[ARM]     [RUS]     [ENG]

ԱՅՍ­ՏԵՂ ԳԵ­ՐԻՇ­ԽՈ­ՂԸ Ա­ՐԵ­ՎԻ ԳՈՒՅՆՆ Է...

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Գար­նա­նա­յին արևի շո­ղե­րը, թա­փան­ցե­լով Ստե­փա­նա­կեր­տի Ար­ցախ թա­ղա­մա­սի ՙՔո­չա­րյան՚ նո­րա­բաց ար­վես­տա­նոց-ստու­դիա­յի պա­տու­հան­նե­րից ներս, լու­սա­վո­րում ու ա­վե­լի են ջեր­մաց­նում գու­նա­վառ մթ­նո­լոր­տը։ Նկա­րա­կալ­ներն ու ներ­կապ­նակ­նե­րը, վր­ձին­ներն ու փայ­տե շր­ջա­նակ­նե­րը, սե­նյա­կում դա­սա­վոր­ված կտավ­ներն ու ներ­կե­րի հո­տը մի ու­րույն աշ­խարհ են կեր­տում... վառ գույ­ներ, երևա­կա­յու­թյուն, դե­տալ­ներ, պատ­կեր­ներ. սա Ար­ցա­խի նկա­րիչ­նե­րի միու­թյան ան­դամ Լիա­նա Քո­չա­րյա­նի աշ­խարհն է։

Սե­փա­կան ար­վես­տա­նոց-ստու­դիա ու­նե­նալ տի­կին Լիա­նան միշտ էր ցան­կա­նում. ՙԻնձ ո­գեշն­չե­ցին հատ­կա­պես նկար­չու­հի աղ­ջիկս ու որ­դիս, նրանց շնոր­հիվ ու ջան­քե­րով ե­րա­զանքս այ­սօր ի­րա­կա­նու­թյուն է՚։
Նկար­չա­կան ար­վես­տի բազ­մա­խոր­հուրդ աշ­խար­հում յու­րա­քան­չյու­րը կա­րող է գտ­նել իր հո­գու մի մաս­նի­կը։ Ստու­դիա­յում կազ­մա­կերպ­վող դա­սըն­թաց­նե­րը բո­լո­րի հա­մար են՝ ան­կախ տա­րի­քից ու մաս­նա­գի­տու­թյու­նից։ Դա­սա­վանդ­վում է ա­կա­դե­միա­կան նկար­չու­թյուն՝ գծան­կար, գու­նան­կար, կոմ­պո­զի­ցիա, բնան­կար, ման­րան­կար­չու­թյուն։ Ստու­դիան տրա­մադ­րում է նկար­չու­թյան հա­մար անհ­րա­ժեշտ բո­լոր նյու­թերն ու պա­րա­գա­նե­րը։ Պա­րապ­մունք­ներն անց­կաց­վում են շա­բա­թա­կան 2 ան­գամ։ Միամ­սյա գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում ՙՔո­չա­րյան՚ ար­վես­տա­նոց-ստու­դիան ար­դեն ու­նի 10 ա­շա­կերտ՝ տար­բեր տա­րի­քա­յին խմ­բե­րի։
Ու­սուց­չու­հին բո­լո­րի նկատ­մամբ ան­հա­տա­կան մո­տե­ցում ու վե­րա­բեր­մունք է ցու­ցա­բե­րում, օգ­նում յու­րա­քան­չյու­րին յու­րո­վի բա­ցա­հայ­տել նկար­չա­կան ար­վես­տի նր­բու­թյուն­նե­րը։ ՙԵս հա­ճույք եմ ստա­նում, երբ տես­նում եմ, թե ինչ է զգում ե­րե­խան նկա­րե­լիս. նրա ոգևո­րու­թյու­նը, ու­րա­խու­թյու­նը, բա­ցա­հայտ­ման ըն­կա­լու­մը, ին­չու ոչ՝ նաև չս­տաց­ված պատ­կեր­նե­րի ար­դյուն­քում ար­տա­հայտ­ված պոռթ­կում­ներն եմ սի­րում տես­նել՚։

Ի տար­բե­րու­թյուն ա­ռա­ջին խզբ­զոց­նե­րի՝ ծի­ծաղ­կոտ և աշ­խույժ Վա­հեի մոտ կճուճն ար­դեն գե­ղե­ցիկ է ստաց­վում։ Դե­ղին թևնոց­ներն ու գոգ­նոցն էլ ա­վե­լի են ըն­դգ­ծում փոք­րիկ ՙնկար­չի՚ շար­ժում­ներն ու գրա­գետ ան­ցում­նե­րը։ ՙԿյան­քում չեմ մո­ռա­նա Վա­հեի աչ­քե­րի փայլն ու ոգևո­րու­թյու­նը՝ ա­ռա­ջին ստաց­ված նկա­րը ա­վագ եղ­բո­րը ցու­ցադ­րե­լու պա­հին,-ա­սում է ու­սուց­չու­հին ու շա­րու­նա­կում,- մեծ էր հատ­կա­պես եղ­բոր հրճ­վան­քը. եղ­բայր­նե­րի բերկ­րանքն ինձ հա­մար ա­մեն ինչ էր, զգա­ցո­ղու­թյու­նը, որ օգ­նում ես մի ե­րե­խա­յի ու նա չգի­տի, որ դա դու ես՝ ան­բա­ցատ­րե­լի է ու ինձ շատ անհ­րա­ժեշտ՚։
Նկա­րե­լու հա­մար կարևոր պայ­ման է մի­ջա­վայրն ու մար­դու նե­րաշ­խար­հը։ Ստեղ­ծա­գոր­ծա­կան տրա­մադ­րու­թյա­նը մե­ծա­պես նպաս­տում է գույ­նը։ ՙՔո­չա­րյան՚ ար­վես­տի ստու­դիա­յում գե­րիշ­խո­ղը արևի գույնն է՝ դե­ղի­նը։ ՙԴե­ղի­նը մի­ջա­վայր ստեղ­ծե­լու, հո­գի ջեր­մաց­նե­լու և արևի հետ երկ­խո­սու­թյան մեջ մտ­նե­լու հա­մար է՚,- ա­սում է նկար­չու­հին։
Դա­սըն­թաց­նե­րին ե­րե­խա­նե­րը սի­րով են հա­ճա­խում։ Ա­սում են՝ ժա­մա­նա­կից շուտ գա­լիս ենք, ուշ գնում։ Ե­թե նկար­չու­թյան պա­րապ­մուն­քի հա­ճա­խե­լը նրան­ցից ո­րոշ­նե­րի հա­մար սկզ­բում ցան­կու­թյուն էր կամ ա­զատ ժա­մա­նա­կը գե­ղե­ցիկ կազ­մա­կեր­պե­լու մի­ջոց, ա­պա այ­սօր կեն­սա­կերպ է, ա­պա­գա կեր­տե­լու հնա­րա­վո­րու­թյուն։ 9-րդ դա­սա­րան­ցի Կա­րենն ար­դեն կողմ­նո­րոշ­վել է մաս­նա­գի­տու­թյան ընտ­րու­թյան հար­ցում. ո­րո­շել է ին­տե­րիե­րի դի­զայ­ներ դառ­նալ և այ­սօր ար­վես­տա­նոց ստու­դիա­յում քն­նու­թյան է նա­խա­պատ­րաստ­վում։
ՙՀետ­պա­տե­րազ­մյան հո­գե­կան ծանր վի­ճա­կից ինձ փր­կեց այս ար­վես­տա­նո­ցը՝ ե­րե­խա­նե­րի հետ շփու­մը, այս գծերն ու գույ­նե­րը,- ան­կեղ­ծա­նում է տի­կին Լիա­նան ու հա­վե­լում,- ե­րե­խա­ներն աշ­խար­հի սր­բա­զան, ա­մե­նաան­կեղծ էակ­ներն են, իսկ նրանց հետ շփու­մը՝ ա­մե­նաար­դյու­նա­վետն ու ան­շա­հախն­դի­րը՚։

Нет описания фото.