[ARM]     [RUS]     [ENG]

ՙՃԱՆԱՊԱՐՀԻՆ ԸՆԿԱԾ ՔԱՐԸ ՄԻՏՔՆ ՈՒ ՀՈԳԻՆ Է ԺԱՄԱՆԱԿԻ...՚

Նվարդ Ա­ԼԵՔ­ՍԱ­ՆՅԱՆ

 Ան­վա­նի գե­ղան­կա­րիչ Սամ­վել Գաբ­րիե­լյա­նի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի հայտ­նու­թյու­նը հա­ճե­լի ա­նակն­կալ էր, բայց, միա­ժա­մա­նակ, այդ ա­նակն­կալն ար­տա­ռոց ե­րանգ­ներ չու­ներ, քան­զի գե­ղան­կարն էլ գույ­նե­րով հառ­նող բա­նաս­տեղ­ծու­թյուն է, որն ա­մեն մե­կի հա­յաց­քում դառ­նում է նաև ու­րույն մե­ղե­դի: Չա­փա­ծո գոր­ծե­րի շար­քով նա հա­վակ­նու­թյուն չու­ներ իր ա­կոսն ու­նե­նալ պոե­զիա­յում, սա­կայն նրա ստեղ­ծած բա­նաս­տեղ­ծա­կան պատ­կեր­ներն ի­րենց սր­տի տրո­փյու­նով տա­ղան­դա­վոր գե­ղան­կար­չի ձե­ռագ­րին հա­տուկ վրձ­նա­հար­ված­ներ են թղ­թին:

Սամ­վել Գաբ­րիե­լյա­նի ար­վես­տում բնու­թյան այս կամ այն պատ­կերն ու նկար­չի հույ­զը, ու­րա­խու­թյու­նը, թա­խի­ծը կտա­վին դառ­նում են` մեկ, ու ի­րենց հրա­շա­լի հա­մադ­րու­թյամբ` մար­դուն` հո­գու ա­նի­մա­նա­լի ճամ­փա­նե­րով ինք­նա­ճա­նաչ­ման տա­նում: Բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներն էլ, հենց ի­րենց գույն ու նախ­շով, բայցև կտավ­նե­րի հան­գով են շա­րու­նա­կում զրույ­ցը` աշ­խար­հի ու մար­դու հետ: Թվում է` չա­փա­ծո տո­ղե­րը նաև ի­րենց պոե­տիկ տի­րույ­թում են ամ­փո­փում ար­վես­տա­գե­տի ան­ցած ճա­նա­պար­հը: Եվ այս ա­ռու­մով բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը ներ­կա­յա­նում են իբրև գե­ղան­կար­չի յու­րա­տե­սակ ինք­նա­գիր: Այն­քան հա­մա­հունչ են նրա գե­ղան­կար­չու­թյա­նը, որ կա­րող են ու­ղեկ­ցել նույ­նա­լիք հուզ­մուն­քից ծն­ված կտավ­նե­րին:
Ե՜վ բա­նաս­տեղ­ծու­թյամբ, և՜ գե­ղան­կար­չու­թյամբ Սամ­վել Գաբ­րիե­լյա­նը մեկ­նել է բո­լոր ժա­մա­նակ­նե­րի ար­վես­տա­գետ­նե­րին հե­տա­մուտ ինք­նա­հաս­տատ­ման գաղտ­նի­քը, իր հա­մար այդ խո­րա­խոր­հուր­դը իր ստեղ­ծած աշ­խարհն է` գու­նեղ ու ապ­րեց­նող: Սամ­վել Գաբ­րիե­լյա­նի հա­մար ա­րա­րումն էր ի­րա­կան աշ­խարհ վե­րա­դառ­նա­լու ե­րա­զա­յին ճամ­փան: Ա­մեն օ­րը նման էր հե­ռու­նե­րից եր­կիր վե­րա­դառ­նա­լուն. հո­րի­զո­նին թա­ռած ա­սու­պի ցո­լանքն այդ­պես է դար­ձել կտավ ու կյան­քի վեր­ջին շր­ջա­նում նաև՝ բա­նաս­տեղ­ծու­թյուն: Ե­թե խա­զը կտա­վին իր ու­զած ստ­վերն ու լույ­սը չու­ներ կամ գույ­նե­րի հա­ման­վա­գի մի ա­կոր­դը կի­սատ է, ա­պա դրանք իր հո­գում հա­ճախ ամ­բող­ջա­ցել են բա­նաս­տեղ­ծու­թյամբ: Վկան կտա­վի գույ­նե­րով ու պատ­կեր­նե­րով հառ­նող տո­ղերն են և, ո՞վ գի­տե, գու­ցե հա­ճախ բա­նաս­տեղ­ծու­թյու՞նն է ի­րե­նով ուր­վագ­ծել հեր­թա­կան կտա­վի դի­ման­կա­րը:

