[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅԿ ՆԱ­ՀԱ­ՊԵ­ՏԻ ԺԱ­ՌԱՆ­ԳԸ, ԿԱՄ ՀԱՅ­ԿԱ­ԶՈՒ­ՆՅԱՆ ԵՐ­ԳԵ­ՐԻ ՀԵՏ­ՔԵ­ՐՈՎ

Սեր­գեյ ՍԱ­ՖԱ­ՐՅԱՆ

 Բազ­մա­դա­րյա հայ մշա­կույթն իր ա­ռանձ­նա­հա­տուկ դի­մագ­ծերն ու­նի աշ­խար­հի քա­ղա­քակր­թու­թյան մեջ։ Դեռևս հին ժա­մա­նակ­նե­րում է մեր ժո­ղո­վուր­դը ձևա­վո­րել սե­փա­կան մշա­կույ­թի էթ­նիկ բնա­վո­րու­թյու­նը, ա­սել է թե՝ հայ ազ­գը աշ­խար­հաս­տեղծ­ման օ­րե­րից կա­րո­ղա­ցել է ստեղ­ծել և ու­նե­նալ սե­փա­կան մշա­կու­թաար­ժե­հա­մա­կարգ։

Գու­սան Հայ­կա­զու­նի հայ­րե­նա­սի­րա­կան, ազ­գագ­րա­կան եր­գե­րին շա­տերն են ծա­նոթ, եր­գեր, ո­րոնք ար­դեն մի քա­նի տաս­նա­մյակ հն­չում և ամ­բող­ջաց­նում են մեզ ու մեր ժա­մա­նա­կաշր­ջա­նը։ Օ­րերս Գու­սա­նի հետ ա­ռիթ ու­նե­ցանք զրու­ցե­լու մեր ազ­գա­յին մշա­կույ­թի և այլ կարևոր թե­մա­նե­րի մա­սին։
-Վար­պետ, որ­տե­ղից է սկս­վում Գու­սան Հայ­կա­զու­նի ճա­նա­պար­հը։
-Խո­յե­ցի եմ, բայց ծն­վել և հի­սուն տա­րի ապ­րել եմ Ար­տա­շատ քա­ղա­քում, այժմ բնակ­վում եմ Երևա­նում, ու­նեմ հինգ զա­վակ, վե­ցե­րորդ զա­վակս կծն­վի շու­տով։
Դպ­րո­ցա­կան հա­սա­կից տես­նե­լով Ա­րաքս գետն ու Մա­սի­սը սահ­մա­նից այն կողմ, իմ մեջ վրե­ժի զգա­ցումն էր ձևա­վոր­վում, ո­րը նաև ար­տա­հայտ­վում էր դեռ այն ժա­մա­նակ հե­ղի­նա­կած իմ մի քա­նի եր­գե­րով, բայց դա կարճ տևեց, ու կյանքն ինձ տա­րավ այլ ճա­նա­պար­հով. ա­վար­տե­ցի Երևա­նի պո­լի­տեխ­նի­կա­կան ինս­տի­տու­տը, դար­ձա շի­նա­րար-ին­ժե­ներ։
-Այ­նուա­մե­նայ­նիվ, պո­լի­տեխ­նի­կա­կա­նում ստա­ցած մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյու­նը չդար­ձավ Ձեր հիմ­նա­կան գոր­ծու­նեու­թյան ա­ռանց­քը։ Ի՞ն­չը նո­րից ձեզ բե­րեց ար­վես­տի աշ­խարհ։

-88-ի ա­ռա­ջին օ­րե­րից ամ­բող­ջու­թյամբ նվիր­վե­ցի շարժ­մա­նը, ըն­կեր­նե­րիս հետ ստեղ­ծե­ցինք Ար­տա­շա­տի Ղա­րա­բաղ կո­մի­տեն, և հենց այդ զար­թոն­քի օ­րե­րին էլ ծն­վեց իմ ա­ռա­ջին ՙՀա­յեր, միա­ցեք՚ եր­գը, ո­րը 88-ի մա­յի­սի 17-ին հն­չեց Երևա­նի Ա­զա­տու­թյան հրա­պա­րա­կում և կարճ ժա­մա­նա­կում դար­ձավ հա­մազ­գա­յին երգ, Ար­ցա­խյան շարժ­ման հիմն...
Գու­սան Հայ­կա­զու­նի հայ­րե­նա­սի­րա­կան եր­գերն, ան­շուշտ, պա­տե­րազ­մի օ­րե­րին մեր ֆի­դա­յի­նե­րի շուր­թե­րից հն­չում էին որ­պես մար­տից ա­ռաջ մկր­տու­թյան ա­ղոթք։ Ար­ցա­խյան պա­տե­րազմ­նե­րի մա­սին պահ­պան­ված տե­սագ­րու­թյուն­նե­րում շատ կադ­րեր կան, որ­տեղ մեր հայ­րե­նի­քի պաշտ­պան­նե­րը ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն ի­րա­կա­նաց­նե­լուց, մար­տի գնա­լուց ա­ռաջ եր­գում են Գու­սա­նի եր­գե­րը, ուժ և ո­գի էին ստա­նում Հայ­կա­զու­նյան եր­գե­րով։ Ինչ խոսք, պա­տե­րազ­մի դաշ­տում լավ եր­գը նաև ծանր հրե­տա­նու դեր է կա­տա­րում։ Պա­տա­հա­կան չէ, որ Գու­սանն ա­սում է.
-Ես ինձ հա­մա­րում եմ Հայկ Նա­հա­պե­տի ժա­ռանգ, տեր եմ մեր հինգ­հա­զա­րա­մյա պատ­մու­թյան ինչ­պես փա­ռա­հեղ, այն­պես էլ սև է­ջե­րին։
Վար­պե­տից փոր­ձե­ցինք ի­մա­նալ նաև, թե ին­չո՞ւ և կամ ո՞վ իր հա­մար ընտ­րեց Հայ­կա­զուն գու­սա­նա­կան ա­նու­նը։
-Ես ինքս եմ ընտ­րել, 2016թ. փո­խե­ցի ոչ հա­յա­հունչ ազ­գա­նունս՝ դարձ­նե­լով Հայ­կա­զուն։
Երբ հարց­րե­ցինք, թե կա՞ն եր­գեր, ո­րոնք իր եր­գա­ցան­կի մեջ ա­ռանձ­նա­հա­տուկ դեր ու նշա­նա­կու­թյուն ու­նեն, պա­տաս­խա­նեց.
-Իմ ոչ մի երգ պա­տա­հա­կան չի գր­վել, բո­լորն ու­նեն ի­րենց պատ­մու­թյու­նը, բո­լո­րի մեջ ար­տա­հայտ­ված են իմ զգա­ցում­նե­րը տվյալ ժա­մա­նա­կի և ի­րա­վի­ճա­կի վե­րա­բե­րյալ։ Մի քա­նի տաս­նյա­կի են հաս­նում Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի և մեր հե­րոս­նե­րին նվիր­ված եր­գե­րը, ո­րոն­ցից կա­րե­լի է ա­ռանձ­նաց­նել ՙԳե­տա­շեն՚, ՙՀպարտ գնա­ցեք՚, ՙՎեր կաց, Շա­հեն՚, ՙՇու­շի՚ և ՙՊա­րի՜ր, ար­ցախ­ցի եր­գե­րը՚, իսկ ՙՀա­յեր, միա­ցեք՚ և ՙՊի­տի գնանք վաղ թե ուշ՚ եր­գե­րը հա­մա­րում եմ իմ ար­վես­տի ան­փո­խա­րի­նե­լի գան­ձե­րը։
Զրույ­ցի ժա­մա­նակ խո­սե­ցինք նաև այն մա­սին, թե ինչ­պես է Գու­սան Հայ­կա­զու­նը վե­րա­բեր­վում քն­նա­դա­տու­թյուն­նե­րին.
-Լուրջ եմ մո­տե­նում իմ ան­ձին վե­րա­բեր­վող ցան­կա­ցած քն­նա­դա­տու­թյան, իսկ ե­թե դա ըն­դա­մե­նը չա­րու­թյան կամ նա­խան­ձի հետևանք է, ցավ եմ ապ­րում։
Յու­րա­հա­տուկ հա­մես­տու­թյու­նը թույլ էր տա­լիս շատ հար­ցեր ուղ­ղել վար­պե­տին, բայց դա չա­րե­ցինք, և վեր­ջա­բա­նի հա­մար խոս­քը Գու­սա­նինն էր.
-Ես հայ եմ, սի­րում եմ իմ հայ­րե­նի­քի ա­մեն մի քա­րը։ Ա­մեն սան­տի­մետր հողն իմն է, լի­նի Երևա­նում, Արևմտյան Հա­յաս­տա­նում, Ար­ցա­խում, թե Նա­խիջևա­նում։ Քա­նի կամ՝ պայ­քա­րե­լու եմ մեր հո­ղե­րի ա­զա­տագր­ման հա­մար ու վս­տահ եմ, դեռ նոր հաղ­թա­կան եր­գեր եմ գրե­լու։
Մեզ այ­սօր պետք է չըն­կճ­վել, այլ անհ­րա­ժեշտ է դա­սեր քա­ղել ան­ցած ե­րե­սուն տա­րի­նե­րի սխալ­նե­րից, հա­մախ­մբ­վել, երկ­րում ստեղ­ծել կա­յու­նու­թյուն և պատ­րաստ­վել հե­տա­գա փոր­ձու­թյուն­նե­րից պատ­վով դուրս գա­լուն։
Հ.գ.
Իսկ սա Գու­սան Հայ­կա­զու­նի նոր եր­գի տո­ղերն են.

ՉԸՆ­ԿՃ­ՎԵՍ, ԱԶԳ ԻՄ

Փո­թո­րիկ­ներ են ե­կել ու ան­ցել,
Հա­զա­րա­մյակ­ներ կան­գուն ես ե­ղել,
Որ­դի­ներդ քաջ, խի­զախ, ա­րիա­ցի,
Չըն­կճ­վես ազգ իմ, այս մեկն էլ կանց­նի։

Մի օր հաղ­թա­նակ, մի օր պար­տու­թյուն,
Մի օր լաց ու կոծ, մի օր ցն­ծու­թյուն,
Հա­վեր­ժի ճամ­փան՝ լի­նի հին, թե նոր,
Այս­պես են անց­նում ազ­գե­րը բո­լոր։

Իմ չք­նաղ եր­կիր, հզոր ես ե­ղել,
Մեծ հաղ­թա­նակ­ներ դու շատ ես տե­սել,
Իսկ թե ըն­կել ես, ոտ­քի ես ե­լել,
Վա­հագ­նի ո­գով նո­րից զո­րա­ցել։

Ե­ղել ես հզոր, ծո­վեր ու­նե­ցել,
Հե­տո փոք­րա­ցել ու տկա­րա­ցել,
Ու­րիշ ոչ մի տեղ պատ­ճառ չփնտ­րես,
Քո սխալ­նե­րից դա­սեր պիտ քա­ղես։

13 Ա­րե­գի, 4512թ.
13 . 03. 2021թ.