[ARM]     [RUS]     [ENG]

ԱՊ­ՐԵՆՔ, ՈՐ ՀԻ­ՇԵՆՔ

Սուսաննա Բալայան

ՙԼի­նենք ար­ժա­նի ըն­կած տղա­նե­րի հի­շա­տա­կին՚` այս խո­րագ­րով օ­րերս Ստե­փա­նա­կեր­տի Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան քո­լե­ջում տե­ղի ու­նե­ցավ գրա­կան-ե­րաժշ­տա­կան ե­րե­կո` նվիր­ված վեր­ջին պա­տե­րազ­մում զոհ­ված­նե­րի լու­սա­վոր հի­շա­տա­կին: Ե­րե­կո­յի սցե­նարն ու կազ­մա­կեր­պումն ի­րա­կա­նաց­վեց քո­լե­ջի դա­սա­տու Ռե­գի­նա Սո­ղո­մո­նյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ: Ու­շագ­րավն այն էր, որ ե­րե­կո­յին մաս­նակ­ցել են թե՜ կր­թօ­ջա­խի դա­սա­խոս­ներ ու ու­սա­նող­ներ և թե՜ հրա­վիր­ված ե­րա­ժիշտ­ներ` քո­լե­ջի նախ­կին շր­ջա­նա­վարտ­ներ:

Քո­լե­ջի տնօ­րեն Ա­նա­հիտ Հա­րու­թյու­նյա­նի տե­ղե­կու­թյամբ` օգ­տա­գործ­վել են ինչ­պես դա­սա­կան դար­ձած ռուս և հայ պոետ­նե­րի` Ռ. Ռոժ­դեստ­վենս­կու, Պ. Սևա­կի, այն­պես էլ ար­ցախ­ցի ժա­մա­նա­կա­կից հե­ղի­նակ­նե­րի` Ա. Թով­մա­սյա­նի, Ն. Ար­զու­մա­նյա­նի բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը, ինչ­պես և կա­տար­վել են Է­դուարդ Բաղ­դա­սա­րյա­նի, Առ­նո Բա­բա­ջա­նյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, Ա. Սա­թյա­նի, Ն. Ար­զու­մա­նյա­նի, Ա. Ա­վա­գյա­նի, Ա. Ղա­զա­րյա­նի, Գ. Գաս­պա­րյա­նի, հայ­կա­կան ժո­ղովր­դա­կան եր­գե­րը, հատ­ված­ներ քո­լե­ջի 2-դ կուր­սի ու­սա­նո­ղու­հի Ա. Դավ­թյա­նի ար­ձա­կից և պոե­զիա­յից:
Նշենք, որ բո­լոր բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը, եր­գե­րը, նվագն այն­քան հմուտ ու ան­կեղծ էին, որ հուզ­մուն­քը պա­րու­րում էր բո­լո­րին: Խոր լռու­թյուն էր տի­րում յու­րա­քան­չյուր ե­լույ­թից հե­տո:
ՙՄենք ծն­վե­ցինք, որ ապ­րենք… սի­րենք, կեր­տենք, կա­ռու­ցենք…՚` գրա­կան-ե­րաժշ­տա­կան ծրագ­րի ա­ռանց­քում այս միտքն էր հն­չում: ՙՀի­շեք մեզ տա­րի­նե­րի, դա­րե­րի մի­ջով անց­նե­լիս…՚` որ­պես պատ­գամ ողջ մնա­ցած­նե­րին ա­սում են աս­մուն­քող աղ­ջիկ­ներն ու տղա­նե­րը` հա­վեր­ժի ճամ­փորդ­նե­րի ա­նու­նից: Մեծ ջեր­մու­թյուն հա­ղոր­դե­ցին ե­րե­կո­յան քո­լե­ջի ու­սա­նող­նե­րի ե­լույթ­նե­րը, հատ­կա­պես նախ­կին շր­ջա­նա­վարտ­ներ երգ­չու­հի Գո­հար Ա­լեք­սա­նյա­նի և կոմ­պո­զի­տոր, դաշ­նա­կա­հար Սի­մոն Սարգ­սյա­նի կա­տա­րում­նե­րը:
Կյան­քը շա­րու­նակ­վում է, պի­տի ապ­րենք, որ նո­րից ոտ­քի կանգ­նենք, ապ­րենք, որ հի­շենք. այս կեն­սա­կան եզ­րա­կա­ցու­թյան էր բե­րում գրա­կան-ե­րաժշ­տա­կան ե­րե­կոն, ո­րի ա­վար­տին խիստ խոր­հր­դան­շա­կան էր հն­չում քո­լե­ջի ՙԾիա­ծան՚ ման­կա­կան երգ­չախմ­բի ե­լույ­թը` Վիո­լե­տա Բախ­շյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ: Եր­գող մա­նուկ­նե­րի վառվ­ռուն աչ­քե­րը հույս էին ներ­շն­չում, որ այդ­պես էլ կլի­նի…