[ARM]     [RUS]     [ENG]

ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Օրերս Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է ՀՀ պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման շրջանակներում անցկացվող ՙԱրցախի հետ համագործակցության ծրագիր-2021՚ մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված թեմաների ցանկը։

Ինչպես ասաց Արցախի գիտական կենտրոնի տնօրեն Անյուտա Սարգսյանը, ֆինանսավորման երաշխավորված 5 գիտական թեմաների ֆինանսավորումը կսկսվի ս.թ. ապրիլի 1-ից։
Տնօրենի տեղեկացմամբ? երաշխավորված 5 գիտական թեմաներից 4-ը կիրականացվի Արցախի գիտական կենտրոնում։ Դրանք են? ՙԱրցախի բնակչության կյանքի որակի բժշկակենսաբանական վերլուծությունը հետպատերազմյան շրջանում՚ (ղեկավար? Հասմիկ Գալստյան), ՙՀակամանրէային կենսապատրաստուկների ազդման հետազոտությունն ընդդեմ թոքաբորբի (պնևմոնիայի) հարուցիչների աճի՚ (ղեկավար? Արևիկ Իսրայելյան), ՙԷկոլոգաերկրաքիմիական հետազոտություններ Արցախի տարածքում. Ստեփանակերտ քաղաքի փողոցային փոշու և դրա հետ ասոցացված պոտենցիալ տոքսիկ տարրերի մակարդակների գնահատումը հետպատերազմյան շրջանում՚ (ղեկավար? Քրիստինե Սարգսյան) և ՙԱՀ տարածքում գործող կաթի վերամշակման գործարաններում առաջացող կաթի շիճուկի բաղադրատարրերի համալիր հետազոտություն և ԿԱՄ-երի անջատում՚ (ղեկավար՝ Լիլյա Առստամյան)։ Մյուս` ՙԱրցախի Հանրապետության կաթնասունների ֆաունայի արդի վիճակը և մոնիթորինգը՚ (ղեկավար? Վահրամ Հայրապետյան) գիտական թեման կիրականացվի ՙԿանաչ Արցախ՚ կենսոլորտային համալիր՚ ՊՈԱԿ-ում։