­ձել է կորս­տյան մատն­ված ար­ժեք­նե­րը պահ­պա­նած ու ըն­թեր­ցող­նե­րի տե­ղե­կատ­վա­կան պա­հանջ­մունք­նե­րը բա­վա­րա­րած հաս­տա­տու­թյուն­նե­րի գոր­ծու­նեու­թյան մա­սին գրա­վոր վկա­յու­թյուն, իսկ Հադ­րու­թի, Շու­շիի, Քար­վա­ճա­ռի, Քա­շա­թա­ղի և այլ հայ­րե­նա­դարձ­ված շր­ջան­նե­րի պա­րա­գա­յում՝ նաև սկզբ­նաղ­բյուր։

Շու­շիի խոր­հր­դա­յին շր­ջա­նի ար­խի­վի ան­հե­տաց­ման մա­սին Ա. Մար­տի­րո­սյա­նի մեջ­բե­րած խոս­քե­րի կա­պակ­ցու­թյամբ հարկ ենք հա­մա­րում նշել, որ դրա մի զգա­լի մա­սը, դեռևս մինչև 1920 թ. մար­տյան ե­ղեռ­նա­գոր­ծու­թյու­նը, ե­կե­ղե­ցա­կան­նե­րից մե­կը վա­ճա­ռել էր թիֆ­լի­սաբ­նակ մի վա­ճա­ռա­կա­նի, ին­չի մա­սին վկա­յել է Մա­կար ե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նը։ Ա­մեն դեպ­քում Շու­շիի ա­ռերևույթ փրկ­ված ար­խի­վի գտն­վե­լու վայրն էլ մեզ հայտ­նի չէ։
Ձեռ­նար­կի են­թագ­լուխ­նե­րից մե­կում գր­քա­գի­տա­կան վեր­լու­ծու­թյան է են­թարկ­ված 19-21-րդ դա­րե­րում հայ­կա­կան Ար­ցա­խում գրատ­պու­թյան պատ­մա­կան զար­գաց­ման ըն­թաց­քը։ Պատ­մա­կան հա­մա­ռոտ անդ­րա­դարձ կա­տա­րե­լով Շու­շիում գրատ­պու­թյան սկզբ­նա­վոր­մանն ու ան­ցած ճա­նա­պար­հին՝ հե­ղի­նակն այն եզ­րա­փա­կել է Ա­ցա­խի ժուռ­նա­լիստ­նե­րի միու­թյան և ՙԿա­ճառ՚ գի­տա­կան կենտ­րո­նի 2018 թ. հա­մա­տեղ կազ­մա­կեր­պած Շու­շիի գրատ­պու­թյան 190-ա­մյա­կին նվիր­ված մի­ջո­ցառ­ման մա­սին ըն­դար­ձակ տե­ղե­կատ­վու­թյամբ։
Այ­նու­հետև ներ­կա­յաց­նե­լով Ար­ցա­խում գրա­դա­րա­նա­յին-տե­ղե­կատ­վա­կան նոր կենտ­րոն­նե­րի ձևա­վոր­ման ու զար­գաց­ման ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, ո­րոն­ցից հատ­կան­շե­լի է Խոր­հր­դա­յին Ադր­բե­ջա­նի խտ­րա­կան քա­ղա­քա­կա­նու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված ար­հես­տա­կան խո­չըն­դոտ­նե­րի ու հա­կա­հայ բռ­նաճն­շում­նե­րի հետևանք­նե­րի հաղ­թա­հա­րու­մը։ Վի­ճա­կագ­րա­կան տվյալ­նե­րը վկա­յում են, որ դժ­վա­րու­թյուն­նե­րով հան­դերձ՝ գրա­դա­րա­նա­յին գոր­ծը զար­գա­ցել է շնոր­հիվ հայ ժո­ղովր­դի մտա­վոր կա­րո­ղու­թյուն­նե­րի ու մշա­կու­թա­յին հա­րուստ ա­վան­դույթ­նե­րի։
Հե­ղի­նակն ու­շագ­րավ տե­ղե­կու­թյուն­ներ է տա­լիս Ար­ցա­խի դեմ Ադր­բե­ջա­նի նա­խա­ձեռ­նած ագ­րե­սիա­յի տա­րի­նե­րին գրա­դա­րան­նե­րի ու­նե­ցած կո­րուստ­նե­րի մա­սին։ Ադր­բե­ջան­ցի վան­դալ­նե­րը ոչն­չաց­րել են հայ ժո­ղովր­դի հոգևոր ու նյու­թա­կան մշա­կույ­թի ան­գին ար­ժեք­ներ ինչ­պես Ար­ցա­խում, այն­պես էլ հա­յաբ­նակ այլ բնա­կա­վայ­րե­րում, այդ թվում՝ Բաք­վում։ Սա­կայն ադր­բե­ջան­ցի­ներն ա­մե­նա­բարձրն են ա­ղա­ղա­կում իբր Շու­շիում ի­րենց մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րը ոչն­չաց­նե­լու մա­սին։ Այ­դօ­րի­նակ շին­ծու մե­ղադ­րանք­ներն ի­րենց ոճ­րա­գոր­ծու­թյուն­ներն ու­րի­շին վե­րագ­րե­լու նպա­տա­կով են գե­նե­րաց­վում և մո­լո­րեց­նում են բազ­մա­թիվ ա­նի­րա­զեկ օ­տա­րերկ­րա­ցի­նե­րի։
Կա­րե­լի է դեռ եր­կար շա­րու­նա­կել ձեռ­նար­կի հի­շար­ժան տե­ղե­կու­թյուն­նե­րի շար­քը, սա­կայն դրա կա­րի­քը չկա, քա­նի որ ար­դեն իսկ պարզ դար­ձավ, թե ինչ կարևոր ու պա­հանջ­ված ձեռ­նարկ է դր­վել ու­սա­նող­նե­րի սե­ղա­նին։
Մնում է հու­սալ, որ մեր ժո­ղովր­դին կհա­ջող­վի պատ­վով դուրս գալ այս մղ­ձա­վան­ջից և հաղ­թա­հա­րել ադր­բե­ջա­նա­թուր­քա­կան ագ­րե­սիա­յի ծանր հետևանք­նե­րը, ին­չը հնա­րա­վո­րու­թյուն կտա վերս­տին ա­զա­տագր­ված մեր պատ­մա­կան հայ­րե­նի­քի վե­րըն­ձյուղ­ված ե­զերք­նե­րում զար­գաց­նել հայ մշա­կույ­թը։
;