[ARM]     [RUS]     [ENG]

ՋԱՄԱԼ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ. ՙՀՈՎՀ. ՇԻՐԱԶԸ՝ ԻՆՉՊԻՍԻՆ ՏԵՍԱ՚

Սիլ­վա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Շի­րա­զա­գի­տու­թյու­նը ինք­նա­տիպ ու հա­վաս­տի մի է­ջով էլ հարս­տա­ցավ. լույս է տե­սել ՇԻ­ՐԱ­ԶՅԱՆ ՔՆԱ­ՐԻ եր­կր­պա­գու Ջա­մալ Թադևո­սյա­նի՝ վե­րոն­շյալ վեր­տա­ռու­թյամբ հու­շագ­րու­թյու­նը, որն ա­վե­լին է, քան հու­շագ­րու­թյու­նը, քան­զի հե­ղի­նակն իր տե­սա­կետն է ար­տա­հայ­տում՝ վեր­լու­ծե­լով բա­նաս­տեղ­ծի ցայ­սօր ան­տիպ մի շարք եր­կեր։

Ջ. Թադևո­սյա­նը, դեռևս իր ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րից, մտե­րիմ հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­ներ Հովհ. Շի­րա­զի հետ։ Գիր­քը շա­րադր­ված է ոչ միայն ա­կա­նա­տե­սի, այլև՝ բա­նաս­տեղ­ծի մտե­րի­մի կող­մից, ըն­թերց­վում է մեկ շն­չում։ Բազ­մա­թիվ հե­տաքր­քիր դր­վագ­նե­րով հե­ղի­նակն ըն­դգ­ծում է այն փաս­տը, որ խոր­հր­դա­յին ծանր ժա­մա­նակ­նե­րում, երբ ար­գել­վում էր խո­սել ազ­գա­յին ցա­վոտ խն­դիր­նե­րից, Հովհ. Շի­րա­զը, չտե­ղա­վոր­վե­լով ոչ մի կա­ղա­պա­րում, բարձ­րա­ձայ­նում էր հա­յա­թափ­վող Հա­յոց Նա­խիջևա­նի, Ար­ցա­խի և կո­րու­սյալ Էրգ­րի մա­սին, ուր մեր ՑԵ­ՂԻ թշ­նա­մի զավ­թիչն է իշ­խում…
Հե­ղի­նա­կի պա­տա­նի որ­դուն Հովհ. Շի­րա­զը հարց­նում է՝ դուր ե­կա՞վ Երևա­նը, և տղան պա­տաս­խա­նում է՝ ա­յո, շա՛տ, այս­տեղ ռա­դիոն և հե­ռուս­տա­տե­սու­թյու­նը հա­յե­րեն են խո­սում… կու­զեի Ստե­փա­նա­կեր­տում էլ լի­ներ այդ­պես… Հովհ. Շի­րա­զը մռայլ­վում և իս­կույն էլ պայ­ծա­ռա­նում է. ՙԱ­հա, Ղա­րա­բա­ղում մե­ծա­նում է իմ ե­րա­զած սե­րուն­դը…. կտես­նեք դեռ, ին­չե՛ր է ա­նե­լու այդ սե­րուն­դը… երբ բո­լո­րը կի­մա­նան, որ ի­րենց լե­զուն էլ են ու­զում պո­կել, շա­րու­նա­կե­լով ե­ղեռ­նա­զար­կը… Մռն­չա, Շի­րազ, ա­զա­տու­թյուն գե­րի հո­ղե­րիս...՚։
Երբ Ջ. Թադևո­սյա­նը հայտ­նում է, որ բա­նաս­տեղ­ծի գր­քե­րի կա­րի­քը կա Ար­ցա­խում, Հովհ. Շի­րա­զը պա­տաս­խա­նում է. ՙՄորս պես պաշ­տում եմ Ար­ցա­խը… Նա ՀԱ­ՅՈՑ ՏԱՆ ան­խոր­տակ սյունն է, ուր շր­ջում է իմ ուր­վա­կա­նը… Կու­զե­նա­յի գր­քե­րիս մեծ մա­սը Ար­ցախ ա­ռա­քել, ուր հա­յու­թյունն ա­ռա­վել հայ­րե­նա­սեր և հաս­տա­տա­կամ է՚ / տես՝ Ջ. Թ. Էջ 17/։
Ջ. Թադևո­սյա­նի հու­շա­պա­տու­մը շա­րադր­ված է ըն­տիր հա­յե­րե­նով, աչ­քի է ընկ­նում պատ­կե­րա­վո­րու­թյամբ։ Աս­վա­ծը հիմ­նա­վո­րենք մեկ պար­բե­րու­թյամբ. ՙԱ­յո, նա խո­րա­գույն հա­վա­տի զգա­ցու­մով է դի­մում կա­տա­րե­լու­թյա­նը, որ նվա­ճի սր­բու­թյան բո­լոր գա­գաթ­նե­րը։ Եվ այս ան­ցո­ղիկ աշ­խար­հում, որ­պես հա­վի­տե­նա­կան ար­ժեք­նե­րով ապ­րող մարդ, ինքն էլ, ինչ­պես մի ան­ցորդ, իր հա­յաց­քը չի գա­մում երկ­րին, և ոչ էլ՝ նա­յում խա­վա­րի մեջ խո­րա­սույզ ան­ցյա­լին, այլ ու­շադ­րու­թյու­նը հա­ռած է դե­պի մա­սիս­նե­րը /ա­սել է թե՝ ԿՈ­ՐՈՒ­ՍՅԱԼ ՀԱՅ­ՐԵ­ՆԻ­ՔԻՆ, Ս. Խ./ հոգևոր ի­րո­ղու­թյուն­նե­րի տիե­զեր­քը, ո­րը նրա միակ գե­ղա­ճա­ճանչ նշա­նա­կետն է, ու ձգ­տում է հո­գու վերս­լաց թևե­րով հաս­նել այդ հան­գր­վա­նին, թեև նա կյան­քում գո­հա­նում էր ե­ղա­ծով՝ քչով կամ ոչն­չով, սա­կայն, փա­փա­գում էր բա­րո­յա­կա­նու­թյան ա­մե­նա­մա­քուր բար­ձունք­նե­րի վրա պար­զել երկ­նա­յին ճա­ռա­գայթ­նե­րով շո­ղար­ձակ իր հո­գու շքե­ղու­թյան ծիա­ծան­նե­րը՚։
Հովհ. Շի­րա­զին, Ջ. Թադևո­սյա­նը ներ­կա­յաց­րել է այն­պես, ինչ­պի­սին ե­ղել է ժո­ղովր­դի ան­նա­խա­դեպ սե­րը վա­յե­լող բա­նաս­տեղծն ի­րա­կա­նում՝ հա­խուռն, ազ­նիվ ու ան­մի­ջա­կան, ազ­գա­յին ցա­վոտ խն­դիր­նե­րով այր­վող, կեղ­ծիքն ու պա­տե­հա­պաշ­տու­թյու­նը խա­րա­զա­նող… Ջ. Թադևո­սյա­նի հու­շագ­րու­թյան բազ­մա­թիվ է­ջեր գրա­կա­նա­գի­տա­կան հե­տաքր­քիր դի­տար­կում­նե­րով առ­լե­ցուն վեր­լու­ծու­թյուն­ներ են։ Հե­ղի­նակն ըն­դա­մե­նը պա­սիվ նկա­րագ­րող չէ։
Հու­շագ­րու­թյան վեր­ջին մի քա­նի է­ջե­րում Ջ. Թադևո­սյա­նը զե­տե­ղել է Հովհ. Շի­րա­զի ան­տիպ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից՝ ՙ20-րդ դա­րի հե­թա­նո­սա­կա­նը՚, ՙԵ­կե­ղե­ցին իմ հա­յոց՚, ՙՄա­սիսն ինքն է գմ­բեթ­ված՚, ՙՂա­րա­բա­ղի ող­բը՚ և Հա­մո Սա­հյա­նի՝ Հովհ. Շի­րա­զին ձո­նած ՙՀա­յոց գու­սա­նը՚ /Հա­մո Սա­հյանն ա­սաց՝ ՇԻ­ՐԱԶ, դու ան­տառ ես, ես՝ բար­դի ծառ, թող մի քիչ էլ ես ծվա­րեմ քո զո­վա­սուն շվա­քի տակ/։
Ար­ցա­խի ազ­գա­յին–ա­զա­տագ­րա­կան շարժ­ման նվի­րյալ, հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ, հայ դա­սա­կան գրա­կա­նու­թյան ջերմ եր­կր­պա­գու Ջ. Թադևո­սյա­նի ՙՀովհ. Շի­րազն ՝ ինչ­պի­սին տե­սա՚ գիր­քը, ո­րի լույ­սըն­ծայ­ման աստ­վա­ծա­հա­ճո գոր­ծին ա­ջակ­ցել են բա­նաս­տեղծ Ռո­բերտ Ե­սա­յանն ու պատ­մա­բան Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը, ու­նի ճա­նա­չո­ղա­կան և գե­ղար­վես­տա­կան ա­նու­րա­նա­լի ար­ժեք և զգա­լի ա­վանդ է շի­րա­զա­գի­տու­թյան մեջ։