[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻՆ՝ ՇՐՋԱՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄՈՎ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ստե­փա­նա­կեր­տի Ալ. Գրի­բո­յե­դո­վի ան­վան հ. 3 միջ­նա­կարգ դպ­րո­ցի հար­կի տակ հան­գր­վա­նած Հադ­րու­թի Մ. Ման­վե­լյա­նի ան­վան կր­թօ­ջա­խը դար­ձել է մեր հայ­րե­նի­քի կորս­ված ա­դա­ման­դի խտա­պատ­կե­րը: Այն իր թևե­րի տակ է ա­ռել շր­ջա­նի գյու­ղե­րի ա­շա­կերտ­նե­րին և ու­սու­ցիչ­նե­րին: Այս­տեղ 27 շր­ջա­նա­վար­տի հա­մար հն­չեց Վեր­ջին զան­գը: Ներ­կա էր Հադ­րու­թի շր­ջա­նի ղե­կա­վար կազ­մը:

Հայ­րե­նի­քի կորս­տյան ող­բեր­գու­թյու­նը հո­գում պար­փա­կած՝ դպ­րո­ցի փոխտ­նօ­րեն Սվետ­լա­նա Ղու­լյա­նը բեմ է հրա­վի­րում շր­ջա­նա­վարտ­նե­րին: Հն­չում է ԱՀ օրհ­ներ­գը: Հայ­տա­րար­վում է լռու­թյան րո­պե` նվիր­ված պա­տե­րազ­մում զոհ­ված­նե­րի հի­շա­տա­կին:
Ինչ­պես ա­մե­նուր, շր­ջա­նա­վարտ­ներն ի­րենց սե­րը, ե­րախ­տա­գի­տու­թյունն են հայտ­նում ու­սու­ցիչ­նե­րին՝ ա­մեն մեկն իր մտ­քում ու­նե­նա­լով հա­րա­զատ կր­թօ­ջա­խի ու­սու­ցիչ­նե­րին: Նրան­ցից ոչ մե­կը չէր պատ­կե­րաց­նում, որ ՙՎեր­ջին զանգ՚-ի բերկ­րան­քը չեն ապ­րի հա­րա­զատ բնօր­րա­նում՝ հա­րա­զատ կր­թօ­ջա­խի կա­մար­նե­րի տակ: Բայց վս­տահ են, որ կվե­րա­դառ­նան Հադ­րութ, ինչ­պես ար­տա­հայտ­վե­ցին ի­րենց ե­լույթ­նե­րում:
Բա­րե­մաղ­թան­քի խոսք են հղում շր­ջա­նա­վարտ­նե­րի ա­ռա­ջին ու­սուց­չի հա­վա­քա­կան կեր­պա­րը խոր­հր­դան­շող Հադ­րու­թի դպ­րո­ցի դաս­վա­րը, դաս­ղեկ ու ծնող:
Դպ­րոցն ա­վար­տե­լու կա­պակ­ցու­թյամբ շր­ջա­նա­վարտ­նե­րին ող­ջու­նեց Հադ­րու­թի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ար­թուր Բաղ­դա­սա­րյա­նը: ՙՑա­վա­լի է, որ շր­ջա­նա­վարտ­նե­րի մեծ մա­սը ՀՀ տար­բեր դպ­րոց­նե­րում են նշում Վեր­ջին զան­գը՝ բա­ժան­ված դա­սըն­կեր­նե­րից, ու­սու­ցիչ­նե­րից: Տխուր ենք, բայց պի­տի դի­մա­նանք: Թող ձեր ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քը շա­րու­նակ­վի Հադ­րու­թի շր­ջա­նում: Մեր գյու­ղե­րի վե­րա­կան­գն­ման ժա­մա­նա­կը գա­լու է՚,-ա­սաց նա՝ կոչ ա­նե­լով համ­բե­րու­թյամբ զին­վել և պայ­քա­րել, քա­նի որ այն ազ­գը, ո­րը դա­դա­րում է պայ­քա­րե­լուց, ի վեր­ջո վե­րա­նում է:
Հադ­րու­թի քա­ղա­քա­պետ Վա­հան Սա­վա­դյա­նը հա­մոզ­ված է, որ պա­պե­նա­կան հո­ղե­րը հնա­րա­վոր է վե­րա­դարձ­նել ու հայ­րե­նի­քը կեր­տել հա­րուստ գի­տե­լիք­նե­րով: Պա­տե­րազ­մը ցույց տվեց, թե ինչ­քան շատ մաս­նա­գետ­նե­րի պա­կաս ու­նեինք մեր հայ­րե­նի­քում, նկա­տեց նա, և մաղ­թեց, որ շր­ջա­նա­վարտ­նե­րը դառ­նան լավ մաս­նա­գետ­ներ. ՙՄենք ան­պայ­ման կեր­տե­լու ենք մեր ե­րա­զած ա­պա­գան և վե­րա­դառ­նա­լու ենք մեր հա­րա­զատ Հադ­րութ՚:
Շրջ­վար­չա­կազ­մի Կր­թու­թյան և սպոր­տի բաժ­նի վա­րիչ Ար­թուր Մի­նա­սյա­նը մաղ­թեց տո­կու­նո­րեն դի­մագ­րա­վել դժ­վա­րու­թյուն­նե­րին՝ հի­շեց­նե­լով, որ ար­ցախ­ցի­նե­րը, մաս­նա­վո­րա­պես հադ­րութ­ցի­նե­րը, այս­պի­սի փոր­ձու­թյուն­ներ հաղ­թա­հա­րել են նաև 1990-ա­կան­նե­րի սկզ­բին, երբ ո­սո­խը գրա­վել էր Հադ­րու­թի շր­ջա­նի մի շարք գյու­ղեր: Մեր քա­ջա­րի զին­վոր­նե­րի շնոր­հիվ ա­զա­տագր­վել են այդ գյու­ղե­րը և ա­վե­լի քան քա­ռորդ դար տե­ղի բնակ­չու­թյու­նը ծաղ­կեց­նում ու շե­նաց­նում էր պա­պե­նա­կան հո­ղը: Հադ­րութ­ցին հա­մոզ­ված է, որ այդ օ­րե­րը նո­րից կգան, ո­րով­հետև ար­ցախ­ցու ո­գին անհ­նար է կոտ­րել: