[ARM]     [RUS]     [ENG]

ԹԱՏ­ՐՈՆ. ՙԱԼ­ՎԱՆ ԾԱ­ՂԻԿ՚՝ ՈՐ­ՊԵՍ ԿՅԱՆ­ՔԻ ՈՒ ԱՊ­ՐՈՒ­ՄԻ ԱՐ­ՏԱ­ՀԱՅ­ՏՈՒ­ԹՅՈՒՆ

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Ա­միս­ներ ա­ռաջ չէինք կա­րող պատ­կե­րաց­նել, որ Ստե­փա­նա­կեր­տի Վ. Փա­փա­զյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նի գու­նեղ ազ­դա­գի­րը, ո­րը հան­դի­սա­տե­սին մար­տի 27, 28-ին հրա­վի­րում է թատ­րոն՝ դի­տե­լու ՙԱլ­վան ծա­ղիկ՚ ներ­կա­յա­ցու­մը, ինչ­պի­սի ու­րա­խու­թյուն կպատ­ճա­ռի որ­պես կյան­քի ու ապ­րու­մի ար­տա­հայ­տու­թյուն։ Դժ­վար չէր նկա­տել նաև Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի պա­լա­տի եր­րորդ հար­կում տե­ղա­վոր­ված թատ­րո­նի մուտ­քի պա­տին և այս­պես կոչ­ված ՙճե­մաս­րա­հում՚ կա­տար­ված փո­փո­խու­թյու­նը՝ տե­ղա­վայ­րին թա­տե­րա­կան մի­ջա­վայ­րի շունչ հա­ղոր­դե­լու նպա­տա­կով թատ­րո­նի տնօ­րի­նու­թյան ջան­քե­րը. թատ­րո­նի հին շեն­քից բեր­ված վա­րա­գույր­ներ, ճե­մաս­րա­հի պա­տե­րին մե­ծա­դիր նկար­ներ` որ­պես թատ­րո­նի նախ­կին փա­ռա­վոր պատ­մու­թյան վկա­յու­թյուն­ներ, 1970-1980-ա­կան­նե­րի ազ­դագ­րեր, դահ­լի­ճի ան­շուք պա­տե­րին կպց­րած լույ­սեր ու փայ­լեց­րած հին լու­սամ­փոփ, վա­րա­գույր­նե­րով լու­սա­մուտ­նե­րի պատ­րանք­ներ ստեղ­ծած դահ­լիճ։ Տե­սանք նաև մի քա­նի ան­գամ հար­մա­րեց­ված, այս ան­գամ մի քիչ ա­ռաջ տված՝ ըն­դար­ձա­կած բե­մը։

Այս ա­մե­նը տխուր ու հու­զիչ էր, իսկ ա­մե­նատ­խու­րը ներ­սու­դուրս ա­նող դե­րա­սան­նե­րի, աշ­խա­տա­կից­նե­րի լռա­կյա­ցու­թյունն ու հա­յացքն էին` որ­պես ցա­վա­գին կո­րուստ­նե­րի հետ­պա­տե­րազ­մյան ար­տա­հայ­տու­թյուն։
Թատ­րո­նի հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նի գոր­ծու­նեու­թյան մա­սին էր մեր զրույ­ցը
տնօ­րեն Ար­մեն ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆՅԱ­ՆԻ հետ։

-Նախ կցան­կա­նա­յի մեր զրույ­ցը սկ­սել փոք­րիկ ակ­նար­կով, թե ինչ գոր­ծու­նեու­թյուն է ծա­վա­լել Ստե­փա­նա­կեր­տի պետդ­րամ­թատ­րո­նը ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի ա­ռա­ջին տա­րի­նե­րին, ո­րով­հետև եր­կու ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րի միջև տար­բե­րու­թյու­նը մեծ է. ա­կա­նա­տես­ներն այ­սօր էլ հի­շում են, թե ինչ­պես թատ­րո­նը փոք­րիկ բե­մադ­րու­թյուն­նե­րով, աս­մուն­քով, խմ­բե­րով այ­ցե­լում էր նկուղ­նե­րը, ռմ­բա­պաս­տա­րան­նե­րը` ար­վես­տի մի­ջո­ցով մարդ­կանց հայ­րե­նա­սի­րա­կան ո­գին բարձր պա­հե­լու հա­մար։ Դե­րա­սա­նա­կան խմ­բե­րը այ­ցե­լում էին զո­րա­մա­սեր, լի­նում մինչև ան­գամ ա­ռաջ­նագ­ծում։ Ես, ճիշտ է, այն ժա­մա­նակ թատ­րո­նում չէի աշ­խա­տում, բայց որ­պես պա­տե­րազ­մի մաս­նա­կից, զին­վոր, դիր­քե­րում ներ­կա եմ ե­ղել նրանց ե­լույթ­նե­րին։ Այս պա­տե­րազ­մը ու­րիշ բան էր։ Թա­տե­րա­կան գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լու հա­մար հնա­րա­վո­րու­թյուն բա­ցար­ձա­կա­պես չի ե­ղել։ Թատ­րո­նի կո­լեկ­տի­վից 5 հո­գի, այդ թվում և ես, մաս­նակ­ցել ենք 44-օ­րյա պա­տե­րազ­մին։ Իսկ նրանք, ով­քեր զի­նա­պարտ չէին, մե­ծա­հա­սակ­նե­րը, կա­նայք և աղ­ջիկ­ներ, տար­հան­վել էին Հա­յաս­տան, կամ ռմ­բա­պաս­տա­րան­նե­րում էին։ Ի­մի­ջիայ­լոց, պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րե­րին գնա­ցել-կար­գի եմ բե­րել թատ­րո­նի նախ­կին շեն­քի նկու­ղը, որ­տեղ շր­ջա­կայ­քի մար­դիկ կա­րո­ղա­ցել են պաշտ­պան­վել։


