[ARM]     [RUS]     [ENG]

ՂՐԻՄԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄ Է ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՐՑԱԽԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Մար­տի 19-ին Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում ամ­փոփ­վե­ցին ՙԱր­ցա­խի ա­ռօ­րյան՚ ստեղ­ծա­գոր­ծա­կան մր­ցույ­թի ար­դյունք­նե­րը: Ներ­կա էին ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը, ԱրՊՀ ռեկ­տոր Ար­մեն Սարգ­սյա­նը, տե­սա­կա­մուր­ջով` Ղրի­մի հայ հա­մայն­քի պա­տաս­խա­նա­տու­ներ:

Մի­ջո­ցա­ռու­մը վա­րող` ԿԳՄՍ փոխ­նա­խա­րար Գա­յա­նե Գրի­գո­րյա­նը տե­ղե­կաց­րեց, որ մր­ցույ­թը նա­խա­ձեռ­նել է Ղրի­մի հայ հա­մայն­քը: Մաս­նակ­ցել են ու­սա­նող­ներ, դպ­րո­ցա­կան­ներ, կա­մա­վո­րա­կան­ներ, տար­բեր ո­լորտ­նե­րի աշ­խա­տող­ներ:
Ներ­կա­նե­րին տե­սա­կա­մուր­ջով ող­ջու­նե­ցին Ղրի­մի հայ հա­մայն­քի ղե­կա­վար Գեոր­գի Հա­կո­բյա­նը, Դաշ­նա­յին հա­մալ­սա­րա­նի փի­լի­սո­փա­յու­թյան ֆա­կուլ­տե­տի դե­կան, կր­թամ­շա­կու­թա­յին ՙԼույս՚ հիմ­նադ­րա­մի նա­խա­գահ Օ­լեգ Գաբ­րիե­լյա­նը, Ղրի­մի ԻՀ ազ­գա­մի­ջյան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի գոր­ծե­րով պե­տա­կան կո­մի­տեի նա­խա­գա­հի տե­ղա­կալ Շա­միր Խուբ­լա­րյա­նը, Սիմ­ֆե­րո­պո­լի հայ հոգևոր ա­ռաջ­նորդ Տեր Ներ­սե­սը:
ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րար Լ. Ղա­րա­խա­նյանն իր ե­րախ­տա­գի­տու­թյու­նը հայտ­նեց Ղրի­մի հայ հա­մայն­քին` պա­տե­րազ­մի ժա­մա­նակ Ար­ցա­խին ցու­ցա­բե­րած նյու­թա­կան օգ­նու­թյան և մեր բնակ­չու­թյան` հետ­պա­տե­րազ­մյա հո­գե­կան վի­ճա­կի վե­րա­կան­գն­ման ուղ­ղու­թյամբ կա­տա­րած քայ­լե­րի հա­մար. ՙԵս ու­րա­խու­թյամբ եմ հա­մակ­ված Ղրի­մի հայ հա­մայն­քի` մեզ հետ սկ­սած հա­մա­գոր­ծակ­ցու­թյան կա­պակ­ցու­թյամբ՚: Այս հա­մա­տեքս­տում նա­խա­րա­րը կարևո­րեց առ­հա­սա­րակ սփյուռ­քի դե­րը Ար­ցա­խի սո­ցիալ-տն­տե­սա­կան և հոգևոր-մշա­կու­թա­յին զար­գաց­ման գոր­ծում: ՙՄենք միա­սին ենք, և տա­րա­ծու­թյու­նը մեզ չի բա­ժա­նում՚,-ա­սաց նա` հա­վե­լե­լով, որ սփյուռ­քի ա­ջակ­ցու­թյու­նը Ար­ցա­խի բո­լոր ծրագ­րե­րում կա. ՙԳլո­բա­լաց­վող աշ­խար­հում, երբ առ­կա է սփյուռ­քի այ­լա­փո­խու­թյան մար­տահ­րա­վե­րը, այ­նուա­մե­նայ­նիվ, հա­վա­տում եմ, որ այն կշա­րու­նա­կի մնալ իր և մեր ինք­նու­թյան պահ­պան­ման կարևոր կենտ­րո­նա­ձիգ ուժ՚: Լ. Ղա­րա­խա­նյա­նը խո­սեց նաև ա­պա­գա­յի ծրագ­րե­րից` նշե­լով, որ ա­մեն ինչ պետք է ար­վի դեպ­քե­րի ըն­թաց­քը փո­խե­լու հա­մար, քա­նի որ եր­կար հար­մար­վել չենք կա­րող նրան, ինչ ստեղծ­վել է մեր շուր­ջը« և ըն­դգ­ծեց, որ հե­տա­գա քայ­լե­րը հա­մա­պա­տաս­խա­նեց­վել են հետ­պա­տե­րազ­մյան ի­րո­ղու­թյուն­նե­րին, քա­ղա­քակր­թա­կան ար­ժեք­ներ դաս­տիա­րա­կող կր­թամ­շա­կու­թա­յին հա­մա­կարգն իր գոր­ծու­նեու­թյու­նը ծա­վա­լե­լու է ու­ժի կոն­ցեպ­տում:

Ղրի­մից Օ­լեգ Գաբ­րիե­լյա­նի խոսքն ամ­բող­ջու­թյամբ ներ­ծծ­ված էր յու­րա­քան­չյուր հա­յի` աշ­խար­հի որ ծայ­րում էլ լի­նի, հա­նուն հայ­րե­նի­քի գոր­ծե­լու գա­ղա­փա­րով: Երբևէ Բաք­վից մեկ ճամպ­րու­կով գաղ­թած և օ­տա­րու­թյան մեջ բարձր դիր­քի հա­սած Օ­լեգ Գաբ­րիե­լյանն այ­սօր խոս­տո­վա­նում է, որ հայ­րե­նի­քից ա­վե­լի լավ տեղ երկ­րագն­դի վրա գո­յու­թյուն չու­նի. ՙՀա­յերն ար­տերկ­րում հաս­նում են հա­ջո­ղու­թյան, բայց, հա­վա­տաց­նում եմ, օ­տա­րու­թյան մեջ հա­ցը շատ դառն է և, որ­պես կա­նոն, վեր­ջա­նում է նրա­նով, որ հա­յը դա­դա­րում է հայ լի­նե­լուց՚: Ու ա­սաց, որ Տեր Ներ­սե­սի հետ իր վեր­ջին զրույցն այն մա­սին էր, որ ինքն այլևս ո­չինչ չի կա­ռու­ցի օ­տա­րու­թյան մեջ, ե­թե պի­տի կա­ռու­ցի, ա­պա միայն հայ­րե­նի­քում` Հա­յաս­տա­նում կամ Ար­ցա­խում: ՙՀա­յերս ամ­բողջ աշ­խար­հում կա­ռու­ցել ենք շատ ե­կե­ղե­ցի­ներ, որ­պես­զի օ­տա­րու­թյան մեջ մեջ մեր ինք­նու­թյու­նը պահ­պա­նենք: Գու­ցե ինչ-որ ժա­մա­նակ դա ճիշտ էր, բայց այ­սօր հեր­թա­կան ե­կե­ղե­ցին կա­ռու­ցե­լու հա­մար մի­լիո­նա­վոր դո­լար­ներ ծախ­սե­լու փո­խա­րեն ա­վե­լի լավ է այդ ե­կե­ղե­ցին կա­ռու­ցենք մեր սր­տե­րում, իսկ նյու­թա­կան մի­ջոց­ներն ուղ­ղենք հայ­րե­նի­քի հզո­րաց­մա­նը: Հի­մա մեր խն­դիրն է օգ­նել Ար­ցա­խին, ո­րը հայ­րե­նի­քի ա­ռաջ­նա­գիծն է՚:
Բոլ­նիս-Խա­չե­նից երբևէ ար­տա­գաղ­թած Շա­միր Խուբ­լա­րյա­նը (ո­րի պա­պե­րը Ղա­րա­բա­ղից էին), չնա­յած Ղրի­մում ու­նե­ցած պե­տա­կան բարձր պաշ­տո­նին և ա­մե­նայն հար­գան­քով ար­տա­հայտ­վե­լով այդ երկ­րա­մա­սի նկատ­մամբ` հա­յե­րի հան­դեպ ու­նե­ցած բա­րյա­ցա­կամ և ոչ խտ­րա­կան վե­րա­բեր­մուն­քի հա­մար, դար­ձյալ ափ­սո­սանք հայտ­նեց, որ կյան­քի հան­գա­մանք­նե­րով պայ­մա­նա­վոր­ված` թո­ղել է հայ­րե­նի­քը. ՙԻ՞նչ օ­գուտ ենք ստա­ցել: Մեր գի­տե­լիք­նե­րը, կա­րո­ղու­թյուն­նե­րը տա­լիս ենք ու­րիշ պե­տու­թյուն­նե­րի: Կյանքն է երևի ստի­պել, որ պան­դուխ­տի կյանք ենք վա­րել: Գտ­նում եմ, որ այ­սօր ա­մեն հայ պետք է« ինչ հնա­րա­վո­րու­թյուն ու­նի, օգ­տա­գոր­ծի` ու­ժե­ղաց­նե­լու մեր հայ­րե­նի­քը` Ար­ցախն ու Հա­յաս­տա­նը, ես նրանց չեմ ու­զում բա­ժա­նել ի­րա­րից՚:
Մր­ցույ­թի մաս­նա­կից Ին­գա Ա­դա­մյանն էլ ա­սաց, որ մինչև պա­տե­րազմն ին­քը միտք է ու­նե­ցել հե­ռա­նալ երկ­րից և նոր կյանք սկ­սել ու­րիշ տեղ: Պա­տե­րազ­մի ժա­մա­նակ կա­մա­վո­րա­կան է աշ­խա­տել, տե­սել ու զգա­ցել է բո­լոր դժ­վա­րու­թյուն­նե­րը: ՙՀաս­կա­ցել եմ, թե ինչ­քան շատ եմ կապ­ված հայ­րե­նի­քիս հետ, հի­մա մի ու­րիշ սի­րով եմ սի­րում այն: Եվ այ­սօր չեմ ու­զում ոչ մի տեղ գնալ: Մտա­ծում եմ, որ մենք պար­զա­պես պար­տա­վոր ենք ապ­րել և ա­րա­րել մեր հայ­րե­նի­քում՚,-խոս­տո­վա­նեց նա:
ԿԳՄՍ նա­խա­րար Լ. Ղա­րա­խա­նյա­նը մր­ցույ­թի կազ­մա­կեր­պիչ­նե­րի ու­ղար­կած դրա­մա­կան մր­ցա­նակ­նե­րը (1-ին մր­ցա­նակ` 7000 ռուբ­լի, 2-րդ մր­ցա­նակ` 5000 ռուբ­լի, 3-րդ մր­ցա­նակ` 3000 ռուբ­լի, խրա­խու­սա­կան մր­ցա­նակ` 2000-ա­կան ռուբ­լի) և նվեր­նե­րը հանձ­նեց լա­վա­գույն հոդ­ված­նե­րի 16 հե­ղի­նակ­նե­րին: Ի դեպ, ինչ­պես տե­ղե­կաց­րին կազ­մա­կեր­պիչ­նե­րը, դրանք կտ­պագր­վեն Ղրի­մի հայ հա­մայն­քի ՙՄա­սյաց ա­ղավ­նի՚ հան­դե­սում: Հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը հե­ղի­նակ­նե­րի հետ շա­րու­նա­կա­կան բնույթ կկ­րի:
Հայ հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ի­րենց պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը հայտ­նե­ցին մի­ջոց­ներ գտ­նել Ար­ցա­խից ստա­ցած ցան­կա­ցած հե­ռան­կա­րա­յին նա­խագ­ծի հա­մար:
Մի­ջո­ցառ­ման ժա­մա­նակ նախ­նա­կան դրա­մա­կան փո­խան­ցու­մը` 1 մլն դրամ, հան­ձն­վեց ԿԳՄՍՆ-ին` վեր­ջի­նիս կող­մից ա­ռա­ջարկ­ված ՙՈս­կեր­չա­կան գործ՚ նա­խա­գիծն Ար­ցա­խում կյան­քի կո­չե­լու հա­մար:
ԱրՊՀ ռեկ­տոր Ար­մեն Սարգ­սյա­նը, շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­լով մր­ցույ­թի կազ­մա­կեր­պիչ­նե­րին, վս­տա­հու­թյուն հայտ­նեց, որ Ղրի­մի հայ հա­մայն­քի և Ար­ցա­խի միջև հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը հա­ջո­ղու­թյամբ կշա­րու­նակ­վի և հա­վաս­տիաց­րեց, որ ի դեմս ԱրՊՀ-ի, նրա պրո­ֆե­սո­րա­դա­սա­խո­սա­կան կազ­մի և հատ­կա­պես ու­սա­նո­ղու­թյան, Ար­ցա­խում նրանք ու­նեն ան­շա­հախն­դիր բա­րե­կամ, և ցան­կու­թյուն հայտ­նեց, որ այս հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը շա­րու­նակ­վի ոչ միայն հե­ռա­վար, այլև ա­վան­դա­կան ե­ղա­նա­կով: