[ARM]     [RUS]     [ENG]

ԱՆԱՆՁՆԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔՆԵՐ

Մեդինա ՄԵԺԼՈՒՄՅԱՆ

 ՙԵս բռ­նել եմ գաղ­թի ճամ­փան, ինձ նե­րիր...՚,-եր­գում է ու­թե­րորդ­ցի Ա­նու­շի­կը։ Դպ­րո­ցի բա­կում հա­վաք­ված­նե­րը պայ­քա­րում են ծո­վա­ցած ար­ցունք­նե­րի դեմ, բայց ՝ ա­պար­դյուն։ Ըն­կեր­ներն ան­հան­գիստ են. միայն թե Ա­նու­շիկն էլ չլա­ցի ու ընդ­հա­տի կա­տա­րու­մը։ Նրա շուր­թե­րով իր հայ­րե­նի Կով­սա­կա­նի կա­րոտն է ելևէ­ջում Խնա­պա­տի միջն. դպ­րո­ցի բա­կում, որ­տեղ ՙՎեր­ջին զանգ՚-ի հա­մեստ ա­րա­րո­ղու­թյունն է։


Բաղ­ձա­լի ա­պա­գա­յի երևա­կա­յա­կան պատ­կե­րը, որ ե­րա­զանք է կոչ­վում, եր­բեք այն­քան գու­նեղ չի լի­նում, ինչ­պես պա­տա­նե­կու­թյան տա­րի­նե­րին։ Իմ ե­րեք զրու­ցա­կից­ներն ի­րենց ե­րա­զանք­նե­րը բա­ժա­նում են ՙմինչև՚ և ՚հե­տո՚-ի. մինչև 2020-ի սեպ­տեմ­բեր, երբ նրանք մաս­նա­գի­տա­կան կողմ­նո­րոշ­ման լա­բի­րին­թո­սում դե­պի ե­րա­զանք տա­նող ու­ղին էին փնտ­րում և հե­տո, երբ վա­ղուց փա­փա­գած նվի­րա­կան իղ­ձե­րը նսե­մա­ցան՝ տե­ղի տա­լով մեկ ընդ­հա­նու­րի…
Խնա­պա­տի 114 ա­շա­կերտ ու­նե­ցող միջն. դպ­րո­ցի այս տար­վա 3 շր­ջա­նա­վարտ­նե­րը` Ակ­սե­լը, Լու­սի­նյան և Նա­նարն ի­րենց 18 տա­րի­նե­րին ան­հա­մա­պա­տաս­խան մտ­քի հա­սու­նու­թյուն ու­նեն։ Ե­րե­քին էլ խորթ չեն սեն­տի­մենտն ու հղկ­ված խոս­քը։ Պատ­ճառն, ան­կաս­կած, գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նու­թյան հան­դեպ սերն է։ Բա­կուն­ցի 120-ա­մյա­կին ըն­դա­ռաջ` Սյու­նի­քի և Ար­ցա­խի ա­վագ դպ­րոց­նե­րում հայ­տա­րար­ված շա­րադ­րու­թյան մր­ցույ­թում, Ակ­սե­լը զբա­ղեց­րել է 2-րդ մր­ցա­նա­կա­յին տե­ղը՝ ար­ժա­նա­նա­լով ՀՀ գրող­նե­րի միու­թյան Սյու­նի­քի բա­ժան­մուն­քի ա­ռանձ­նա­հա­տուկ հա­մակ­րան­քին։
ՙԻմ ե­րա­զանք­նե­րում վե­րերկ­րա­յին ո­չինչ չկար։ Ան­կախ այն հան­գա­ման­քից, ինչ մաս­նա­գի­տու­թյուն կու­նե­նա­յի, վս­տա­հա­բար, ա­պա­գաս կա­պում էի գյու­ղիս հետ, ինչ­պես պապս ու տատս, ինչ­պես ծնող­ներս։ Այն, ինչ ա­միս­ներ ա­ռաջ գեր­նա­պա­տակ էր ինձ հա­մար, օ­րի­նակ, վա­րոր­դա­կան ի­րա­վունք ստա­նա­լը, հի­մա չն­չին մի բան է թվում։ Հա­զա­րա­վոր ե­րի­տա­սարդ­նե­րի սլաց­քը դե­պի ե­րա­զանք այդ­պես էլ ա­նա­վարտ մնաց։ Բո­լո­րիս անձ­նա­կան ե­րա­զանք­նե­րը ծվա­րել են հո­գու ա­մե­նա­հե­ռա­վոր մի թաքս­տո­ցում ու դեռ շատ եր­կար ի­րենց մա­սին զգաց­նել չեն տա։ Ա­նանձ­նա­կան ե­րա­զան­քի ու­ղեծ­րով կշարժ­վեմ, որն, ի վեր­ջո, ինձ պի­տի տա­նի իմ ե­րա­զանք­նե­րի Ար­ցախ։ Ար­ցախ՝ ա­ռանց պան­դխ­տու­թյան սր­տաճմ­լիկ եր­գե­րի՚,-ա­սում է Ակ­սե­լը։
ՙՄիշտ նա­խան­ձով էի նա­յում շր­ջա­նա­վարտ­նե­րին։ Ան­հան­գս­տա­նում էի, որ մենք ըն­դա­մե­նը 3 հո­գի ենք ու չենք կա­րո­ղա­նա կազ­մա­կեր­պել հա­գե­ցած ծրագ­րով մի­ջո­ցա­ռում։ Հի­մա մտա­ծում եմ՝ ինչ մի մեծ դարդ էի գտել ինձ հա­մար... Ե­րա­նի՛ այ­սօր­վա ա­մե­նա­մեծ խն­դի­րը դա լի­ներ։ Տես­նում էինք՝ ինչ­պես են ու­սու­ցիչ­ներն ու ծնող­ներն ա­մեն ինչ ա­նում, որ­պես­զի ի­րենց ներ­սում թաքց­նեն տվայ­տանք­նե­րը և չմ­թագ­նեն դպ­րո­ցա­կան մեր վեր­ջին օ­րե­րը։ Մո­ռա­նում են, որ մենք վա­ղուց ե­րե­խա չենք, ու փոխ­վել են նաև մեր ե­րա­զանք­նե­րը։ Ե­թե նա­խորդ տա­րի­նե­րին ՙՎեր­ջին զանգ՚-ից ա­միս­ներ ա­ռաջ գրո­հում էին խա­նութ­ներն ու գե­ղեց­կու­թյան սրահ­նե­րում հեր­թագր­վե­լու հա­մար կռիվ տա­լիս, ա­պա այս տար­վա մեր մտա­հո­գու­թյուն­նե­րը ոչ մի առն­չու­թյուն չու­նեն պճ­նան­քի ու կե­րու­խու­մի հետ։ Ո­րո­շել եմ մա­թե­մա­տի­կա­յի ու­սու­ցիչ դառ­նալ։ Ե­թե հա­ջող­վի, ա­պա դպ­րոցն իմ մար­տա­դաշ­տը կլի­նի, որ­տեղ ես իմ սա­նե­րին ա­նա­րյուն ճա­կա­տա­մար­տում կհե­րո­սաց­նեմ՚,-ա­սում է Լու­սի­նյան։
ՙԱ­վագ քույ­րե­րիս ՙՎեր­ջին զանգ՚-ի օ­րե­րին հետևում էի տան տո­նա­կան ե­ռու­զե­ռին, նա­յում էի արևա­ծա­գից հար­դար­վող քույ­րե­րիս ու Մոխ­րո­տի­կի պես ե­րա­զում, թե երբ վեր­ջա­պես կգա այն պա­րա­հան­դե­սի օ­րը, ո­րի թա­գու­հին ես կլի­նեմ։ Օ­րը ե­կավ, միայն թե ես ինձ թա­գու­հի չեմ զգում,-թախ­ծոտ ա­սում է Նա­նա­րը։ Բայց տրտն­ջա­լը մեղք գոր­ծել կլի­նի։ Ես իմ դպ­րո­ցում եմ։ Հնա­րա­վո­րու­թյուն ու­նեմ ե­րախ­տի­քի խոսք ա­սել իմ ու­սու­ցիչ­նե­րին, քաղցր հու­շե­րի գիրկն ընկ­նել ու խոս­տա­նալ, որ ա­մեն տա­րի կգամ ի­րենց տես­նե­լու։
Հա­րյու­րա­վոր տե­ղա­հան­ված շր­ջա­նա­վարտ­ներ զրկ­ված են ինձ բա­ժին հա­սած այս եր­ջան­կու­թյու­նից։ Նրանց գլ­խա­վերևում ու­րիշ եր­կինք է, ու երբ լավ թե վատ դպ­րո­ցա­կան հրա­ժեշ­տից հե­տո ուշ ե­րե­կո­յան տուն դառ­նան, չեն գտ­նի այն աստ­ղը, ո­րին նա­յե­լով տա­րի­ներ շա­րու­նակ ի­րենց ա­պա­գա­յի հե­քիաթն են հյու­սել։ Միայն թե իմ դպ­րո­ցը միշտ տե­ղում լի­նի, միայն թե իմ ու­սու­ցիչ­նե­րը միշտ այս հար­կի տակ աշ­խա­տեն՚։
Հ.Գ. 1978թ.-ին շա­հա­գործ­ման հան­ձն­ված Խնա­պա­տի դպ­րո­ցա­կան տի­պա­յին շենքն ա­ռայ­սօր կա­պի­տալ վե­րա­նո­րոգ­ման չի են­թարկ­վել։ Ընդ ո­րում, 1992-ին հրե­տա­կո­ծու­թյան ար­դյուն­քում շեն­քի թևե­րից մե­կը լրի­վու­թյամբ ա­վեր­վել էր։ Տա­րի­ներ շա­րու­նակ ՙՎեր­ջին զանգ՚-ի հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյան ժա­մա­նակ բո­լո­րը դժ­գո­հում էին, որ այդ չա­րա­գու­շակ պատ­կե­րը խա­թա­րում է բա­կի տո­նա­կան ներ­դաշ­նա­կու­թյու­նը։
2021թ.-ի հու­նի­սի 5-ի ՙՎեր­ջին զանգ՚-ին ա­վան­դա­կան դար­ձած դժ­գո­հու­թյու­նը ոչ մե­կի շուր­թե­րից չհն­չեց։
Հա­մընդ­հա­նուր ցա­վից ծն­վել էր հա­մընդ­հա­նուր ե­րա­զանք` միայն թե բո­լոր մի­ջո­ցա­ռում­ներն այս բա­կում ա­ռաջ­վա պես սկս­վեն Ար­ցա­խի օրհ­ներ­գով։
;