Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՙԵՐԳՈՎ ՈՒ ՍԻՐՈՎ՚ ԵՐԳՉԱԽՄԲԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ ՏՈՆԱԽՄԲՈՒԹՅԱՄԲ

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

Ե­րեք օր Ար­ցա­խում ՙԵր­գով ու սի­րով՚ երգ­չախմ­բա­յին փա­ռա­տոն էր: Այն կազ­մա­կերպ­վել է ՀՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան կող­մից և ՙՀա­յաս­տա­նի փոք­րիկ եր­գիչ­ներ՚ երգ­չախմ­բի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Տիգ­րան Հե­քե­քյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ:

Մա­յի­սի 30-ին Գան­ձա­սա­րի Սուրբ Հով­հան­նես ե­կե­ղե­ցում ՙՀա­յաս­տա­նի փոք­րիկ եր­գիչ­ներ՚ երգ­չախմ­բի կա­տար­մամբ հն­չեց Պա­տա­րագ: Մա­յի­սի 31-ի ե­րե­կո­յան Ստե­փա­նա­կեր­տի Սուրբ Աստ­վա­ծա­մոր հո­վա­նի մայր ե­կե­ղե­ցում տե­ղի ու­նե­ցավ հայ­կա­կան և արևմտաեվ­րո­պա­կան հոգևոր ե­րաժշ­տու­թյան հա­մերգ: Իսկ մա­յի­սի 1-ին` Ե­րե­խա­նե­րի պաշտ­պա­նու­թյան մի­ջազ­գա­յին օր­վա ե­րե­կո­յան Մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տի մեծ դահ­լւ­ճում փա­ռա­տոնն ամ­փոփ­վեց երգ­չախմ­բա­յին եր­գե­րի տո­նախմ­բու­թյամբ, ո­րի սկիզբն ազ­դա­րա­րեց Վան­քի ար­վես­տի դպ­րո­ցի գե­ղար­վես­տա­կան բաժ­նի ա­շա­կերտ­նե­րի նկար­նե­րի ցու­ցա­հան­դե­սը:
Նշենք` վեր­ջին եր­կու հա­մերգ­նե­րը, ո­րոնք ունկ­նդ­րե­ցին երգ­չախմ­բա­յին եր­գար­վես­տի բազ­մա­թիվ սի­րա­հար­ներ, ան­ցան մեծ ոգևո­րու­թյամբ: Երգ­չախմ­բի` հոգևոր եր­գե­րի հո­գե­թո­վիչ կա­տա­րում­նե­րը բու­ժիչ ու­ժով էին տո­գոր­ված և ե­կե­ղե­ցում ներ­կա մարդ­կանց հո­գու հան­գս­տու­թյուն, ե­րա­նու­թյուն պարգևե­լու նպա­տակ ու­նեին: Հա­մեր­գի ծրագ­րում հն­չել են հնա­գույն հայ­կա­կան հոգևոր եր­գար­վես­տի գո­հար­նե­րը` Շնոր­հա­լու, Նա­րե­կա­ցու շա­րա­կան­նե­րը, հատ­ված­ներ Եկ­մա­լյա­նի, Կո­մի­տա­սի պա­տա­րագ­նե­րից:
Իսկ Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տի դահ­լի­ճում պար­զա­պես ու­րա­խու­թյուն էր տի­րում: ՙՀա­յաս­տա­նի փոք­րիկ եր­գիչ­ներ՚ երգ­չախմ­բի հետ մեկ­տեղ ե­լույթ էին ու­նե­նում նաև Ար­ցա­խում գոր­ծող երգ­չախմ­բեր: Մար­տու­նու ար­վես­տի դպ­րո­ցի և Ստե­փա­նա­կեր­տի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան կենտ­րո­նի երգ­չախմ­բերն ար­ժա­նա­ցան ա­ռան­ձին հան­դես գա­լու պատ­վին: Նրանց կա­տար­մամբ հն­չե­ցին հայ­կա­կան ման­կա­կան եր­գեր:
ՙՀա­յաս­տա­նի փոք­րիկ եր­գիչ­ներ՚ երգ­չա­խում­բը` մաեստ­րո Հե­քե­քյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ, ոգևո­րում էր հան­դի­սա­տե­սին բարձր կա­տա­րո­ղա­կան վար­պե­տու­թյամբ: Հն­չում էին հայ, ա­մե­րի­կյան և արևմտաեվ­րո­պա­կան կոմ­պո­զի­տոր­նե­րի հան­րա­հայտ ու սիր­ված եր­գեր: Ա­ռա­վել ջեր­մու­թյամբ էին ըն­դուն­վում Կո­մի­տա­սի, Ռո­բերտ Պետ­րո­սյա­նի, Ա­րեգ Լու­սի­կյա­նի, Ար­մի­նե Կա­րա­պե­տյա­նի, Ստե­փան Շա­քա­րյա­նի, Էդ­գար Հով­հան­նի­սյա­նի եր­գե­րը: Յու­րա­հա­տուկ տրա­մադ­րու­թյուն էին հա­ղոր­դում ա­մե­րի­կյան ջա­զա­յին հան­րա­հայտ կոմ­պո­զի­ցիա­նե­րի թեթև ու հմուտ կա­տա­րում­նե­րը:
Հա­մեր­գի ա­վար­տին ՙՀա­յաս­տա­նի փոք­րիկ եր­գիչ­ներ՚ երգ­չա­խում­բը և փա­ռա­տո­նի մաս­նա­կից բո­լոր երգ­չախմ­բե­րը միա­ցյալ կա­տար­մամբ հն­չեց­րին մի քա­նի երգ: Տե­ղե­կաց­նենք` բա­ցի նշ­ված երգ­չախմ­բե­րից, վեր­ջին եր­գե­րի կա­տար­մա­նը մաս­նակ­ցում էին նաև Ստե­փա­նա­կեր­տի Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան քո­լե­ջի ՙԾիա­ծան՚ ման­կա­կան երգ­չա­խում­բը, Ստե­փա­նա­կեր­տի Կո­մի­տա­սի ան­վան ե­րաժշ­տա­կան և Հադ­րու­թի դպ­րո­ցի երգ­չախմ­բե­րը: Միա­ցյալ երգ­չա­խում­բը մեծ ոգևո­րու­թյամբ վեր­ջում կա­տա­րեց Էդ­գար Հով­հան­նի­սյա­նի ՙՍար­դա­րա­պատ՚ և ՙԵրևան-Է­րե­բու­նի՚ եր­գե­րը: Դահ­լի­ճը հոտն­կայս, բուռն ծա­փա­հա­րու­թյուն­նե­րով ար­տա­հայ­տում էր իր խան­դա­վա­ռու­թյու­նը: Դահ­լի­ճում ներ­կա խա­ղա­ղա­պահ զոր­քե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը նվեր­ներ բա­ժա­նե­ցին փա­ռա­տո­նին մաս­նակ­ցող բո­լոր ե­րե­խա­նե­րին:
Մաեստ­րո Հե­քե­քյանն իր ամ­փո­փիչ խոս­քում խո­րին ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նեց Ար­ցա­խում նման փա­ռա­տո­նի անց­կաց­մանն ա­ջակ­ցող բո­լոր հաս­տա­տու­թյուն­նե­րին և կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րին` ՀՀ ԿԳՄՍ և ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյուն­նե­րին, ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մին, ՙԿոն­վերս՚ բան­կին: Նա իր ե­լույ­թում ըն­դգ­ծեց հետ­պա­տե­րազ­մա­կան այս բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան ծանր ի­րա­վի­ճա­կում նման փա­ռա­տո­նի անց­կաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը և հույս հայտ­նեց` դարձ­նե­լու այն ա­մե­նա­մյա: Նաև երգն ու սերն է, որ կա­րող են բու­ժել մար­դու վի­րա­վոր հո­գին, հա­մոզ­ված է Տիգ­րան Հե­քե­քյա­նը: Եր­գով ու սի­րով են լց­ված երգ­չախմ­բի ե­րե­խա­նե­րը, որ հա­մար­ձակ­վե­ցին վտան­գա­վոր այս ճա­նա­պար­հով գալ Ար­ցախ և երգ ու սեր նվի­րել ար­ցախ­ցի ի­րենց հա­սա­կա­կից­նե­րին, ա­սում է մաեստ­րոն: Ա­հա թե ին­չու փա­ռա­տոնն այս ան­վա­նե­ցին հենց այդ­պես` ՙԵր­գով ու սի­րով՚:

ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյանն իր հեր­թին շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց մաեստ­րո Հե­քե­քյա­նին` Ար­ցա­խում մշա­կու­թա­յին կյանքն աշ­խու­ժաց­նե­լու, ե­րե­խա­նե­րին ոգևո­րե­լու հա­մար և, ի նշան ե­րախ­տի­քի, մաեստ­րո Հե­քե­քյա­նին հանձ­նեց պատ­վո­գիր և հու­շան­վեր: Լ. Ղա­րա­խա­նյա­նը հա­վաս­տիաց­րեց, որ նա­խա­րա­րու­թյունն ա­մեն ջանք կգոր­ծադ­րի, որ­պես­զի հա­ջորդ տա­րի փա­ռա­տոնն անց­կաց­վի ա­վե­լի մեծ թա­փով:ԱՆ