Սամ­վել Գաբ­րիե­լյա­նի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի ռիթ­մը, տրա­մադ­րու­թյունն ան­կեղ­ծու­թյունն է: Ան­ցա­վոր ու հա­վեր­ժա­կան աշ­խար­հի հետ այս զրույ­ցը իր բա­ժին շնորհքն ու փոր­ձու­թյունն բա­նաս­տեղ­ծու­թյամբ քն­նու­թյուն առ­նե­լու և հենց իր հո­գու ու­ժը ի­րեն նե­ցուկ կար­գե­լու խոհն ու խոր­հր­դա­ծու­թյունն է: Դա է պահ տվել տո­ղե­րին` ապ­րած կյան­քի պարգևած պարզ ու ան­պա­ճույճ խո­հա­փի­լի­սո­փա­յա­կան ընդ­հան­րա­ցում­նե­րով:
Ճա­նա­պար­հին ըն­կած քա­րը միտքն ու հո­գին է ժա­մա­նա­կի, և ա­մե­նա­զոր Ժա­մա­նա­կին է մեզ­նից յու­րա­քան­չյու­րը իր պատ­մու­թյու­նը թող­նում: Մար­դու ճամ­փին ըն­կած քա­րը հա­ճախ է դառ­նում նրան ըն­կե­րա­կից, թեև հա­ճախ ոտ­քը քա­րին է առ­նում, բայց կյան­քի ան­ցո­ղի­կու­թյու­նը մար­դուն հի­շեց­նո­ղը նա է: Փույթ չէ, որ մարդն ան­ցո­ղիկ է, ան­ցա­վոր, Սա­հյա­նի խոս­քով` ՙհո­ղոտ, հո­ղա­ծին՚, միևնույն է` ա­դա­մոր­դու հո­գին մի հրաշ­քով հա­տում է մահ­կա­նա­ցուին տր­ված բո­լոր սահ­ման­նե­րը` մնա­լով մի ե­րա­զա­յին ա­փում, ուր ին­քը միշտ ջա­հել է, շեն­շող և նույ­նիսկ մո­ռա­նում է տա­րի­քից՝ տա­րիք հարց­նել:
Այս արևոտ գույ­նե­րով է լե­ցուն Սամ­վել Գաբ­րիե­լյան գե­ղան­կար­չի ու բա­նաս­տեղ­ծի ներ­կապ­նա­կը: Հպարտ էր ժա­մա­նա­կի վայ­րի­վե­րում­նե­րից չըն­կր­կող իր կեց­ված­քով: Գի­տեր. գե­ղան­կա­րի­չը կյան­քի պայ­ծառ գույ­նե­րի պա­հա­պանն է, իսկ կտավ­նե­րը` արևա­մու­տին պա­կա­սող գույ­նե­րի հան­գր­վա­նը, որ նոր օ­րը բաց­վի նրանց հրա­վա­ռու­թյամբ:
Դժ­վա­րին դա­րի չա­րի ու բա­րու խաչ­մե­րու­կում՝ քա­նիցս հե­ծե­ծել է ար­վես­տա­գե­տի հո­գին, բայց գի­տեր` մա­ռա­խու­ղը պի­տի հետ քաշ­վի արևից, իր կտա­վից ու բա­նաս­տեղ­ծու­թյու­նից հառ­նող արևից:
Սամ­վել Գաբ­րիե­լյա­նի հա­մար հայ­րե­նի Ար­ցա­խը իր անս­պառ ներ­շն­չանքն էր, լույ­սի ու լի­նե­լիու­թյան խոր­հուր­դը, իր ստեղ­ծա­գոր­ծու­թյան սր­բա­զան ա­կուն­քը: Գե­ղա­գե­տի խո­րի­մաս­տու­թյու­նը նրան հոր­դո­րել է ոչ մի պահ չկորց­նել անպ­տուղ` բա­ցա­ռիկ աշ­խա­տա­սի­րու­թյամբ զար­մաց­նե­լով ի­րեն ճա­նա­չող­նե­րին: Ա­մեն ա­ռա­վոտ ին­քը պի­տի ող­ջու­ներ արևա­ծա­գը, նրա­նից օր­վա իր տա­լիքն ի­մա­նար և գու­ցե թե՝ այդ թա­քուն զրույց­նե­րից գի­տեր, որ չի հասց­նի ծե­րա­նալ...
Բա­նաս­տեղ­ծա­կան շարքն ա­վարտ­վում է դեռևս չա­րար­ված կտա­վի տեն­չան­քով, երկ­րա­յին կյան­քի ա­վար­տին իր ձեռ­քին տե­սել է նոր գոր­ծի ուր­վան­կա­րը: Բա­նաս­տեղ­ծու­թյամբ աս­վա­ծը իր հաս­տա­տումն ու­նի նաև գե­ղան­կար­չի վեր­ջին` ՙՀար­սա­նիք՚, ա­նա­վարտ գոր­ծում: Այս կտա­վը ցու­ցադր­վել է Ստե­փա­նա­կեր­տի պե­տա­կան պատ­կե­րաս­րա­հում գե­ղան­կար­չի 65-ա­մյա­կին նվիր­ված հե­տա­հա­յաց ցու­ցա­հան­դե­սին:
Չնա­յած մարմ­նա­կան ցա­վե­րին, ան­կորն­չե­լի կեն­սա­սի­րու­թյամբ ու լա­վա­տե­սու­թյամբ հա­վա­տում էր, որ նոր լից­քով պի­տի շա­րու­նա­կեր ստեղ­ծա­գոր­ծա­կան ու­ղին, և ՙՀար­սա­նիք՚ կտավն իր ու­րախ ելևէջ­նե­րով նոր ե­լա­կետ կդառ­նա իր ար­վես­տում: Ու­րեմն, ար­վես­տա­գետ Սամ­վել Գաբ­րիե­լյա­նը բա­նաս­տեղ­ծու­թյամբ ու գե­ղան­կար­չու­թյամբ հաղ­թել է մա­հին, վա­նել նրա սա­ռը հա­յաց­քը: Իր հո­գին վա­ղուց հանձ­նել էր գույ­նե­րին և գույ­նե­րով ծփա­ցող հո­գին են­թա­կա չէր հի­վանդ մարմ­նի կա­պանք­նե­րին:
Իր սերն­դա­կից­նե­րի մեջ Սամ­վել Գաբ­րիե­լյան գե­ղան­կա­րի­չը տա­ղան­դա­վոր­նե­րի շար­քում է: Մի շարք ցու­ցա­հան­դես­ներ է ու­նե­ցել ար­տերկ­րում, նրա շատ գոր­ծեր պահ­վում են աշ­խար­հի տար­բեր պատ­կե­րաս­րահ­նե­րում, ան­հա­տա­կան հա­վա­քա­ծու­նե­րում: Եվ ա­մեն ան­գամ հե­ռու­նե­րից տուն դառ­նա­լով կա­րո­տով փար­վում էր իր հայ­րե­նի­քին, իր հա­մար ա­մե­նա­քաղցր մե­ղե­դին իր հայ­րե­նի­քի երգն էր` աշ­խար­հի խուլ ա­կան­ջին: Ա­մեն օր Ար­ցա­խը իր վաղ­վա երգն է եր­գում: Եվ այդ եր­գը նման է լույ­սի, ո­րին ոչ ոք չի կա­րող բան­տել: Մեռ­նող օր­վա հետ չի մեռ­նում հույ­սը. Ար­ցա­խի վաս­տա­կա­վոր նկա­րիչ Սամ­վել Գաբ­րիե­լյա­նի տողն է հու­շում: Հի­րա­վի, ար­վես­տում սահ­ման­ներ չըն­դու­նող ար­վես­տա­գե­տի նաև չա­փա­ծո տո­ղե­րը վկա­յում են, թե որ­քան ան­կա­տար ե­րա­զանք­ներ մնա­ցին նրա հո­գում, որ­քան գոր­ծեր դեռ պի­տի տեղ գտ­նեին սե­րունդ­նե­րին ի պահ թո­ղած գե­ղան­կար­նե­րի ու բա­նաս­տեղ­ծու­թյան շքեղ պատ­կե­րաս­րա­հում: