Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING

ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Ապ­րի­լի 19-ին Ստե­փա­նա­կեր­տի հ. 5 հիմ­նա­կան դպ­րո­ցում մեկ­նար­կե­ցին ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան նա­խա­ձեռ­նած հո­գե­բա­նա­ման­կա­վար­ժա­կան ա­ջակ­ցու­թյան 5-օ­րյա դա­սըն­թաց­նե­րը:

Մաս­նակ­ցում են մայ­րա­քա­ղա­քի և շր­ջան­նե­րի ման­կա­պար­տեզ­նե­րի ու հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի, Ստե­փա­նա­կեր­տի վե­րա­կանգ­նո­ղա­կան կենտ­րո­նի հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­նե­րը` հո­գե­բան, լո­գո­պեդ, հա­տուկ ման­կա­վարժ` շուրջ 70 հո­գի, ո­րոնք աշ­խա­տում են կր­թու­թյան ա­ռանձ­նա­հա­տուկ պայ­ման­նե­րի կա­րիք ու­նե­ցող ե­րե­խա­նե­րի հետ: Իսկ օր­վա երկ­րորդ կե­սին միա­նում են դաս­վար­նե­րը:
Ող­ջու­նե­լով մաս­նա­կից­նե­րին` ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյանն ա­սաց, որ սկս­վել է ու­սու­ցիչ­նե­րի ին­տեն­սիվ վե­րա­պատ­րաստ­ման շր­ջան: Այս մե­կը պլա­նա­վոր­ված էր մինչև պա­տե­րազ­մը, սա­կայն հան­գա­մանք­ներն այն­պես դա­սա­վոր­վե­ցին, որ չս­տաց­վեց ի­րա­կա­նաց­նել: Այ­սու­հետ պար­բե­րա­բար վե­րա­պատ­րաս­տում­ներ կկազ­մա­կերպ­վեն տար­բեր մաս­նա­գետ­նե­րի հա­մար: ՙՄենք պետք է շատ ու­ժե­ղա­նանք գի­տե­լիք­նե­րի, կա­րո­ղու­թյուն­նե­րի և հմ­տու­թյուն­նե­րի ձեռք­բեր­ման հար­ցում: Ռես­տարտ ենք ա­նում յու­րա­քան­չյուրս մեր ո­լոր­տում, նոր կյանք ենք սկ­սում մեր երկ­րում, մեր գոր­ծու­նեու­թյամբ, կեն­սա­կեր­պով, վար­քագ­ծով պետք է ա­պա­ցու­ցենք մեր նվիր­վա­ծու­թյու­նը՚,-ա­սաց նա:
Դա­սըն­թաց­նե­րը վա­րում են Երևա­նից և ՀՀ մար­զե­րի` տա­րի­նե­րի աշ­խա­տան­քա­յին փորձ ու­նե­ցող պրակ­տիկ մաս­նա­գետ­ներ: Խմ­բի ղե­կա­վար` ՀՀ ԱԺ գի­տու­թյան, կր­թու­թյան, մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղո­վի ան­դամ, հո­գե­բան Սո­ֆյա Հով­սե­փյանն ա­սաց, որ ներ­կա դա­սըն­թաց­ներն անց­կաց­վե­լու են ՙԿր­թու­թյան ա­ռանձ­նա­հա­տուկ պայ­ման­նե­րի կա­րիք ու­նե­ցող ե­րե­խա­նե­րի զար­գա­ցում և նե­րա­ռում՚ թե­մա­յով: Հե­տա­գա­յում կանց­կաց­վեն հետ­պա­տե­րազ­մյան տրավ­մա­նե­րի հաղ­թա­հար­ման ուղ­ղու­թյամբ: