Logo
Print this page

ԳՐՈ­ՂԸ ՆԵՐ­ԿԱ­ՅԱՑ­ՆՈՒՄ Է ԺԱ­ՄԱ­ՆԱ­ԿԸ

 

 

 

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի ՙԵղ­բայր-հա­մալ­սա­րան­նե­րի հա­մա­գոր­ծակ­ցու­թյան կենտ­րոն՚-ում հու­նի­սի 4-ին տե­ղի ու­նե­ցավ հան­դի­պում գրող, բա­նաս­տեղծ Սամ­վել Մհե­րյա­նի հետ։

Զրույ­ցը, ո­րը բա­ցեց բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Զա­րի­նե Սա­ռա­ջյա­նը, նե­րա­ռում էր գրո­ղի գրա­կան-հա­սա­րա­կա­կան գոր­ծու­նեու­թյու­նը և վեր­ջերս լույս տե­սած ՙԱյբ Քեն՚ բա­նաս­տեղ­ծա­կան ժո­ղո­վա­ծուն, ո­րը ա­ղո­թա­գիրք է, և ՙԵվ ե­ղավ լույս՚ պատ­մա­վե­պի քն­նար­կում­նե­րը. ՙԾանր օ­րեր ենք ապ­րում, և նման մի­ջո­ցա­ռում­նե­րը, հան­դի­պում­նե­րը ապ­րեց­նող, ո­գեշն­չող, կյան­քի բնա­կա­նոն ռիթ­մին վե­րա­դառ­նա­լու նշա­նա­կու­թյուն ու­նեն՚,-ա­սաց Զ. Սա­ռա­ջյա­նը՝ կարևո­րե­լով Մհե­րյա­նի ա­ռա­ջին գր­քի՝ ՙՄե­նա­վոր բա­զե՚-ի տեղն ու դե­րը ժա­մա­նա­կա­կից հայ ար­ձա­կում։ Գիրք, ո­րը թարգ­ման­վել և Թուր­քիա­յում վա­ճառ­վել է 2000 տպա­քա­նա­կով։
ՙԱյբ Քեն՚ ա­ղո­թագր­քի շուրջ խո­սեց ԱրՊՀ դա­սա­խոս, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Սոկ­րատ Խա­նյա­նը։ Նա նշեց, որ Մհե­րյանն ու­նի պատ­կե­րա­վոր մտա­ծո­ղու­թյուն, հա­րուստ բա­ռա­պա­շար: ՙՆրա քնա­րեր­գու­թյու­նը գա­լիս է հայ միջ­նա­դա­րյան պոե­զիա­յից և քրիս­տո­նեա­կան հա­վատ­քից: Մեր բո­լոր բա­նաս­տեղծ­նե­րը գո­վեր­գել են հա­յոց այ­բու­բե­նը, բայց Մհե­րյա­նի ՙԱյբ Քեն՚-ը ինք­նա­տիպ է՚,-նշեց Խա­նյա­նը:
ԱրՊՀ դա­սա­խոս, գրա­կա­նու­թյան և ժուռ­նա­լիս­տի­կա­յի ամ­բիո­նի վա­րիչ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Նո­նա Դավ­թյա­նը հան­գա­մա­նո­րեն անդ­րա­դար­ձավ ՙԵվ ե­ղավ լույս՚ պատ­մա­վե­պին, որն ա­ռա­ջին դա­րում Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցած պատ­մա­կան ան­ցու­դար­ձե­րի անդ­րա­դարձն է քրիս­տո­նեա­կան հա­վատ­քի դիր­քե­րից։ Պատ­մա­կան փաս­տե­րը վերց­ված են Մով­սես Խո­րե­նա­ցու ՙՀա­յոց պատ­մու­թյու­նից՚, ինչ­պես նաև Աստ­վա­ծաշն­չից։ Ար­ձա­կա­գի­րը տա­լիս է, թե ինչ­պի­սի պատ­մա­կան և ճա­կա­տագ­րա­կան դեր ու­նե­ցավ Հա­յաս­տա­նի հա­մար Հռո­մի կայս­րու­թյան վե­րել­քը, և թե ինչ վի­ճա­կում հայ­տն­վեց հա­յոց պե­տա­կա­նու­թյու­նը Աբ­գար 5-րդ թա­գա­վո­րի օ­րոք։ Վե­պը միա­վո­րում է պատ­մա­կան, քա­ղա­քա­կան և հո­գե­բա­նա­կան վե­պի հատ­կա­նիշ­նե­րը, և սա ան­ցյա­լի մհե­րյա­նա­կան վե­րագ­նա­հա­տու­թյան փորձ է, միա­ժա­մա­նակ պատ­մու­թյան նկատ­մամբ նոր մո­տե­ցում, գր­ված նոր պոե­տի­կա­յով։
Տե­ղե­կաց­նենք, որ Սամ­վել Մհե­րյա­նի գր­քե­րի շնոր­հան­դես­նե­րը կա­տար­վել են Էջ­միած­նի Մայր Ա­թո­ռում` Վե­հա­փա­ռի օրհ­նու­թյամբ ու գնա­հա­տան­քով։ Մհե­րյա­նը հե­ղի­նակ է նաև եր­կու սի­րո­ղա­կան վա­վե­րագ­րա­կան ֆիլ­մե­րի, ո­րոնք նա նկա­րա­հա­նել է Արևմտյան Հա­յաս­տան (Ա­նի, Կարս, Վան, Բիթ­լիս, Մուշ) կա­տա­րած եր­կու այ­ցե­րի ըն­թաց­քում։ Դրանք են ՙԵ­դե­մի պար­տե­զը՚ և ՙՏուն­դար­ձի ճամ­փան՚։ Մհե­րյա­նը, խո­սե­լով ստեղ­ծա­գոր­ծա­կան ծրագ­րե­րի մա­սին, ա­սաց, որ ա­ռա­ջին քայ­լերն են ար­վում ՙՄե­նա­վոր բա­զեն՚ գր­քի հի­ման վրա խա­ղար­կա­յին լիա­մետ­րաժ ֆիլմ նկա­րա­հա­նե­լու հա­մար, և որ ինքն այժմ աշ­խա­տում է Մես­րոպ Մաշ­տո­ցին նվիր­ված շարքն ամ­բող­ջաց­նե­լու վրա։
Մի­ջո­ցառ­ման ժա­մա­նակ նշ­վեց, որ Մհե­րյա­նը 2005-ից ՙԽնուս՚ մշա­կու­թա­յին հիմ­նադ­րա­մի տնօ­րենն է, հիմ­նադ­րամ, որն իր ձևա­չա­փով հայ­րե­նակ­ցա­կան միու­թյան գոր­ծա­ռույթ ու­նի։
Սամ­վել ՄՀԵ­ՐՅԱՆ.- Հատ­կան­շա­կան եմ հա­մա­րում այս սր­բա­զան վայ­րում, կր­թա­կան այս կենտ­րո­նում լի­նե­լը, ու իմ ե­րախ­տա­գի­տու­թյունն եմ հայտ­նում Սր­բա­զան հո­րը և Ար­ցա­խի կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րին` ա­ջակ­ցե­լու հա­մար։ Բազ­մա­թիվ մի­ջո­ցա­ռում­նե­րի մեջ ինձ հա­մար այս օրն ա­ռանձ­նա­նում է իր հու­զա­կա­նու­թյամբ և այն­քան ե­զա­կի է, որ բա­ռերս կոր­չում են։ Ար­մատ­նե­րով Արևմտյան Հա­յաս­տա­նի Խնուս գա­վա­ռի ե­ղեռն վե­րապ­րած­նե­րի ժա­ռանգն եմ, ծն­ված` Երևա­նում։ Ա­վար­տել եմ Երևա­նի պո­լի­տեխ­նի­կա­կան հա­մալ­սա­րա­նի է­ներ­գե­տի­կա­յի ֆա­կուլ­տե­տը և ստա­ցել բա­կա­լավ­րի աս­տի­ճան։ Մաս­նա­գի­տո­րեն և գոր­ծի բնույ­թով կապ չու­նեմ բա­նա­սի­րու­թյան հետ, բայց ստեղ­ծա­գոր­ծա­կան ա­ռու­մով և՜ պատ­մու­թյան, և՜ բա­նա­սի­րու­թյան մեջ եմ։ Ան­կեղ­ծա­նա­լով ա­սեմ, որ Աստ­վա­ծա­շունչ ա­վե­լի շատ եմ կար­դա­ցել, քան կյան­քիս մեջ կար­դա­ցած բո­լոր գր­քե­րը միա­սին։ Ե­րեք-չորս տա­րի ու­սում­նա­սի­րե­լուց հե­տո զգա­ցել եմ, որ Գր­քե­րի գիր­քը ինձ տա­րել է դե­պի վի­պագ­րու­թյուն։ Ա­ռա­ջին գործս ՙՄե­նա­վոր բա­զե՚-ն պատ­մա­վեպն է, ո­րը Խնուս գա­վա­ռում 19-րդ դա­րի վեր­ջին և 20-րդ դա­րի սկզ­բին տե­ղի ու­նե­ցած դեպ­քե­րի, ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի գե­ղար­վես­տա­կան նկա­րագ­րու­թյունն է, ինչ­պես նաև ինք­նա­պաշտ­պա­նու­թյու­նը, ջար­դե­րը՝ նե­րա­ռե­լով շուրջ 80 տար­վա ժա­մա­նակ­ներ, ե­րեք սերն­դի կյանք։ Կեր­պար­նե­րից շա­տերն ի­րա­կան են, ո­րոնց ան­ձամբ ճա­նա­չում եմ։ Աբ­սուրդ չհն­չի, ինձ թվում է` գր­քի 120 կեր­պար­նե­րը կեր­տե­լիս ինձ օգ­նել է իմ մաս­նա­գի­տա­կան-ին­ժե­նե­րա­կան կր­թու­թյու­նը, այն ա­ռու­մով, որ մի ան­ձը, մի կեր­պա­րը նկա­րագր­վում է 3-4 տա­րի­քում, և պատ­կե­րաց­րեք, որ նրանց վե­րահս­կել էր պետք։ Երկ­րորդ պատ­մա­վե­պիս՝ ՙԵվ ե­ղավ լույս՚ թե­մա­յին 5 տա­րի չէի հա­մար­ձակ­վում մո­տե­նալ, կաս­կա­ծում էի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րիս։ Այդ ըն­թաց­քում լույս տե­սավ ՙԱյբ Քեն՚ ա­ղո­թա­գիրք-բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի ժո­ղո­վա­ծուն, և գր­քի խմ­բագ­րի խոր­հր­դով, հոր­դո­րով, քա­ջա­լե­րան­քով սկ­սե­ցի գրել։ Գր­քի հեն­քը Խո­րե­նա­ցու ՙՀա­յոց պատ­մու­թյունն՚ է, ո­րի մեջ այն­քան ընդ­գր­կուն ներ­կա­յաց­ված է դա­րաշր­ջա­նը։ Իմ գիր­քը նպա­տակ ու­ներ նաև մաք­րել ՙՀա­յոց պատ­մու­թյու­նը՚ ա­ռաս­պե­լագ­րու­թյուն հա­մա­րե­լու տե­սա­կե­տը։ Խո­րե­նա­ցին ճշ­մա­րիտ քրիս­տո­նյա պատ­միչ է։

 

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.