[ARM]     [RUS]     [ENG]

Ա­ՌԱ­ՋԻՆ ՀԱ­ՄԵՐ­ԳԸ` ԶՈՀ­ՎԱԾ ՏՂԱ­ՆԵ­ՐԻ ՀԻ­ՇԱ­ՏԱ­ԿԻՆ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ար­ցա­խի պե­տա­կան կա­մե­րա­յին նվա­գա­խում­բը, գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Գևորգ Մու­րա­դյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ, իր` այս տար­վա ա­ռա­ջին հա­մեր­գը նվի­րեց ար­ցա­խյան վեր­ջին պա­տե­րազ­մում զոհ­ված մար­տիկ­նե­րի հի­շա­տա­կին: Ծրա­գի­րը կազմ­ված էր հայ­կա­կան, ռու­սա­կան, արևմտաեվ­րո­պա­կան այն­պի­սի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից:

Մայ­րա­քա­ղա­քի ե­րաժշ­տա­սեր հա­սա­րա­կու­թյու­նը այդ հան­դիպ­մա­նը սպա­սում էր կա­րո­տով. գրե­թե մի ամ­բողջ տա­րի նվա­գա­խում­բը հա­դես գա­լու հնա­րա­վո­րու­թյուն չու­ներ` սկզ­բում հա­մա­ճա­րա­կի, այ­նու­հետև պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով: Յու­րա­քան­չյուր ե­լույթ հո­գու բա­լա­սան էր հան­դի­սա­տե­սի հա­մար: ՙԱյս հա­մեր­գը ոչ թե սգա­լու հա­մար է,- բե­մից իր բաց­ման խոս­քում ա­սաց մաեստ­րո Մու­րա­դյա­նը,- այլ հա­մերգ-կոչ, որ մենք բո­լորս պինդ լի­նենք, ա­մուր լի­նենք և շարժ­վենք ա­ռաջ: Կյան­քը շա­րու­նակ­վում է: Մենք պետք է ու­ժեղ լի­նենք և եր­բեք մեր հույ­սը չդ­նենք ու­րիշ­նե­րի վրա։ Սեր, աշ­խա­տանք, նվիր­վա­ծու­թյուն` ա­հա այն կար­գա­խո­սը, ո­րով պետք է ղե­կա­վար­վի մե­զա­նից յու­րա­քան­չյու­րը՚։
Նվա­գա­խում­բը, ըստ հա­մեր­գի ծրագ­րի, բաց­վեց Սի­մոն Սարգ­սյա­նի ՙՀա­վեր­ժի հի­շա­տակ՚ պոե­մի կա­տար­մամբ` այն նվի­րե­լով զոհ­ված մար­տիկ­նե­րի լու­սա­վոր հի­շա­տա­կին: Հա­ջորդ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում մե­նա­կա­տա­րում էին ար­ցախ­ցի շնոր­հա­լի պա­տա­նի ու ե­րի­տա­սարդ ե­րա­ժիշտ­ներ: Շնոր­հա­շատ պա­տա­նի դաշ­նա­կա­հար Է­դուարդ Սարգ­սյա­նը սի­րով ու վար­պե­տու­թյամբ կա­տա­րեց Յ.-Ս. Բա­խի դաշ­նա­մու­րի և նվա­գախմ­բի հա­մար ռե-մի­նոր Կոն­ցեր­տի 1-ին մա­սը: Վա­նես­սա Բա­բա­յանն ու Ա­լեք­սանդ­րա Մխի­թա­րյա­նը քա­նոն­նե­րի վրա նվա­գե­ցին ի­տա­լա­ցի կոմ­պո­զի­տոր Ա. Վի­վալ­դիի 2 ման­դո­լին­նե­րի հա­մար Կոն­ցերտն ամ­բող­ջու­թյամբ: Գ. Սվի­րի­դո­վի ՙՌո­ման­սը՚ հն­չեց նվա­գախմ­բի և շե­փո­րա­հար Ար­սեն Սա­ֆա­րյա­նի կա­տար­մամբ: 19-րդ դա­րի ռուս կոմ­պո­զի­տոր Մ. Մու­սոր­գս­կու ՙՀին դղյակ՚ ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը մե­նա­կա­տա­րեց սաք­սա­ֆո­նա­հար Գևորգ Պետ­րո­սյա­նը: Ռ. Գա­լյա­նո­յի ՙՎալս՚-ը նվա­գեց Տիգ­րան Գրի­գո­րյա­նը: Դահ­լի­ճը ջեր­մու­թյամբ ըն­դու­նեց վա­ղուց հան­դի­սա­տե­սին ծա­նոթ ջու­թա­կա­հար Ա­լեք­սանդ­րա Հայ­րա­պե­տյա­նին, ով հան­դես ե­կավ Տ. Վի­տա­լիի ՙՙՉա­կո­նա՚-ի հմուտ կա­տար­մամբ:
Հա­մեր­գի ա­վար­տին հն­չե­ցին Ար­ցա­խում հայտ­նի ու սիր­ված երգ­չու­հի Գո­հար Ա­լեք­սա­նյա­նի կա­տա­րում­նե­րը: Ան­շուշտ, դա ե­ղավ հա­մեր­գի գա­գաթ­նա­կե­տը: Մաեստ­րո Մու­րա­դյա­նը, ի նշան ռուս-հայ­կա­կան բա­րե­կա­մու­թյան, մշա­կու­թա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան, բեմ հրա­վի­րեց ՌԴ Խա­ղա­պահ զոր­քե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ Ի­գոր Յա­կուշևին` դի­րի­ժո­րա­կան փայ­տի­կը վս­տա­հե­լով նրան: Նվա­գախմ­բի նվա­գակ­ցու­թյամբ, Ի. Յա­կուշևի ղե­կա­վա­րու­թյամբ, և Գո­հար Ա­լեք­սա­նյա­նի մե­նա­կա­տա­րու­թյամբ հն­չեց խոր­հր­դա­յին էստ­րա­դա­յի լա­վա­գույն ու սիր­ված ՙԺու­րավ­լի՚ եր­գը /խոսք` Ռ. Գամ­զա­տո­վի, ե­րաժշ­տու­թյուն` Յան Ֆրեն­կե­լի/: Սր­տանց ու վար­պե­տու­թյամբ կա­տար­ված եր­գը մեծ հուզ­մունք ա­ռա­ջաց­րեց դահ­լի­ճում, ինչն ար­տա­հայտ­վեց բուռն ծա­փա­հա­րու­թյուն­նե­րով: Հա­մերգն ա­վարտ­վեց Ա­լեք­սեյ Հե­քի­մյա­նի` հայ ժո­ղովր­դի կող­մից շատ սիր­ված ՙԱ­րա­գիլ՚ եր­գով: Դի­րի­ժո­րա­կան պուլ­տի հետևում կր­կին կանգ­նած էր մեր սի­րե­լի մաեստ­րո Մու­րա­դյա­նը, իսկ եր­գը մեծ վար­պե­տու­թյամբ կա­տա­րում էր Գո­հար Ա­լեք­սա­նյա­նը: