[ARM]     [RUS]     [ENG]

ԴԱ­ՍԱ­ԿԱՆ Ե­ՐԱԺՇ­ՏՈՒ­ԹՅԱՆ ՀԱ­ՄԵՐԳ­ՆԵ­ՐԸ ԴՊ­ՐՈ­ՑԱ­ԿԱՆ­ՆԵ­ՐԻ ՀԱ­ՄԱՐ ՇԱ­ՐՈՒ­ՆԱԿ­ՎՈՒՄ ԵՆ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ար­ցա­խի պե­տա­կան երգ­չա­խում­բը` Նի­նա Գրի­գո­րյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ, գրե­թե մեկ ա­միս է, ինչ ի­րա­կանց­նում է դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան հա­մերգ­ներ մայ­րա­քա­ղա­քի հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի 9-րդ դա­սա­րան­ցի­նե­րի հա­մար: Հա­մերգ­նե­րի ծրագ­րում ընդգրկված են հայ­կա­կան, արևմտաեվ­րո­պա­կան, ռու­սա­կան դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան գո­հար­ներ, տե­ղե­կաց­նում է երգ­չախմ­բի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վա­րը:

Ստե­փա­նա­կեր­տի թիվ 1,2,3,7,8,9, ինչ­պես և Հադ­րու­թի ու Շու­շիի` մայ­րա­քա­ղա­քում տե­ղա­կայ­ված հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի ին­նե­րորդ դա­սա­րան­ցի­ներն ար­դեն հասց­րել են ունկ­նդ­րել երգ­չախմ­բի հա­մերգ­նե­րը: ՙԳոր­ծըն­թա­ցը շա­րու­նակ­վում է,- ըն­դգ­ծում է Նի­նա Գրի­գո­րյա­նը,- քա­նի որ մի քա­նի դպ­րոց­նե­րի ա­շա­կերտ­ներ դեռ չեն հասց­րել մաս­նակ­ցել այդ հա­մերգ­նե­րին, և նրանց դեռ սպա­սում են հա­ճե­լի ա­նակն­կալ­ներ երգ­չախմ­բի կող­մից՚:
Գրե­թե ա­մեն օր կամ օ­րու­մեջ Ստե­փա­նա­կեր­տի պե­տա­կան պատ­կե­րաս­րա­հում երգ­չա­խում­բը հա­մերգ­ներ է անց­կաց­նում: Ու­շագ­րավն այն է, ըն­դգ­ծում է Ն. Գրի­գո­րյա­նը, որ այս տա­րի ին­նե­րորդ դա­սա­րան­ցի­նե­րը գրե­թե եր­կու ան­գամ ա­վե­լի շատ են, քան նա­խան­ցած տա­րի: ՙԱյս նա­խա­գի­ծը,- մեկ­նա­բա­նում է Ն. Գրի­գո­րյա­նը,- սկ­սել ենք նա­խան­ցած տա­րի, և այն ուղղ­ված է դպ­րո­ցա­կան տա­րի­քի ե­րե­խա­նե­րի գե­ղա­գի­տա­կան դաս­տիա­րա­կու­թյա­նը` դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան մի­ջո­ցով: Կազ­մա­կեր­պել էինք հա­մերգ­նե­րի շարք, բայց տար­բեր դպ­րո­ցա­կան տա­րի­քի ե­րե­խա­նե­րի հա­մար: Ցա­վոք, ան­ցած տա­րի հա­մա­ճա­րա­կի պատ­ճա­ռով չենք կա­րո­ղա­ցել նա­խա­գիծն ի­րա­կա­նաց­նել: Ա­հա թե ին­չու այս տա­րի, օգտ­վե­լով այն ի­րա­վի­ճա­կից, որ հա­մա­ճա­րա­կը ետ է մղ­վել, սկ­սե­ցինք հա­մերգ­նե­րի նոր շարք: Պար­զա­պես այս ան­գամ ո­րո­շե­ցինք դրանք անց­կաց­նել 9-րդ դա­սա­րան­ցի­նե­րի հա­մար: Կար­ծում եմ, որ այդ տա­րի­քում ե­րե­խա­ներն սկ­սում են ու­րիշ աչ­քով նա­յել աշ­խար­հին, այլ կերպ ըմ­բռ­նել շուր­ջը կա­տար­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, փոխ­վում է նրանց ար­ժե­հա­մա­կար­գը: Մի խոս­քով, նրանք կյան­քի բե­կում­նա­յին տա­րի­քում են գտն­վում և, զրու­ցե­լով նրանց հետ ե­րաժշ­տու­թյան, կյան­քի մա­սին, ներգ­րա­վե­լով ներ­կա­յաց­վող նյու­թի մեջ, ձգ­տում ենք հա­ղոր­դել սեր դե­պի հայ­կա­կան և հա­մաշ­խար­հա­յին ե­րաժշ­տար­վեստ՚:
ՙԱն­շուտ, այս նա­խագ­ծի ծնուն­դը պայ­մա­նա­վոր­ված էր 20 տա­րի ա­ռաջ տե­ղի ու­նե­ցած ի­րա­դար­ձու­թյուն­նե­րով: 1998-ին Ֆրան­սիա ենք մեկ­նել` Կան քա­ղա­քում հյու­րա­խա­ղեր անց­կաց­նե­լու: Մենք ա­կա­նա­տես ե­ղանք, թե ինչ­պի­սի սի­րով ու ոգևո­րու­թյամբ էին այդ քա­ղա­քի պրո­ֆե­սիո­նալ ե­րա­ժիշտ­նե­րը հա­մերգ­ներ կազ­մա­կեր­պում դպ­րո­ցա­կան­նե­րի հա­մար: 10 տա­րի ա­ռաջ դի­մել եմ հա­մա­պա­տաս­խան ա­տյան­նե­րին` ա­ջակ­ցե­լու նման հա­մերգ­ներ Ստե­փա­նա­կեր­տում անց­կաց­նե­լու հա­մար: Ցա­վոք, այն ժա­մա­նակ ա­ջակ­ցու­թյուն չս­տա­ցա: 2 տա­րի ա­ռաջ նո­րից մեծ ցան­կու­թյուն ա­ռա­ջա­ցավ, նա­խա­գիծն ի­րա­կա­նու­թյուն դարձ­նել՚:
Շատ ու­րա­խա­լի էր ե­րե­խա­նե­րի ար­ձա­գան­քը հա­մերգ­նե­րից, գո­հու­նա­կու­թյամբ նշում է Նի­նա Գրի­գո­րյա­նը: ՙՈւ­րա­խու­թյանս չափ ու սահ­ման չկար,- ան­կեղ­ծա­նում է նա: -Ախր ցա­վը նրա­նում է, որ մենք չա­փա­զանց շատ ենք սահ­մա­նա­զա­տում մեր հա­սուն կյան­քը ման­կու­թյու­նից: Բայց դրանք պետք է միա­ձուլ­ված ապ­րեն մար­դու մեջ: Մեր ե­րե­խա­նե­րը, ընդ­հան­րա­պես, այս դա­րաշր­ջա­նի ե­րե­խա­նե­րը բարձր տեխ­նո­լո­գիա­նե­րի զար­գաց­ման պատ­ճա­ռով չա­փա­զանց շատ են ան­հա­տա­կա­նաց­ված և՜ լավ, և՜ վատ ի­մաս­տով: Ան­մի­ջա­կան շփում­նե­րի, մտ­քե­րի, զգաց­մունք­նե­րի փո­խա­նա­կում տե­ղի չի ու­նե­նում: Բայց չէ՞ որ նման շփում­նե­րը ե­րե­խա­յի հոգևոր պա­շարն են հարս­տաց­նում: Փոր­ձում եմ ոչ սո­վո­րա­կան ձևե­րով ներ­կա­յաց­նել նյու­թը, որ ե­րե­խա­նե­րը չձանձ­րա­նան: Ձգ­տում եմ այն­պես ա­նել, որ նրանք սի­րեն ներ­կա­յաց­վող նյու­թը: Ես շատ եմ սի­րում մեր ե­րե­խա­նե­րին` նրանց ան­կեղ­ծու­թյան, հե­տաք­րք­րա­սի­րու­թյան հա­մար: Կա­րեկ­ցում եմ նրանց, որ ի­րենց կյան­քում գրե­թե ոչ մի բան տե­ղի չի ու­նե­նում, որ զար­մաց­նի նրանց, ազ­դի կամ փո­խի ճա­կա­տա­գի­րը:
Ե­րե­խա­նե­րը մեծ ու­շադ­րու­թյամբ են լսում Կո­մի­տա­սի և հա­մաշ­խար­հա­յին ու հայ ար­վես­տի այլ ակ­նա­ռու գոր­ծիչ­նե­րի մա­սին,- վկա­յում է երգ­չախմ­բի ղե­կա­վա­րը: -Ե­րե­խա­նե­րին պետք է ա­վե­լի ակ­տիվ ընդ­գր­կել նման նա­խագ­ծե­րում, որ­պես­զի, ի դեմս նրանց, չկորց­նենք մեր ազ­գի մշա­կու­թա­յին նե­րու­ժը:
Այս հա­մերգ­նե­րի անց­կաց­ման գոր­ծում իր ա­ջակ­ցու­թյունն է ցու­ցա­բե­րում Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պե­տա­րա­նի կր­թու­թյան բա­ժի­նը: Բայց ցան­կա­լի է, որ պե­տու­թյան կող­մից ա­վե­լի մեծ ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բեր­վի, որ­պես­զի նա­խա­գի­ծը հնա­րա­վոր լի­նի ա­վե­լի մեծ թա­փով ի­րա­կա­նաց­նել, ընդ­գր­կել ոչ միայն մայ­րա­քա­ղա­քի, այլև շր­ջան­նե­րի դպ­րոց­նե­րում սո­վո­րող ե­րե­խա­նե­րին: Դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան քա­րո­զու­մը շատ կարևոր գոր­ծոն է մա­տաղ սերն­դի դաս­տիա­րակ­ման գոր­ծում,- հա­մոզ­ված է երգ­չախմ­բի ղե­կա­վա­րը,- և այն պետք է մե­ծա­պես խրա­խուս­վի պե­տու­թյան կող­մից՚:
;