[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅ ՈՒ­ՍՈՒՑ­ՉԻ ԲԵ­ՌԸ ԵՐ­ԲԵՔ ԹԵ­ԹԵՎ ՉԻ Ե­ՂԵԼ…

Սիրվարդ ՄԱՐԳԱՐՅԱՆ

 Հար­ցազ­րույց Խնա­ծա­խի Ար­մեն Ա­վա­գյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րո­ցի տնօ­րեն

Նել­լի Սա­հա­կյա­նի հետ


- Հի­մա մեր կյան­քը բա­ժան­վում է եր­կու փու­լի՝ պա­տե­րազ­մա­կան և հետ­պա­տե­րազ­մյա։ Ձեր ղե­կա­վա­րած կո­լեկ­տի­վում կա՞ն փո­փո­խու­թյուն­ներ՝ վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված։
- Պա­տե­րազմն ին­քը չա­րիք է՝ իր բո­լոր ա­րա­տա­վոր հետևանք­նե­րով։ Բնա­կա­նա­բար, ան­մասն չի մնա­ցել նաև մեր գյու­ղը։ Գյու­ղում վե­րաբ­նա­կեց­ված 50 և ա­վե­լի ըն­տա­նիք­նե­րից 26 ե­րե­խա հա­ճա­խում է դպ­րոց, ու­սուց­չա­կան կո­լեկ­տի­վը ևս հա­մալր­վել է տե­ղա­հան­ված բնա­կա­վայ­րե­րից ե­կած ե­րեք ու­սու­ցիչ­նե­րով։
- Հայ ու­սուց­չի բե­ռը եր­բեք էլ թեթև չի ե­ղել, իսկ այ­սօր այն ա­վե­լի է ծան­րա­ցել։ Ինչ­պե՞ս եք դի­մա­նում։
- Բո­լոր ժա­մա­նակ­նե­րում էլ այն ծանր է ե­ղել, ու նրա աշ­խա­տան­քը՝ չգ­նա­հատ­ված։ Բայց դա եր­բեք մեզ չի խան­գա­րել՝ կա­տա­րե­լու մեր վեհ ա­ռա­քե­լու­թյու­նը, զի գի­տակ­ցում ենք, որ մեզ է վս­տահ­ված ազ­գի ա­պա­գան։ ՙՍի­րո՜վ նվիր­վիր քո աշ­խա­տան­քին ու դա­դա­րի՜ր աշ­խա­տել՚,- այս­պես է մտա­ծում կո­լեկ­տի­վի յու­րա­քան­չյուր ան­դամ։ Այս պա­հին ա­ռա­վել դժ­վար է վե­րա­կանգ­նել ու­սուց­չա­կան և ա­շա­կեր­տա­կան կո­լեկ­տի­վի բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան մթ­նո­լոր­տը։ Հատ­կա­պես ցա­վա­լի ու դժ­վար է տե­ղա­հան­ված ե­րե­խա­նե­րին հո­գե­կան վնաս­վածք­նե­րից հա­նե­լը։ Ու­զում եմ մի օ­րի­նակ բե­րել. Ա­զոխ գյու­ղից 3-րդ դա­սա­րա­նում սո­վո­րող մի ա­շա­կերտ ու­նենք՝ Վա­լե­րի ա­նու­նով։ Ան­վերջ ե­րա­զում է հա­րա­զատ գյու­ղի մա­սին, հատ­կա­պես ցա­վով է տա­նում, որ թո­ղել է հե­ծա­նի­վը։ Որ­պես­զի ե­րե­խան շատ չտա­ռա­պի, բա­րե­րար­նե­րը հե­ծա­նիվ էին գնել ու նվի­րել Վա­լե­րիին։ Բայց նա հոն­քե­րը կա­խեց և ՙպա­հան­ջեց՚. ՙՏա­րեք ինձ իմ գյու­ղը, ես այն­տեղ եմ ու­զում քշել իմ հե­ծա­նի­վը՚։ Չեմ կա­րող շա­րու­նա­կել, քա­նի որ այս պա­հին էլ հեղ­ձու­կը խեղ­դում է կո­կորդս։ Նմա­նա­տիպ շատ դեպ­քե­րի ենք առ­նչ­վում։ Պա­տե­րազ­մը շա­րու­նակ­վում է մարդ­կանց հո­գի­նե­րում, և մենք ազ­գո­վի պի­տի կա­րո­ղա­նանք դուրս գալ այս վի­ճա­կից. Ա­սես ՙռե­վերս՚ ենք ա­րել 88թ. մեկ­նար­կին։ Մի կր­ծող տագ­նապ, մի ա­նո­րո­շու­թյուն ան­վերջ ներ­կա է մեր հո­գի­նե­րում։

- Սե­րունդ կր­թե­լը պա­տաս­խա­նատ­վու­թյուն է ոչ միայն ներ­կա­յի, այլև գա­լիք տա­րի­նե­րի ա­ռաջ… Ինչ­պե՞ս է Ձեր գլ­խա­վո­րած կո­լեկ­տի­վը վե­րա­բեր­վում այդ պա­տաս­խա­նատ­վու­թյա­նը։
- Մենք հա­ճախ ենք մեր­ժում սո­վետ­նե­րի թո­ղած ար­ժեք­նե­րը, բայց միայն այն փաս­տը, որ սերն­դի կր­թու­թյան հար­ցը միշտ էլ ա­ռաջ­նա­հեր­թա­յին է ե­ղել, ող­ջու­նե­լի է, և այն կի­րա­ռե­լի է նաև մեր հա­մա­կար­գում, միայն ոչ թղ­թի վրա, այլ՝ ի­րա­տե­սո­րեն… Մենք կր­թե­ցինք ու դաս­տիա­րա­կե­ցինք է­լի­տար զին­վոր­ներ, ա­շա­կերտ­նե­րի 80 տո­կո­սը կր­թու­թյու­նը շա­րու­նա­կում է ու­սում­նա­րան­նե­րում ու բու­հե­րում։ Հի­մա ի՞նչ է ստաց­վում. սե­րուն­դը լիո­վին կրթ­ված է, բայց կր­թու­թյու­նը ար­ժեք չի դառ­նում, ապ­րան­քի չի վե­րած­վում, ո­րը հենց կդառ­նար երկ­րի բա­զի­սը, ո­րին կհետևի վեր­նա­շեն­քը՝ կր­թու­թյուն, գի­տու­թյուն, տեխ­նո­լո­գիա­կան նոր հա­մա­կար­գեր… Փաս­տո­րեն մենք՝ ու­սու­ցիչ­ներս, ու­սուց­ման ա­ռա­ջին փուլն ա­մե­նայն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ կա­տա­րում ենք, վթար­նե­րը լի­նում են երկ­րորդ փու­լում՝ կա՜մ ա­նար­ժան­ներն են սպր­դում բարձ­րա­գույն կր­թու­թյան ո­լորտ և այդ­տե­ղից էլ հա­մա­կարգ, կա՜մ պե­տու­թյու­նը հար­թակ չի տրա­մադ­րում՝ ի­րաց­նե­լու կա­րո­ղու­թյուն­նե­րը և վե­րա­դարձ­նե­լու ի­րեն այն­քան թանկ ապ­րան­քը՝ գի­տե­լի­քը…
- Դպ­րո­ցի ու­սու­ցիչ­ներն այն­պի­սի իշ­խա­նու­թյուն ու­նեն, ո­րի մա­սին վար­չա­պե­տե­րը միայն կա­րող են ե­րա­զել…Չեր­չի­լի նման ձևա­կեր­պու­մը Ձեր սր­տո՞վ է...
- Իմ սր­տով է, ա­յո՜, բայց, ցա­վո՜ք, խոս­քը վե­րա­բե­րում է Անգ­լիա­յի ու­սու­ցիչ­նե­րին, ով­քեր ի­րա­վամբ հարգ­ված են հա­սա­րա­կու­թյան և պե­տու­թյան կող­մից, ո­րը և ա­պա­հո­վում է նա­խան­ձե­լի իշ­խա­նու­թյուն՝ չհաշ­ված ու­սուց­չի աշ­խա­տա­վար­ձը, ո­րը տա­րե­կան կազ­մում է 60 000 ԱՄՆ դոլ­լար։ Մեր ու­սու­ցի­չը ստա­նում է 100 ան­գամ ցածր աշ­խա­տա­վարձ՝ չհաշ­ված, որ զուրկ է նաև ար­տո­նու­թյուն­նե­րից... Ա­կա­մա­յից հի­շում եմ Հ. Թու­մա­նյա­նի 1920թ. գրած ՙՙ Հա­յոց ու­սուց­չի դա­տը. ՙԳոր­ծիչ­նե­րի մեջ գու­ցե ա­մե­նա­կարևորն ու ազ­նի­վը և՜ ըն­տա­նի­քի հա­մար, որ զա­վակ­ներն է կր­թում, և՜ հա­սա­րա­կու­թյան հա­մար, որ գի­տա­կից ան­դամ­ներ է պատ­րաս­տում, և՜ պե­տու­թյան հա­մար, որ ազ­նիվ քա­ղա­քա­ցի­ներ է հասց­նում և՜ աշ­խար­քի հա­մար, որ լու­սա­վոր մար­դիկ է տա­լիս, նա՝ ու­սու­ցի­չը, ու­նե­ցել է գրե­թե ա­մե­նա­վատ­թար վի­ճա­կը մեր մեջ։ Նա ե­ղել է հա­լած­ված ու թա­փա­ռա­կան, սիր­տը կոտ­րած, լք­ված, ար­հա­մարհ­ված։ Ան­հե­տաձ­գե­լի լու­ծումն է պա­հան­ջում ու­սուց­չի դա­տը՚… Ցա­վոք, սի­րե­լի՜ Թու­մա­նյան, այդ Դա­տը ձգ­վում է դե­պի մեր օ­րե­րը…
- Ա­սում են՝ ու­սու­ցի­չը հպ­վում է հա­վեր­ժու­թյա­նը և ոչ ո­քի դեռ չի հա­ջող­վել ա­սել, թե երբ կա­վարտ­վի նրա ազ­դե­ցու­թյու­նը։
- Գու­ցե տա­րօ­րի­նակ թվա, ինձ հա­մար հա­վեր­ժու­թյու­նը մարդ­կա­յին հի­շո­ղու­թյունն է՝ տա­ռա­պանքն ու եր­ջան­կու­թյու­նը, հաղ­թա­նակն ու պար­տու­թյու­նը, կյանքն ու մա­հը, ո­րոնք սի­նու­սոի­դի պես հա­ջոր­դում են ի­րար։ Եվ ո՞վ կա­րող է այդ­քանն իր մեջ ֆիլտ­րե­լով՝ սե­րունդ­նե­րին հասց­նել։ Եվ հա­վեր­ժու­թյան հետ այդ հպու­մը, հպ­ման կա­խար­դան­քը նա զգում է մինչև իր մահ­կա­նա­ցուն կն­քե­լը, ա­պա… ձուլ­վում է հա­վեր­ժու­թյա­նը…

- Դպ­րո­ցը Ո­գու դարբ­նոց է, ո­րի սնու­ցող ե­րակ­նե­րից մեկն էլ ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյունն է, Ձեր դպ­րոցն այս ա­ռու­մով բա­րի ա­վան­դույթ­ներ ու­ներ, իսկ հի՞­մա…
- Ի­րոք, դպ­րո­ցը Ո­գու դարբ­նոց է, պար­զա­պես դար­բի­նը ար­հես­տա­վարժ պի­տի լի­նի, որ չխո­տա­նի հում­քը։ Հպար­տու­թյամբ խոս­տո­վա­նում եմ, որ դպ­րո­ցը ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան բնա­գա­վա­ռում որ­դեգ­րած լավ ա­վան­դույթ­ներ ու­նի։ Այդ ա­ռու­մով ե­րախ­տա­պարտ ենք դպ­րո­ցի նախ­կին զին­ղեկ Վլա­դի­միր Բար­սե­ղյա­նին, ո­րը կա­մա­յին բարձր ո­րակ­ներ էր դաս­տիա­րա­կում ե­րե­խա­նե­րի մոտ և հա­յոց զին­վո­րի ան­կոտ­րում ո­գին արթ­նաց­նում։ Նրան փո­խա­րի­նե­լու է ե­կել ա­վյու­նով լե­ցուն, նո­րա­վարտ Անդ­րա­նիկ Զա­քա­րյա­նը, ո­րը, հա­մա­գոր­ծակ­ցե­լով պրն. Բար­սե­ղյա­նի հետ, օգ­տա­գոր­ծե­լով նրա բազ­մա­մյա փոր­ձը, ա­վե­լի բարձր մա­կար­դա­կի հասց­րեց ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյան դր­ված­քը դպ­րո­ցում։ Նաև ղե­կա­վա­րում է ՙՊա­տա­նի հրա­ձիգ՚ խում­բը։ Նրա ա­շա­կեր­տու­հի Թա­մա­րա Սարգ­սյա­նը, հաղ­թե­լով ՆԶՊ ա­ռար­կա­յից Հան­րա­պե­տա­կան փու­լում, ի­րա­վունք է վաս­տա­կել մաս­նակ­ցե­լու ՀՀ-ի օ­լիմ­պիա­դա­յի եզ­րա­փա­կիչ փու­լին։ Զա­քա­րյա­նը հա­ճա­խա­կի հան­դի­պում­ներ է կազ­մա­կեր­պում շեֆ-զո­րա­մա­սի զին­վոր­նե­րի հետ, ե­րե­խա­նե­րի հետ միա­սին անց­կաց­նում գի­շե­րա­կաց­ներ բնու­թյան գր­կում, լա­վա­գույն ա­շա­կերտ­նե­րին ընդ­գր­կել է ՙՊա­տա­նի ըմբ­շա­մար­տիկ՚ խմ­բա­կում և գրան­ցել բա­զում հա­ջո­ղու­թյուն­ներ… Այս օ­րե­րին դա շատ կարևոր է՝ հետ­պա­տե­րազ­մյան սթ­րե­սը վե­րաց­նե­լու և ա­պա­գա­յի հան­դեպ ե­րե­խա­նե­րի լա­վա­տե­սու­թյու­նը վե­րա­կանգ­նե­լու հա­մար։