[ARM]     [RUS]     [ENG]

ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՐԱԽՏԱՎՈՐԸ

Նվարդ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

2020թ. աշ­նա­նը կյան­քից հե­ռա­ցավ ան­վա­նի բա­նա­հա­վաք, ԼՂՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Ռո­բերտ Ղահ­րա­մա­նյա­նը։Նա չորս տաս­նա­մյակ տար­բեր պաշ­տոն­ներ է վա­րել մշա­կույ­թի աս­պա­րե­զում,ե­ղել նախ­կին ինք­նա­վար մար­զի մշա­կու­թա­յին տա­րեգ­րու­թյան ա­մե­նաե­ռան­դուն ե­րախ­տա­վոր­նե­րից մե­կը:

Իր իսկ խոս­քով՝ եր­ջա­նիկ դիպ­վա­ծով էր հայ­տն­վել այս աս­պա­րե­զում։ Մշա­կույ­թի մար­զա­յին վար­չու­թյան պետ Գուր­գեն Գաբ­րիե­լյա­նը« հա­վա­նե­լով տե­ղա­կան մա­մու­լում տպագր­ված նրա գրա­կան գոր­ծե­րը, շնոր­հա­լի ե­րի­տա­սար­դին նշա­նա­կել է վար­չու­թյան ա­վագ տե­սուչ։ Դա 1964 թվա­կա­նին էր։
Ռո­բերտ Ղահ­րա­մա­նյանն աշ­խա­տել է Ար­ցա­խում գոր­ծող տար­բեր հա­մույթ­նե­րի հետ, ե­ղել ԼՂՀ ԿԳ, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան մշա­կույ­թի վար­չու­թյան պետ, փոխ­նա­խա­րար, կադ­րե­րի վե­րա­պատ­րաստ­ման հան­րա­պե­տա­կան ինս­տի­տու­տի ազ­գագ­րու­թյան բաժ­նի վա­րիչ, հու­շար­ձան­նե­րի պահ­պան­ման և ու­սում­նա­սիր­ման վար­չու­թյան պետ։ Քսա­նե­րեք տա­րի ղե­կա­վա­րել է մշա­կույ­թի մար­զա­յին վար­չու­թյան ժողս­տեղ­ծա­գոր­ծու­թյան և կուլ­տուր­լու­սա­վո­րա­կան աշ­խա­տան­քի գի­տա­մե­թո­դա­կան կենտ­րո­նը։ Հենց այս­տեղ էլ սկիզբ է դր­վել ողջ կյան­քի ու­ղե­կից՝ բա­նա­հա­վաք­չա­կան աշ­խա­տան­քին։
Նրանք, ով­քեր զբաղ­վել են բա­նա­հա­վաք­չու­թյամբ, գի­տեն, որ այդ հար­ցում շատ նման են ոս­կե­խույ­լզ­նե­րի։ Հա­ճախ անս­պա­սե­լիո­րեն՝ դյու­րին, կա­րող են հայտ­նա­բե­րել ՙոս­կե­բեր՚ ե­րա­կը, հա­ճախ էլ ա­պար­դյուն փնտր­տու­քից թևա­թափ լի­նել։ Սա­կայն այս աշ­խա­տան­քի հմայքն այլևս չի լքում բա­նա­հա­վա­քին և մղում է ան­ձն­վի­րու­թյան, ինչն էլ հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս քայլ առ քայլ հաղ­թա­հա­րել դժ­վա­րու­թյուն­նե­րը։ Ար­դյուն­քը միշտ էլ գե­րա­զան­ցում է սպա­սե­լի­քին, քան­զի գրա­ռած բա­նա­հյու­սա­կան ա­մե­նա­փոքր նմուշն ան­գամ զո­րու է բա­նա­լի դառ­նալ սե­փա­կան ժո­ղովր­դի կեն­սա­փի­լի­սո­փա­յու­թյա­նը ոչ միայն հա­ղոր­դակց­վե­լու, այլև մեր­ձի­մո­տո ծա­նո­թա­նա­լու հա­մար։ Եվ տաս­նա­մյակ­ներ ա­ռաջ, իբրև բա­նա­հա­վաք, Ռո­բերտ Ղահ­րա­մա­նյա­նի ապ­րած ու­րա­խու­թյու­նը նրան ա­ռաջ­նոր­դել է նոր հա­ջո­ղու­թյուն­նե­րի։
Եր­կար տա­րի­նե­րի մեր բա­րե­կա­մու­թյու­նը, ո­րը սկզբ­նա­վոր­վել է գոր­ծըն­կե­րու­թյամբ, նաև մի­մյանց լավ ճա­նա­չե­լու հնա­րա­վո­րու­թյուն է ըն­ձե­ռել։ Զար­մա­նա­լիո­րեն անց­նող ժա­մա­նա­կը շատ չէր փո­խել մշա­կույ­թի ե­րախ­տա­վո­րին, նրան ա­մուր էր պա­հում դժ­վա­րու­թյուն­նե­րից չեր­կն­չող բնա­վո­րու­թյու­նը։ Ա­սես թա­քուն ուխտ ու­ներ տա­րիք աս­վա­ծի հետ, որ քիչ ա­ռե­րես­վեն ի­րար հետ, որ մի­մյանց ժա­մա­նակ տան՝ նոր գոր­ծեր աս­պա­րեզ հա­նե­լու հա­մար։
ԼՂՀ ու ՀՀ գրող­նե­րի միու­թյան ան­դամ Ռո­բերտ Ղահ­րա­մա­նյա­նը հրա­տա­րա­կել է մեկ տաս­նյա­կից ա­վե­լի գր­քեր։ 1978¬ին Երևա­նում տպագր­վել է Ար­ցա­խի բա­նա­հյու­սու­թյա­նը նվիր­ված ՙՆմուշ­ներ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դա­կան բա­նա­հյու­սու­թյու­նից՚ ժո­ղո­վա­ծուն` Մի­քա­յել Ա­ռա­քե­լյա­նի հա­մա­հե­ղի­նա­կու­թյամբ։ Դրան հետևել են ՙՔիչ մը ժպիտ՚, ՙՈվ է,ինչ է՚, ՙԲա­րին՝ ընդ ձեզ՚, ՙՕրհ­նանք­ներ, բա­րե­մաղ­թանք­ներ և ա­նեծք­ներ՚, ՙԱ­ռա­ծա­նի՚ և բա­նա­հյու­սա­կան մի շարք այլ ժո­ղո­վա­ծու­ներ, ո­րոն­ցից յու­րա­քան­չյուրն իր մեջ ամ­փո­փում է մեր ժո­ղովր­դի բա­նա­վոր ու պեո­տիկ ստեղ­ծա­գոր­ծու­թյան՝ սերն­դե­սե­րունդ փո­խանց­ված գու­նեղ նշ­խար­ներ։
ՙԼավ խոս­քը հրե­ղեն ղուշ ա՚. Ռո­բերտ Ղահ­րա­մա­նյա­նը լավ խոս­քը գտել է հենց հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան բա­նա­հյու­սու­թյան մեջ և այդ խոս­քի հրե­ղե­նու­թյամբ էլ բա­նա­հա­վաք­չու­թյու­նը դարձ­րել մշա­կու­թա­յին իր ողջ գոր­ծու­նեու­թյան ա­ռանց­քը։
Կյան­քի վեր­ջին տա­րի­նե­րին ՙԶար­թոնք՚ մշա­կու­թա­յին հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան ՙՄշա­կույթ՚ գրա­կան-գե­ղար­վես­տա­կան, մշա­կու­թա­յին հան­դե­սի հիմ­նա­դիր խմ­բա­գիրն էր։ Ա­սել է թե` կր­կին իր տա­րեր­քում էր և ու­նե­ցած ե­ռանդն ու ժա­մա­նա­կը կր­կին նվի­րում էր Ար­ցա­խի մշա­կու­թա­յին կա­ռույց­նե­րին։ Ամ­սագ­րում հե­տաքր­քիր շատ բան կա­րող են գտ­նել մե­րօ­րյա ա­կում­բա­վարն ու գրա­դա­րա­նա­վա­րը։ Երկ­րի մեծ ու փոքր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ար­ձա­գան­քի հետ մեկ­տեղ տպագր­վել են մշա­կույ­թա­յին ան­ցու­դար­ձը լու­սա­բա­նող նյու­թեր, փոք­րիկ պիես­ներ, նո­տագր­ված եր­գեր, ժո­ղովր­դա­կան բա­նա­հյու­սու­թյան նմուշ­ներ: Եվ այս ա­մե­նը՝ նախ­կին ժողս­տեղ­ծա­գոր­ծու­թյան ու կուլ­տուր­լու­սա­վո­րա­կան աշ­խա­տան­քի գի­տա­մե­թո­դա­կան կենտ­րո­նի աշ­խա­տան­քա­յին լա­վա­գույն ա­վան­դույթ­նե­րի ու­ժով ու այն հա­մոզ­մամբ, որ այդ նյու­թե­րը կա­րող են մշա­կույ­թի տնե­րի և ա­կումբ­նե­րի՝ ինք­նա­գործ եր­գի, պա­րի« աս­մուն­քի, թա­տե­րա­կան խմ­բե­րի հայ­տագ­րի մաս կազ­մել։
Տպագ­րու­թյան էր պատ­րաստ հե­քիաթ­նե­րի ժո­ղո­վա­ծուն, սա­կայն իր անս­պառ ե­ռան­դով նաև շր­ջա­պա­տին վա­րա­կող, մշ­տա­պես ա­րար­ման ձգ­տող ազ­գագ­րա­գե­տը չհասց­րեց ներ­կա­յաց­նել ըն­թեր­ցո­ղին: Ժո­ղո­վուրդն այս­պես է մե­ծա­րում բա­նա­հա­վաք­նե­րին, ան­կախ ու­նե­ցած գի­տա­կան կո­չու­մից: Եվ երկ­րա­յին կյան­քին հրա­ժեշտ տված ազ­գագ­րա­գետ Ռո­բերտ Ղահ­րա­մա­նյա­նին այ­սու­հետ ևս լա­վա­գույնս կներ­կա­յաց­նեն մեր հոգևոր գան­ձա­րա­նի՝ իր ձե­ռամբ նոր շունչ ա­ռած գու­նեղ նշ­խար­նե­րը, ո­րոնք ամ­բող­ջա­ցել են մշա­կույ­թի եր­կա­րա­մյա մշա­կի ան­սահ­ման սի­րով ու նվի­րու­մով:
Հենց դա էր սե­փա­կան ժո­ղովր­դին ծա­ռա­յե­լու իր գտած բա­նաձևը...