Logo
Print this page

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ` ՂՐԻՄԻ ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Մարտի 15-ին Արցախի պետական համալսարանում ամփոփվեցին <Արցախի առօրյան> խորագրով լավագույն հոդվածների համար հայտարարված մրցույթի արդյունքները: Ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը, ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, տեսակապով` Ղրիմի հայ համայնքի պատասխանատուներ, մրցույթի մասնակիցներ:

Միջոցառումը բացելով`ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Գայանե Գրիգորյանն ասաց, որ մրցույթը նախաձեռնել էր Ղրիմի հայ համայնքը անցյալ տարվա դեկտեմբերին: Մասնակցել են ուսանողներ, դպրոցականներ, կամավորականներ, տարբեր ոլորտների աշխատողներ: Հոդվածներն ուղարկվել են Ղրիմի հայ համայնքի հասցեով:

Տեսակապով ներկաներին ողջունեցին Ղրիմի Դաշնային համալսարանի փիլիսոփայական ֆակուլտետի դեկան, կրթամշակութային <Լույս > հիմնադրամի նախագահ Օլեգ Գաբրիելյանը, Սիմֆերոպոլի հայ հոգևոր համայնքի ղեկավար Տեր Ներսեսը,  Ղրիմի ԻՀ ազգամիջյան հարաբերությունների գործերով պետական կոմիտեի նախագահ Շամիր Խուբլարյանը, այլք:

Տեսակապով մեր հայրենակիցները Ղրիմի հայության անունից պատրաստակամություն հայտնեցին նյութական ու բարոյական միջոցներով աջակցել Արցախին հետպատերազմյան ընկճախտը հաղթահարելու և վերականգնվելու գործում:

ԿԳՄՍ նախարար Լ. Ղարախանյանը մրցույթի կազմակերպիչների կողմից ուղարկված դրամական մրցանակները/1-ին մրցանակ` 7000 ռուբլի, 2-րդ մրցանակ` 5000 ռուբլի, 3-րդ մրցանակ` 3000 ռուբլի, խրախուսական`2000 ռուբլի/  և հուշանվերները հանձնեց լավագույն հոդվածների 16 հեղինակներին:

Հանդիպմանը ներկայացվեց Ղրիմի հայության կողմից հովանավորվող <Արծաթագործություն և ոսկերչություն> Արցախում նոր նախագիծը:

Միջոցառման մասին հանգամանորեն` <ԱԱ>-ի հերթական համարում:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.