[ARM]     [RUS]     [ENG]

ԴԱ­ՍԱ­ԽՈ­ՍՈՒ­ԹՅՈՒՆ ՙ21 ԹՎԱ­ԿԱ­ՆԸ ԵՎ ՊԱՏ­ՄՈՒ­ԹՅԱՆ ԴԱ­ՍԵ­ՐԸ՚ ԹԵ­ՄԱ­ՅՈՎ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Մար­տի 15-ին ԱրՊՀ-ն հյու­րըն­կա­լել էր բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րին դոկ­տոր, պրո­ֆե­սոր Դա­վիթ Գաս­պա­րյա­նին և պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, դո­ցենտ, 1988-ի ՙՂա­րա­բաղ՚ կո­մի­տեի հիմ­նա­դիր­նե­րից Գա­գիկ Սա­ֆա­րյա­նին:

Հան­դի­պու­մը բա­ցեց ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը, ա­սեով, որ լավ մարդ­կանց այ­ցե­րով մեր հա­վա­տը երկ­րի ա­պա­գա­յի նկատ­մամբ դառ­նում է ա­մուր: ՙԵս հա­վա­տում եմ, որ կարճ ժա­մա­նա­կում մենք վե­րա­կան­գն­վե­լու և ու­ժե­ղա­նա­լու ենք, և դա ա­նե­լու ենք կր­թու­թյան ու գի­տու­թյան մի­ջո­ցով՚, -ա­սաց նա:
Հյու­րե­րը հան­դես ե­կան դա­սա­խո­սու­թյամբ. թե­ման առ­նչ­վում էր 100 տա­րի ա­ռաջ ստո­րագր­ված ռուս-թուր­քա­կան պայ­մա­նագ­րին, ո­րը շատ ծանր կա­ցու­թյան մեջ էր դրել հայ ժո­ղովր­դին« ու գրե­թե նույն վի­ճա­կում ենք հայ­տն­վել այ­սօր:
Գ. Սա­ֆա­րյանն ա­սաց, որ ցան­կա­ցել են ի­րենց աչ­քե­րով տես­նել այն, ինչ այս­տեղ կա­տար­վում է: Երկ­րի նա­խա­գա­հի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ պայ­մա­նա­վոր­վել են հա­ճա­խա­կի հան­դի­պել հատ­կա­պես ու­սա­նո­ղու­թյան հետ՝ կարևո­րե­լով գրա­գետ, բա­նի­մաց սերն­դի առ­կա­յու­թյու­նը երկ­րի զար­գաց­ման գոր­ծում:
Նա տե­ղե­կաց­րեց, որ հան­դի­պում­նե­րը կլի­նեն պար­բե­րա­բար: ՙ Պաշտ­պան հայ­րե­նյաց՚ ի­րենց հիմ­նադ­րա­մը պատ­րաստ է ա­ռայժմ հա­սա­րա­կա­գի­տու­թյան և հու­մա­նի­տար ուղղ­վա­ծու­թյան հինգ կր­թա­թո­շակ տրա­մադ­րել լա­վա­գույն ու­սա­նող­նե­րին, ինչ­պես նաև՝ հա­մա­կար­գիչ­ներ ու անհ­րա­ժեշտ գրա­կա­նու­թյուն ֆա­կուլ­տետ­նե­րին:
Իր դա­սա­խո­սու­թյան մեջ բա­նա­խոսն անդ­րա­դար­ձավ պատ­մու­թյան եր­կու օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րին. ա­ռա­ջի­նը, որ այն կրկն­վում է նույ­նիսկ հա­րյուր տա­րին մեկ, որն ու­նե­նում է ազ­գա­կոր­ծան նշա­նա­կու­թյուն: Եվ երկ­րորդ՝ պատ­մու­թյան դա­սե­րին, որ ե­թե ազ­գը դրանք խո­րա­թա­փանց չի ու­սում­նա­սի­րում, ա­պա շատ թանկ գին է վճա­րում, ինչ­պես վճա­րե­ցինք հի­մա:
Գրա­կա­նա­գետ Դ. Գաս­պա­րյա­նը ստեղծ­ված իր­վա­վի­ճա­կի մա­սին կիս­վեց իր խո­հե­րով՝ զու­գա­հեռ­ներ անց­կաց­նե­լով ներ­կա­յի և հա­րյուր տա­րի ա­ռաջ նույն­պի­սի ի­րա­վի­ճա­կում հայ­տն­ված հայ ժո­ղովր­դի ող­բեր­գու­թյան հետ, որն իր մեջ ուժ գտավ ապ­րե­լու, զար­գա­նա­լու և գի­տու­թյան, գրա­կա­նու­թյան ու ար­վես­տի մեջ ստեղ­ծե­լու հա­մաշ­խար­հա­յին գլուխ­գոր­ծոց­ներ. ՙՀի­մա մենք ծանր կա­ցու­թյան մեջ ենք, բայց պետք է ելք գտ­նենք և հո­գե­պես ամ­րապ­նդ­վենք: Եր­բեք չթե­րագ­նա­հա­տենք մեր թշ­նա­մուն, ոչ էլ մեզ թե­րագ­նա­հա­տենք. ինք­նաոչն­չաց­ման բար­դույթն էլ մի բան չէ, բայց մեր մեջ բար­ձաց­նենք այն ա­ռողջ հա­տի­կը, ճիշ­տը, ազ­նի­վը, շի­տա­կը, ու­ժե­ղը, ո­րը մեզ կա­ռաջ­նո­դի դե­պի մեր նպա­տա­կը՚:
Դա­սա­խո­սու­թյուն­նե­րի վեր­ջում բա­նա­խոս­նե­րը պա­տաս­խա­նե­ցին ներ­կա­նե­րի հար­ցե­րին: