[ARM]     [RUS]     [ENG]

ԿԱՆՔ ՈՒ ՊԻ­ՏԻ ԼԻ­ՆԵՆՔ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

Օ­րերս Ստե­փա­նա­կեր­տի Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան քո­լե­ջի մեծ դահ­լի­ճում տե­ղի է ու­նե­ցել հա­մերգ, ո­րը կազ­մա­կեր­պել է Հայ Ա­վե­տա­րան­չա­կան ըն­կե­րակ­ցու­թյու­նը` Երևա­նի Կո­մի­տա­սի ան­վան պե­տա­կան կոն­սեր­վա­տո­րիա­յի դա­սա­խոս­նե­րի և ու­սա­նող­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ: Հա­մեր­գի ծրա­գիրն ամ­բող­ջու­թյամբ նվիր­ված էր մեծն Կո­մի­տա­սի կյան­քին ու ստեղ­ծա­գոր­ծա­կան ու­ղուն: Հա­մեր­գը ու­ղեկց­վում էր կոմ­պո­զի­տո­րի հայտ­նի ու սիր­ված եր­գե­րի կա­տար­մամբ:

ՙՇու­տով,- տե­ղե­կաց­նում է Ա­մե­րի­կա­յի Հայ Ա­վե­տա­րան­չա­կան Ըն­կե­րակ­ցու­թյան Ար­ցա­խի մաս­նա­ճյու­ղի տնօ­րեն Վիկ­տոր Կա­րա­պե­տյա­նը,- հեր­թա­կան ան­գամ, մեր` մի­լիո­նից ա­վե­լի զոհ­ված հայ­րե­նա­կից­նե­րի հար­գան­քի տուր­քը պի­տի մա­տու­ցենք: Ապ­րի­լի 24-ի նա­խա­մու­տին Հայ Ա­վե­տա­րան­չա­կան Ըն­կե­րակ­ցու­թյու­նը փոր­ձեց ար­ցա­խյան հետ­պա­տե­րազ­մյան դժ­վար այս շր­ջա­նում ինչ-որ չա­փով ու­նե­նալ իր ներդ­րու­մը,- պար­զա­բա­նում է նա:- Մենք Երևա­նից հրա­վի­րե­ցինք պրո­ֆե­սիո­նալ եր­գիչ­նե­րի: Այս օ­րե­րին Ար­ցա­խի և Հա­յաս­տա­նի տար­բեր շր­ջան­նե­րում կազ­մա­կեր­պում ենք հա­մերգ­նե­րի շարք, և այս­պես պետք է տևի մինչև ապ­րի­լի 20-ը: Հայ Ա­վե­տա­րան­չա­կան Ըն­կե­րակ­ցու­թյու­նը շա­րու­նա­կում է ոչ միայն այս­պի­սի մի­ջո­ցա­ռում­նե­րով հար­գան­քի տուրք մա­տու­ցել ան­մեղ զո­հե­րի հի­շա­տա­կին, այլև Ար­ցա­խում ի­րա­կա­նաց­նում է կոնկ­րետ գոր­ծեր` ի նպաստ տե­ղա­հան­ված բնակ­չու­թյա­նը: Այ­սօր այս մի­ջո­ցառ­մամբ փոր­ձե­ցինք, միա­բա­նե­լով ժո­ղովր­դին, նո­րից հի­շեց­նել, որ, ա­յո, դժ­վար օ­րեր ենք ապ­րում, բայց Աստ­ծո կա­մոք մենք շա­րու­նա­կում ենք փոր­ձու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րել: Կանք և պի­տի լի­նենք՚,- հա­վա­տում է Վիկ­տոր Կա­րա­պե­տյա­նը և գո­տեպ­նդ­ման կոչ ա­նում` հաղ­թա­հա­րել մեզ պա­տու­հա­սած ար­հա­վիր­քը:
Նշենք` դահ­լի­ճը խոր հար­գան­քով էր լսում հայ դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան հիմ­նա­դիր, մեծն Կո­մի­տա­սի կյան­քի ու ստեղ­ծա­գոր­ծու­թյան մա­սին դր­վագ­նե­րը և մեծ ջեր­մու­թյամբ էր ըն­դու­նում կոն­սեր­վա­տո­րիա­յի ու­սա­նող­նե­րի գե­ղե­ցիկ կա­տա­րում­նե­րը: