[ARM]     [RUS]     [ENG]

ԳՈՐԾ­ՆԱ­ԿԱՆ ՀԱՆ­ԴԻ­ՊՈՒՄ

Լաուրա ԳՐԻԳՈՐՅԱՆ

 Ար­ցա­խի գի­տա­կան կենտ­րո­նի տնօ­րեն Ա­նյու­տա Սարգ­սյա­նը, ով աշ­խա­տան­քա­յին այ­ցով այս օ­րե­րին գտն­վում էր Երևա­նում, մա­յի­սի 4-ին հան­դի­պում է ու­նե­ցել ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի փոխ­նա­խա­րար Կա­րեն Թռ­չու­նյա­նի հետ։

Հան­դիպ­ման ժա­մա­նակ քն­նարկ­վել են մի շարք հար­ցեր` կապ­ված Ար­ցա­խում գի­տու­թյան զար­գաց­ման հե­ռան­կար­նե­րի հետ։
Ար­ցա­խի գի­տա­կան կենտ­րո­նի տնօ­րե­նը ներ­կա­յաց­րել է գի­տա­կան կա­ռույ­ցի գոր­ծու­նեու­թյու­նը? մինչ ար­ցա­խյան 44-օ­րյա պա­տե­րազմն ու դրա­նից հե­տո, խո­սել քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կով պայ­մա­նա­վոր­ված ո­րոշ հիմ­նախն­դիր­նե­րի մա­սին։
Կ. Թռ­չու­նյա­նը հե­տաքր­քր­վել է Ար­ցա­խում ի­րա­կա­նաց­վող գի­տա­կան ծրագ­րե­րով և իր պատ­րաս­տա­կա­մու­թյունն է հայտ­նել ա­ջակ­ցե­լու առ­կա խն­դիր­նե­րի լուծ­մա­նը։