[ARM]     [RUS]     [ENG]

ԲՆՈՒ­ԹՅԱՆ ՀԵՏ ՆԵՐ­ԴԱՇ­ՆԱԿ ԱՊ­ՐՈՂ ՄԱՐ­ԴԸ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ապ­րի­լի 9-ին Ստե­փա­նա­կեր­տի պատ­կե­րաս­րա­հում տե­ղի է ու­նե­ցել մոսկ­վա­յաբ­նակ նկար­չու­հի Նա­տա­լյա Օվ­չին­նի­կո­վա­յի ՙՀա­յաս­տան-Ղրիմ. հան­դի­պում իմ սր­տի մեջ՚ /”Армения-Крым: встре­ча в сердце моем”/ ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դե­սի բա­ցու­մը: Ներ­կա էին մայ­րա­քա­ղա­քի ար­վես­տա­սեր­ներ, նկա­րիչ­ներ, ու­սա­նող­ներ: Ներ­կա­յաց­ված էր մոտ 70 աշ­խա­տանք. բո­լորն էլ` ջրա­ներկ և ար­տա­ցո­լում են Ղրի­մի և Հա­յաս­տա­նի բնու­թյան գե­ղե­ցիկ պատ­կեր­նե­րը:

Նա­տա­լյա Օվ­չին­նի­կո­վան ծն­վել է Մոսկ­վա­յում« 1965 թվա­կա­նին: Ա­վար­տել է МХАТ-ի դպ­րոց-ստու­դիան, զբաղ­վում էր փայ­տի վրա գե­ղար­վես­տա­կան զարդանկարչությամբ, վիտ­րաժ­նե­րի պատ­րաստ­մամբ, ման­կա­կան կա­հույ­քի նա­խագծ­մամբ, զար­դան­կար­չու­թյամբ և ման­կա­կան շի­նու­թյուն­նե­րի դի­զայ­նով:
Ջրա­ներ­կով սկ­սեց նկա­րել քա­ռորդ դար ա­ռաջ: Նա­խա­սի­րու­թյունն աս­տի­ճա­նա­բար դար­ձավ կիրք ու կյան­քի ի­մաստ: Բնան­կա­րը ա­մե­նա­սիր­ված ուղ­ղու­թյունն է: Նկար­չու­հին խոս­տո­վա­նում է, որ բնան­կա­րի ստեղ­ծու­մը կապ­ված է ճամ­փոր­դու­թյուն­նե­րի հետ: Ն. Օվ­չին­նի­կո­վան ան­կեղ­ծա­նում է` նկա­րում է միայն բնօ­րի­նա­կից` ան­մի­ջա­կա­նո­րեն կապ­վե­լով շր­ջա­կա բնու­թյան հետ և թղ­թին թող­նե­լով ՙօր­վա տրա­մադ­րու­թյու­նը՚:
2003 թվա­կա­նից Ջրա­գե­ղան­կար­չու­թյան մի­ջազ­գա­յին ֆե­դե­րա­ցիա­յի ան­դամ է, մաս­նակ­ցում է բազ­մա­թիվ հա­մա­տեղ ցու­ցա­հան­դես­նե­րի: 2015-ից տե­ղի են ու­նե­ցել ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դես­ներ Մոսկ­վա­յում, Զե­լե­նոգ­րա­դում, Ֆեո­դո­սիա­յում, Կոկ­տե­բե­լում, Գո­րի­սում, Երևա­նում:

ՙՀա­յաս­տան-Ղրիմ. հան­դի­պում իմ սր­տի մեջ՚ /”Армения – Крым: встре­ча в сердце моем””/ ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դե­սի մա­սին նկար­չու­հին հա­տուկ ջեր­մու­թյամբ է խո­սում: Զու­գա­դի­պու­թյուն­նե­րը պա­տա­հա­կան չեն, հա­մոզ­ված է ար­վես­տա­գե­տը: ՙՂրիմ ա­ռա­ջին ան­գամ ինձ բե­րե­ցին 5 տա­րե­կա­նում, հե­տա­գա­յում ստեղ­ծա­գոր­ծա­կան պրակ­տի­կան անց եմ կաց­րել այն­տեղ,- ապ­րա­ծը վեր­հի­շում է Նա­տա­լյան:- Իսկ 2001-ին, երբ գնա­ցի Արևե­լյան Ղրիմ` որ­պես հա­սուն ու կա­յա­ցած մարդ, մնա­ցի կապ­ված թե­րակղ­զու հետ և՜ սր­տով, և՜ ճա­կա­տագ­րով: Ա­մեն տա­րի ես գնում եմ Ղրիմ` գար­նա­նը, աշ­նա­նը, ամ­ռա­նը: Եվ ա­մեն ան­գամ, տես­նե­լով ար­դեն ծա­նոթ սա­րե­րը, նա­վա­հան­գիստ­նե­րը, ծո­վը, չեմ հոգ­նում սքան­չե­լի այդ տե­սա­րան­նե­րից հիա­նա­լուց և նկա­րում եմ, նկա­րում, ու ան­հուն է այդ ցան­կու­թյու­նը՚:
Հա­յաս­տան Ն. Օվ­չին­նի­կո­վան ա­ռա­ջին ան­գամ ե­կել է 2015-ին: Հմայ­ված էր թե՜ բնու­թյան գե­ղեց­կու­թյամբ, թե՜ մարդկանց հյու­րա­սի­րու­թյամբ: ՙՄիան­գա­մից զգա­ցել եմ, ինչպես Ղրիմում, Հա­յաս­տա­նի բնու­թյան հմայ­քը նկար­չի վրձ­նի հա­մար,- հուզ­մուն­քը չի թաքց­նում նկար­չու­հին:- Լեռ­նա­յին ա­րա­հետ­նե­րով տե­ղա­շարժ­ման նույն թեթևու­թյու­նը, սա­րե­րի հա­մայ­նա­պատ­կեր­նե­րի նույն բաց լի­նե­լը, լեռ­նա­յին գե­տե­րի սրըն­թա­ցու­թյու­նը, կայ­տա­ռու­թյու­նը: Բայց այդ գե­ղեց­կու­թյան գլ­խա­վոր ա­ռանց­քա­յին բո­վան­դա­կու­թյու­նը ե­ղել և մնում են տա­ճար­նե­րը, ո­րոնք, ինչ­պես ծո­վը Ղրի­մում, շն­չա­վո­րում են բնա­պատ­կե­րը, դառ­նում դրա կենտ­րոնն ու գաղտ­նի­քը միան­գա­մից՚:
Այդ օր­վա­նից Նա­տա­լյա Օվ­չին­նի­կո­վան հնա­րա­վո­րինս հա­ճախ է գա­լիս Հա­յաս­տան, և ա­մեն ան­գամ հին երկ­րի վե­հու­թյու­նը նրա ա­ռաջ բաց­վում է նոր եզ­րե­րով: ՙԵր­կու թե­րակղ­զի` Ղրի­մը ծո­վում, Հա­յաս­տա­նը մու­սուլ­մա­նա­կան աշ­խար­հում: Այդ ա­ռանձ­նա­հա­տուկ եր­կու եր­կր­նե­րի հա­րա­զա­տու­թյու­նը ապ­րում է իմ սր­տում՚,- խոս­տա­վա­նում է նա:
Նա­տա­լյա Օվ­չին­նի­կո­վա­յի ՙՀա­յաս­տան – Ղրիմ. հան­դի­պում իմ սր­տի մեջ՚ /”Армения – Крым: встре­ча в сердце моем”/ ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դե­սը կտևի մինչև ապ­րի­լի 15-ը: Ա­ռա­ջին ան­գամ լի­նե­լով Ար­ցա­խում, նա միան­գա­մից սի­րա­հար­վեց նաև Ար­ցա­խի հա­րուստ բնաշ­խար­հին, բարձր գնա­հա­տեց մարդ­կա­յին ար­ժեք­նե­րը: Այս մի քա­նի օ­րե­րին նա գեթ մեկ րո­պե հան­գիստ չու­ներ, նկա­րում էր ա­ռա­վո­տից մինչ մայ­րա­մուտ: Հասց­րել է այ­ցե­լել Գան­ձա­սա­րի, Ա­մա­րա­սի վա­նա­կան հա­մա­լիր­ներ, երկ­հա­զա­րա­մյա տնջ­րե ծա­ռը, շփ­վել Վան­քի, Սո­սի, Կար­միր շու­կա­յի բնա­կիչ­նե­րի հետ, նկա­րել բազ­մա­թիվ բնա­պատ­կեր­ներ ու վա­յե­լել մարդ­կանց հյու­րա­սի­րու­թյու­նը, նր­բան­կատ վե­րա­բեր­մուն­քը: Եվ խոս­տա­ցավ կր­կին գալ Ար­ցախ և ներ­կա­յա­նալ նոր ան­հա­տա­կան ցու­ցա­հան­դե­սով, որ­տեղ կընդգրկվեն նաև Ար­ցա­խում ար­ված գոր­ծե­րը: