[ARM]     [RUS]     [ENG]

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Անի Մանգասարյան

Լուսանկարները՝ Ռուսլան Սարգսյանի

 Ստեփանակերտի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում այսօր աշխուժություն էր: Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կայացավ նկարչության առաջին  ցուցահանդեսը`''Խաղաղությունը և խաղաղապահները երեխաների աչքերով'' խորագրի ներքո:  Միջոցառմանը ներկա էին ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը, Ստեփանակերտի քաղաքապետարանի, Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներ և արվեստասեր հասարակայնություն:

Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լյուդմիլա Բարսեղյանի խոսքով` միջոցառման նպատակն էպարզել, թե ինչ են հասկանում երեխաները խաղաղություն ասելով և  ինչպես են իրենց անծանոթ զինվորական հագուստ կրող խաղաղապահների հետ կապում մեր սահմանները:

ԿԳՄՍ նախարար Լ.Ղարախանյանն իր խսքում կարևորել է  արվեստի դերն ու նշանակությունը հատկապես հետպատերազմյան շրջանում, շեշտելով` <<Արվեստի միջոցով մենք կարող ենք հատել բոլոր սահմանները,  արվեստի միջոցով  մենք կարող ենք  ճանաչելի դառնալ աշխարհում>>:

Ցուցահանդեսին ներակայացված էր մոտ 150 աշխատանք:Վերջում կենտրոնի  սաների  լավագույն գործերն արժանացան մրցանակների: