[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐՈՒՄ ԱՆՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Ա­լի­սա ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ օ­րերս Երևա­նում կազ­մա­կերպ­վել է շախ­մա­տի ու­սա­նո­ղա­կան մր­ցա­շար, որն անց­կաց­վել է մի­ջազ­գա­յին գրոս­մայս­տեր Ռա­ֆա­յել Վա­հա­նյա­նի ան­վան շախ­մա­տի դպ­րո­ցում։

Այն նվիր­ված էր Ար­ցա­խյան պա­տե­րազմ­նե­րում նա­հա­տակ­ված զին­ծա­ռա­յող­նե­րի ու կա­մա­վոր­նե­րի սխ­րա­գոր­ծու­թյուն­նե­րի ո­գե­կոչ­մա­նը։ Մաս­նակ­ցել են Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի մի շարք բու­հե­րի, ինչ­պես նաև Ռ. Վա­հա­նյա­նի ան­վան շախ­մա­տի դպ­րո­ցի թի­մե­րը։
Մր­ցա­շա­րին ներ­կա են ե­ղել ՀՀ և ԱՀ բու­հե­րի պա­տաս­խա­նա­տու­ներ, ՇՏՀ-ի զոհ­ված ու­սա­նո­ղի ծնող Ռ. Ա­վա­գյա­նը։
Նախ­քան մր­ցա­շա­րի մեկ­նար­կը ներ­կա­նե­րը մեկ րո­պե լռու­թյամբ հար­գել են Ար­ցա­խյան պա­տե­րազմ­նե­րում նա­հա­տակ­ված­նե­րի հի­շա­տա­կը և ոտն­կայս դի­տել 2020թ. ըն­թաց­քում զոհ­ված ՇՏՀ-ի ու­սա­նող­նե­րի վե­րա­բե­րյալ տե­սա­նյու­թը։
Մր­ցա­շա­րի մաս­նա­կից­նե­րին ող­ջույ­նի խոսք են հղել Ռ. Վա­հա­նյա­նը, ՇՏՀ-ի ռեկ­տոր Հ. Թոք­մա­ջյա­նը, մր­ցա­շա­րի կազմ­կո­մի­տեի նա­խա­գահ, Հու­մա­նի­տար ամ­բիո­նի վա­րիչ Մ. Հա­րու­թյու­նյա­նը, ով­քեր ի­րենց խոս­քում արժևո­րել և բարձր են գնա­հա­տել 2020թ. 44-օ­րյա պա­տե­րազ­մում նա­հա­տակ­ված հա­յոր­դի­նե­րի սխ­րանք­նե­րը և պատ­գա­մել ե­րի­տա­սարդ սերն­դին լի­նել նրանց ար­ժա­նի հետևորդ­նե­րը՝ ա­մեն մեկն իր ու­ժե­րի նե­րա­ծին չա­փով նպաստ բե­րե­լով Հայ­րե­նի­քի շե­նաց­ման սր­բա­զան գոր­ծին։
Մր­ցա­շարն անց­կաց­վել է 2 փու­լով, 3 են­թախմ­բով՝ 10-ա­կան րո­պե տևո­ղու­թյամբ, շախ­մա­տա­յին մեկ­նա­բա­նի վար­մամբ, ո­րի ըն­թաց­քում եզ­րա­փա­կիչ ան­ցած թի­մե­րի միջև ծա­վալ­ված թեժ պայ­քա­րի ար­դյուն­քում հաղ­թող են ճա­նաչ­վել՝
1-ին տեղ՝ Հա­յաս­տա­նի ազ­գա­յին պո­լի­տեխ­նի­կա­կան հա­մալ­սա­րա­նի թիմ,
2-րդ տեղ՝ Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի թիմ,
3-րդ տեղ՝ Ռ. Վա­հա­նյա­նի ան­վան ման­կա­պա­տա­նե­կան մար­զադպ­րո­ցի թիմ։
Հաղ­թող թի­մե­րը պարգևատր­վել են 1-ին, 2-րդ և 3-րդ կար­գի մե­դալ­նե­րով, հու­շա­մե­դալ­նե­րով, վկա­յագ­րե­րով, Ռ. Վա­հա­նյա­նի ան­վան շախ­մա­տի դպ­րո­ցի և ՇՏՀ-ի պատ­վոգ­րե­րով։
1-ին տեղ գրա­ված թի­մը պարգևատր­վել է գա­վա­թով։
Մաս­նա­կից մյուս թի­մե­րը (Շու­շիի տեխ­նո­լո­գիա­կան հա­մալ­սա­րան, Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րան, Ստե­փա­նա­կեր­տի ՙԳրի­գոր Նա­րե­կա­ցի՚ և ՙՄես­րոպ Մաշ­տոց՚ հա­մալ­սա­րան­ներ, Հա­յաս­տա­նի ազ­գա­յին ագ­րա­րա­յին հա­մալ­սա­րան, ՀՀ պե­տա­կան կա­ռա­վար­ման ա­կա­դե­միա, Տու­րիզ­մի հայ­կա­կան ինս­տի­տուտ և այլն) շախ­մա­տի կայ­ծակ­նա­յին մր­ցա­շա­րում հա­ջող հան­դես գա­լու և մաս­նակ­ցու­թյան հա­մար պարգևատր­վել են պատ­վոգ­րե­րով։
Նշենք նաև, որ մր­ցա­շա­րի շր­ջա­նա­կում, ՇՏՀ-ի ու­սա­նող­նե­րը բու­հի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ այ­ցե­լել են Ե­ռաբ­լուր պան­թեոն և ծա­ղիկ­ներ խո­նար­հել Ար­ցա­խյան պա­տե­րազ­մում զոհ­ված­նե­րի ան­մար հի­շա­տա­կին։

;