-Պա­րոն Հա­րու­թյու­նյան, իսկ ի՞նչ փո­փո­խու­թյուն է կրել կո­լեկ­տի­վի կազ­մը պա­տե­րազ­մից հե­տո։

-Մինչև պա­տե­րազ­մը կո­լեկ­տի­վը 65, այժմ 60-հո­գա­նոց է։ 5 հո­գի չեն վե­րա­դար­ձել, չեմ ու­զում օգ­տա­գոր­ծել ՙլքել՚ բա­ռը։ Թատ­րո­նը չու­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, մի ռե­ժի­սորն էլ՝ Մա­րիա Կա­րա­պե­տյա­նը, ով Շու­շիից է, Հա­յաս­տա­նում է։ Ե­րի­տա­սարդ դե­րա­սան­նե­րից գնա­ցին Պա­վե­լը, Լի­լի­թը, Վար­դի­նեն, Գե­նա­դի Ա­ռու­շա­նյա­նը աշ­խա­տում է, բայց ըն­տա­նե­կան հան­գա­մանք­նե­րի պատ­ճա­ռով բա­ցա­կա­յու­թյուն­ներ շատ ու­նի, և նրան չենք կա­րո­ղա­նում օգ­տա­գոր­ծել բե­մադ­րու­թյուն­նե­րում։ Ա­վագ սե­րունդն ամ­բող­ջու­թյամբ այս­տեղ է, մի մա­սը զբաղ­ված են ՙԱլ­վան ծա­ղիկ՚ ներ­կա­յաց­ման մեջ։ Կո­լեկ­տի­վին ան­դա­մագր­վել են եր­կու ե­րի­տա­սարդ­ներ՝ Ռո­բերտն ու Շողերը, նրանք Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան կենտ­րո­նից են, թա­տե­րա­կան խմ­բա­կի սա­ներ, շնոր­հա­լի են, փակ դիտ­մանն այ­սօր ներ­կա կլի­նեք, կտես­նեք-կհա­մոզ­վեք։
Ա­սեմ, որ նո­յեմ­բե­րի 22-ին մի քա­նի աշ­խա­տող­նե­րի հետ ե­կանք, շեն­քի մեր մա­սը կար­գի բե­րե­ցինք. մո­տա­կայ­քում պայ­թած հր­թիռ­նե­րից գրե­թե բո­լոր պա­տու­հան­նե­րը ջարդ­վել էին, սկզ­բում ցե­լո­ֆա­նով, հե­տո ա­պա­կի­նե­րով ամ­րաց­րինք, շեն­քի ներ­սում ա­պա­հո­վե­ցինք ջեր­մու­թյուն, և դեկ­տեմ­բե­րի 1-ից ար­դեն լծ­վել էինք աշ­խա­տան­քի։ Գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար ու ռե­ժի­սոր չու­նե­նա­լը պատ­ճառ չէ, որ ան­գոր­ծու­թյան մատն­վեինք։ Թատ­րո­նը պի­տի գոր­ծեր ու գոր­ծեց։ Դեկ­տեմ­բե­րին մի փոք­րիկ ա­մա­նո­րյա բե­մադ­րու­թյուն ա­րե­ցինք, ո­րը չցու­ցադ­րե­ցինք` հաշ­վի առ­նե­լով մեր ընդ­հա­նուր վի­ճա­կը, մարդ­կա­յին ու տա­րած­քա­յին կո­րուստ­նե­րը, ծանր մխա­ցող վեր­քե­րը…
Մեզ հա­մար խն­դիր էր, թե ինչ թե­մա­յով բե­մադ­րու­թյուն ա­նեինք և ա­մե­նա­հար­մա­րը ման­կա­կան ներ­կա­յա­ցում դնելն էր։ ՙԱլ­վան ծա­ղի­կը՚ նա­խա­տես­ված է ա­վե­լի բարձր դա­սա­րան­նե­րի, պա­տա­նի­նե­րի հա­մար։ Ռե­ժի­սո­րը Ժո­ղովր­դա­կան ար­տիստ Քա­ջիկ Հա­րու­թյու­նյանն է, նկար­չա­կան ձևա­վո­րու­մը կա­տա­րել է Զո­րիկ Գալս­տյա­նը, ե­րաժշ­տա­կան ձևա­վո­րու­մը՝ Ան­գե­լի­նա Բա­բա­յա­նը։ Ա­ռաջ­նա­խա­ղը տե­ղի կու­նե­նա թատ­րո­նի մի­ջազ­գա­յին օ­րը։


-Ա­ռա­ջի­կա­յում ի՞նչ ծրագ­րեր ու­նեք։


-Ծրագ­րե­րը մեծ են ու բարդ։ Ապ­րի­լի 1-ին ԱՄՆ-ից Հա­յաս­տան, 9-ին՝ Ար­ցախ, կժա­մա­նի ռե­ժի­սոր, դե­րա­սա­նու­հի, լրագ­րող Կա­րի­նե Քո­չա­րյա­նը։ Ար­դեն ո­րոշ­ված է, թե ինչ բե­մադ­րու­թյուն է ա­նե­լու՝ ՙԵր­կն­քից ե­րեք խն­ձոր ըն­կավ՚, հե­ղի­նա­կը Հա­յաս­տա­նում ծն­ված, ռու­սաս­տա­նաբ­նակ Նա­րի­նե Աբ­գա­րյանն է, ի դեպ, Քո­չա­րյա­նը և Աբ­գա­րյա­նը հա­մա­գոր­ծակ­ցում են, կա­պի մեջ են։


-Իսկ ի՞նչ ֆի­նանս­նե­րով է բե­մադր­վե­լու։


-Ծախ­սե­րը հո­գա­լու է Կա­րի­նե Քո­չա­րյա­նը՝ բա­րե­գոր­ծա­կան ծրագ­րի շր­ջա­նա­կում։ Ծրա­գի­րը բա­վա­կա­նին տա­րո­ղու­նակ է. հյու­րա­խա­ղե­րով հան­դես ենք գա­լու Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նում, հա­յա­շատ վայ­րե­րում, 2021-ի սեպ­տեմ­բե­րին, իսկ հե­տո հա­ջո­ղու­թյուն լի­նի՝ Եվ­րո­պա էլ կգ­նանք։ Մեզ խոս­տա­ցել է ա­ջակ­ցել Նա­րի­նե Աբ­գա­րյա­նը։ Հա­մոզ­ված եմ, որ ներ­կա­յա­ցու­մը կհե­տաք­րք­րի հան­դի­սա­տե­սին. նկա­րագր­ված է հետ­պա­տե­րազ­մյան ծե­րա­ցած մի գյու­ղի կյանք, որ­տեղ մե­ծա­հա­սակ­ներ են մնա­ցել։ Բե­մում լի­նե­լու է ոչ թե պա­տե­րազ­մի նկա­րագ­րու­թյու­նը, այլ՝ հետևանք­նե­րը։ Հու­զա­կան խոր­հր­դա­նի­շե­րով պատ­մու­թյուն է։ Ներ­կա­յաց­ման մեջ զբաղ­ված է լի­նե­լու ա­վագ սե­րուն­դը։
Թատ­րո­նը հոգևոր սնունդ է, պի­տի գան, ցր­վեն, հո­գով ամ­րա­նան։ Տե­ղա­հան­ված­նե­րի հա­մար ՙԱլ­վան ծա­ղի­կը՚ անվ­ճար կցու­ցադ­րենք։ Ան­կեղծ ա­սած, քա­նի որ բե­մադ­րու­թյու­նը թատ­րո­նի տնօ­րի­նու­թյան ֆի­նան­սա­վոր­մամբ է ի­րա­կա­նա­նում, ստիպ­ված ենք լի­նե­լու ծախ­սե­րը փա­կե­լու հա­մար տոմ­սե­րի վա­ճառք էլ կազ­մա­կեր­պել։ Տոմ­սի ար­ժե­քը 500-1000 դրամ է, իմ կար­ծի­քով մատ­չե­լի է։ Էլ ինչ ա­սեմ, պի­տի աշ­խա­տենք։ Ա­մեն մեկս մեր տե­ղում ակ­տիվ լի­նենք, որ գո­նե ե­ղա­ծը մնա։


-Նոր շենք պի­տի ու­նե­նա­յիք…


-Պա­տե­րազ­մը ա­մեն ինչ խառ­նեց, շատ բան ան­հաս­կա­նա­լի է… հաս­կա­նա­լի է մի բան՝ պի­տի գոր­ծենք, ու­նե­ցա­ծով, ե­ղա­ծով յո­լա գնանք, ստեղ­ծենք, քայլ առ քայլ ա­ռաջ շարժ­վենք, կանգ առ­նե­լը մահ­վան է հա­վա­սար։ Մեր լա­վա­գույն տղա­նե­րը գնա­ցին, տա­րածք­նե­րի կո­րուստ ու­նե­ցանք, տա­րածք­նե­րը՝ դրանք մար­դիկ են, մե­կը արտ է ա­րել, մե­կը այ­գի գցել, ա­րո­տա­վայ­րե­րը թշ­նա­մու հս­կո­ղու­թյան տակ մնա­ցին։ Կո­րուստ­նե­րից չպի­տի վհատ­վենք, մեր կա­րո­ղա­ցա­ծից մի բան էլ ա­վել պի­տի ա­նենք։