[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԸ ԼԻՆԻ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿԻ ԱՎԵՏԱԲԵՐԸ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հունիսի 5-ին Ար­ցա­խի 2020-2021 ու­սում­նա­կան տար­վա միջ­նա­կարգ կր­թու­թյան շր­ջա­նա­վարտ­նե­րը հրա­ժեշտ տվե­ցին դպ­րո­ցին: Հետ­պա­տե­րազ­մյան ՙՎեր­ջին զանգ՚-ը բո­լոր կր­թօ­ջախ­նե­րում ան­ցավ հա­մեստ ա­րա­րո­ղու­թյամբ` զերծ ա­վե­լորդ պճ­նա­զար­դում­նե­րից: Այս տա­րի ԱՀ շուրջ 1140 շր­ջա­նա­վար­տից վեր­ջին դա­սը Ար­ցա­խում անց­կաց­րեց 857-ը, մյուս­նե­րը` ՀՀ դպ­րոց­նե­րում:

ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը ՙՎեր­ջին զանգ՚-ի կա­պակ­ցու­թյամբ շնոր­հա­վո­րան­քի ու­ղերձ է հղել շր­ջա­նա­վարտ­նե­րին, նաև մաս­նակ­ցել Մար­տու­նու շր­ջա­նի Բեր­դա­շե­նի Մոն­թե Մել­քո­նյա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րո­ցի շր­ջա­նա­վարտ­նե­րի հրա­ժեշ­տի մի­ջո­ցառ­մա­նը:
Նախ­կի­նում այս­պի­սի ա­րա­րո­ղու­թյուն­նե­րին կր­թօ­ջախ­նե­րում տի­րող աշ­խույժ երգ-ե­րաժշ­տու­թյու­նը, փու­չիկ­նե­րով զար­դա­րում­նե­րը, ծնող­նե­րի, հա­րա­զատ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ ան­հար­կի ե­ռու­զե­ռը այ­սօր ինչ­պես մյուս, այն­պես էլ այս դպ­րո­ցում բա­ցա­կա­յում էին: Չնա­յած դրան, զգաց­վում էր օր­վա խոր­հր­դին հա­տուկ մթ­նո­լոր­տը:
Ա­ռա­ջին գոր­ծո­ղու­թյու­նը հայ­րե­նի բնա­կա­վայ­րի հա­մար նա­հա­տակ­ված­նե­րի հի­շա­տա­կին հար­գան­քի տուր­քի մա­տու­ցումն էր: Ինչ­պես 90-ա­կան­նե­րի, այն­պես էլ 44-օ­րյա պա­տե­րազ­մում Բեր­դա­շե­նը մեծ զո­հեր է տվել, բայց կա­րո­ղա­ցել է ա­նա­ռիկ պա­հել գյու­ղը: Շր­ջա­նա­վարտ­նե­րի դաս­ղեկ Սր­բու­հի Զար­գա­րյա­նը, որ­քան էլ փոր­ձում էր թաքց­նել հուզ­մուն­քը, չէր ստաց­վում. իր չոր­րորդ թո­ղարկ­ման 15 շր­ջա­նա­վարտ­նե­րին ճա­նա­պար­հում է մեծ կյանք, ո­րը լի է բազ­մա­թիվ հար­ցա­կան­նե­րով ու ա­նո­րո­շու­թյուն­նե­րով: Բայց հա­մոզ­ված է, որ ի­րենց` ու­սու­ցիչ­նե­րի նվի­րու­մը նրանց կր­թու­թյան գոր­ծին, հո­գու ջեր­մու­թյու­նը, սերն ու քնք­շան­քը կօգ­նեն կողմ­նո­րոշ­վել կյան­քի հոր­ձա­նուտ­նե­րում, նրանք կկա­րո­ղա­նան մեր տա­րած­քով փոք­րիկ, բայց բազ­մա­չար­չար երկ­րին ի­րենց ու­ժերն ու կա­րո­ղու­թյուն­նե­րը նվի­րա­բե­րել: Դա հաս­տա­տե­ցին նաև շր­ջա­նա­վարտ­նե­րը:
ՙԻմ ա­պա­գան ես այս­տեղ եմ պատ­կե­րաց­նում, նաև կցան­կա­նա­յի, որ բո­լոր հե­ռա­ցած­նե­րը վե­րա­դառ­նա­յին, և ա­մեն մեկս մեր ու­ժե­րի նե­րա­ծին չա­փով օգ­նեինք մեր վի­րա­վոր երկ­րին՚,-ա­սաց Վար­դան Սարգ­սյա­նը:
Իսկ Շանթ Գևոր­գյա­նը, ո­րը պատ­րաստ­վում է մաս­նա­գի­տա­նալ տեխ­նո­լո­գիա­նե­րի ուղ­ղու­թյամբ, ին­չի կա­րիքն ու­նի մեր եր­կի­րը, այս հա­մոզ­ման է. ՙՊար­տու­թյան ող­բեր­գու­թյու­նից կու­տակ­ված այս բար­կու­թյու­նը պետք է կա­րո­ղա­նանք փո­խար­կել ստեղ­ծա­րար է­ներ­գիա­յի, ու այն ճիշտ ուղ­ղոր­դե­լով` օ­գուտ բե­րել պե­տու­թյա­նը՚:
Դպ­րո­ցի տնօ­րեն Ար­տակ Զար­գա­րյա­նը շնոր­հա­վո­րում և մաղ­թում է. ՙԻնչ ճա­նա­պարհ էլ ընտ­րեք` դառ­նաք պատ­վախն­դիր քա­ղա­քա­ցի­ներ, անմ­նա­ցորդ սի­րեք մեր հայ­րե­նի­քը: Ար­ցախն է մեր տու­նը, հա­րա­զատ օր­րա­նը, աշ­խա­տեք նրա բա­րօ­րու­թյան ու զո­րաց­ման հա­մար՚:
Նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը նախ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց դպ­րո­ցի ման­կա­վար­ժա­կան կո­լեկ­տի­վին՝ պա­տե­րազ­մից հե­տո ա­րագ ինք­նա­կազ­մա­կերպ­վե­լու, ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցը բնա­կա­նոն հուն բե­րե­լու հա­մար: Ա­պա դի­մե­լով շր­ջա­նա­վարտ­նե­րին՝ ա­սաց. ՙԴուք բո­լորդ ծն­վել եք սեղմ­ված բռունց­քով, այ­սինքն՝ պայ­քա­րի հետ միա­սին: Մենք ձեզ հետ կանգ­նած ենք այս պա­հին գու­ցե ան­հաղ­թա­հա­րե­լի մար­տահ­րա­վե­րի ա­ռաջ, բայց կախ­ված նրա­նից, թե դուք ինչ­պես եք ձեր գի­տե­լի­քով, պա­տաս­խա­նատ­վու­թյամբ նվիր­վե­լու հայ­րե­նի­քին, ըստ այդմ էլ կլի­նի հաղ­թա­նա­կը՚:
Դպ­րո­ցա­կան ՙՎեր­ջին զանգ՚-ը բո­լո­րի հո­գում ու մտ­քում մի ե­րա­զանք է տրո­փում. այն լի­նի խա­ղա­ղու­թյան և հաղ­թա­նա­կի ա­վե­տա­բե­րը: