Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԲԵՐԴԱՇԵՆՆ ԷԼ ՈՒՆԵՑԱՎ ՙԱՐՄԱԹ՚

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Վեց տա­րի ա­ռաջ ՀՀ ա­ռա­ջա­տար տեխ­նո­լո­գիա­նե­րի ձեռ­նար­կու­թյուն­նե­րի միու­թյան /ԱՏՁՄ/ և ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան միջև հու­շա­գիր էր ստո­րագր­վել Ար­ցա­խի բո­լոր դպ­րոց­նե­րում ՙԱր­մաթ՚ ին­ժե­նե­րա­կան լա­բո­րա­տո­րիա­ներ հիմ­նադ­րե­լու վե­րա­բե­րյալ, ո­րի նպա­տակն էր սո­վո­րող­նե­րի մոտ դպ­րո­ցա­կան նս­տա­րա­նից զար­գաց­նել ստեղ­ծա­րար միտ­քը, ուղ­ղոր­դել նրանց դե­պի տեխ­նո­լո­գիա­կան մաս­նա­գի­տու­թյուն­ներ: Մինչև պա­տե­րազ­մը Ստե­փա­նա­կեր­տում և շր­ջան­նե­րում ստեղծ­վել էր 29 լա­բո­րա­տո­րիա, ո­րից 10-ն այն բնա­կա­վայ­րե­րում, ո­րոնք այ­սօր, ցա­վոք, գտն­վում են թշ­նա­մու վե­րահս­կո­ղու­թյան տակ: Պա­տե­րազ­մից հե­տո շա­րու­նակ­վում է ՙԱր­մաթ՚ լա­բո­րա­տո­րիա­յի ստեղծ­ման գոր­ծըն­թա­ցը: Եր­կու ա­միս ա­ռաջ այն բաց­վեց Մար­տա­կեր­տի շր­ջա­նի Վա­ղու­հա­սի միջ­նա­կարգ դպ­րո­ցում: Հեր­թա­կա­նը Մար­տու­նու շր­ջա­նի Բեր­դա­շե­նի դպ­րո­ցում էր:

ՙԱր­մաթ՚ ին­ժե­նե­րա­կան լա­բո­րա­տո­րիա­նե­րի ծրագ­րե­րի ղե­կա­վար Սեդ­րակ Վար­դա­նյանն իր թի­մով մի քա­նի օր Ար­ցա­խում էր` հա­ջորդ լա­բո­րա­տո­րիա­նե­րի տե­ղադր­ման հաս­ցե­նե­րի պայ­ման­ներն ու­սում­նա­սի­րե­լու, Բեր­դա­շե­նում ՙԱր­մաթ՚-ի տե­ղադր­ման նպա­տա­կով:
Ա­շա­կերտ­նե­րի հետ հան­դիպ­ման ժա­մա­նակ Ս. Վար­դա­նյա­նը զրու­ցեց երկ­րի անվ­տան­գու­թյան խն­դիր­նե­րի մասին, նրանց հետ կիս­վեց պա­տե­րազ­մի այս փու­լի պար­տու­թյան պատ­ճառ­նե­րի շուրջ: Նրա խոս­քով` ե­կել են այն եզ­րա­կա­ցու­թյան, որ խն­դի­րը կր­թու­թյան մեջ է: Ս. Վար­դա­նյա­նը մեջ­բե­րում է ա­վե­լի քան 100 տա­րի ա­ռաջ Գեր­մա­նիա­յի կանց­լեր Բիս­մար­կի խոս­քե­րը, որ պա­տե­րազ­մը հաղ­թում են ոչ թե ռազ­մա­ճա­կա­տում, այլ դպ­րո­ցա­կան նս­տա­րա­նին: Նա ցան­կա­ցավ, որ ե­րե­խա­ներն ի­րենց դրսևո­րեն ին­ժե­նե­րու­թյան, ծրագ­րա­վոր­ման, տն­տե­սու­թյան մեջ, մշա­կույ­թում, սպոր­տում, որ ազ­գա­յին հե­րոս­ներ ծն­վեն խա­ղաղ պայ­ման­նե­րում` հենց այդ բնա­գա­վառ­նե­րում: Պար­զա­բա­նեց, որ մեկ ին­ժե­նե­րը կա­րող է այն­պի­սի նո­րա­մու­ծու­թյուն բե­րել, սար­քա­վո­րում­ներ դնել պաշտ­պա­նու­թյան մեջ, ո­րը կա­րող է հա­զա­րա­վոր զին­վոր­նե­րի կյանք փր­կել: Դրա վառ օ­րի­նակ­նե­րը նա­խորդ տաս­նա­մյակ­նե­րում ու­նե­ցել ենք: Նա բե­րեց Անդ­րա­նիկ Իո­սի­ֆյա­նի օ­րի­նա­կը, որն Ար­ցա­խի փոք­րիկ Ծմա­կա­հող գյու­ղի ծնունդ է, և դար­ձել է Խոր­հր­դա­յին Միու­թյան հր­թի­ռա­շի­նու­թյան հիմ­նա­դի­րը:
ՙՄենք Անդ­րա­նիկ Իո­սի­ֆյան­ներ պետք է ծնենք, ո­րոնք կն­պաս­տեն երկ­րի անվ­տան­գու­թյան, պաշտ­պա­նու­թյան բարձ­րաց­մա­նը՚,-ա­սաց նա:
Բեր­դա­շե­նում ՙԱր­մաթ՚-ի բաց­մա­նը ներ­կա էր ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը, ով, շնոր­հա­վո­րե­լով դպ­րո­ցա­կան­նե­րին, հոր­դո­րեց ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցել նրա խմ­բա­կին՝ խոս­տա­նա­լով լավ ար­դյունք ցու­ցա­բե­րած­նե­րին ընդ­գր­կել նա­խա­րա­րու­թյան ՙՍմարթ Ար­ցախ՚՝ ՙԽե­լա­ցի Ար­ցախ՚ ծրագ­րի մեջ: Նրանց, ո­րոնք ա­վար­տե­լով դպ­րո­ցը, ցան­կա­նում են մաս­նա­գի­տա­նալ ա­ռա­ջա­տար տեխ­նո­լո­գիա­նե­րի ուղ­ղու­թյամբ, նա­խա­րա­րու­թյունն ա­ջակ­ցում է կր­թու­թյուն ստա­նալ աշ­խար­հի ճա­նաչ­ված բու­հե­րում, որ­պես­զի հե­տո վե­րա­դառ­նան և հզո­րաց­նեն Ար­ցա­խը: Այս տա­րի IT ո­լոր­տով հե­տաքր­քր­վող 10 շր­ջա­նա­վարտ ընդգրկվել են ՙԽե­լա­ցի Ար­ցախ՚ ծրագ­րում:

Բեր­դա­շե­նի դպ­րո­ցի տնօ­րեն Ար­տակ Զար­գա­րյանն իր ե­րախ­տա­գի­տու­թյու­նը հայտ­նեց գյու­ղի ե­րե­խա­նե­րին ա­ռա­ջըն­թա­ցի նման հնա­րա­վո­րու­թյուն ստեղ­ծե­լու հա­մար:
Մեզ հետ զրույ­ցում Ս. Վար­դա­նյա­նը խո­սեց նաև ՙԱր­մաթ՚-ի այլ ծրագ­րե­րի մա­սին: ՙԱր­մաթ՚-ը ոչ միայն երկ­րի պաշտ­պա­նու­նա­կու­թյու­նը խթա­նող դա­սըն­թաց­ներն են դպ­րոց­նե­րում, այլև տար­բեր մի­ջո­ցա­ռում­ներ, այդ թվում` ցու­ցա­հան­դես­ներ, մր­ցույթ­ներ, ճամ­բար­ներ: Ար­ցա­խից թի­մեր են մաս­նակ­ցել մր­ցույթ­նե­րի, և մր­ցա­նա­կա­յին տե­ղեր գրա­վել: Նախ­կի­նում բաց­ված խմ­բակ­նե­րից այս տա­րի 64 ա­շա­կերտ կմաս­նակ­ցի մր­ցույթ­նե­րի, իսկ Բեր­դա­շե­նի նո­րա­բաց ՙԱր­մաթ՚-ի լա­վա­գույն ե­րե­խա­նե­րը կմաս­նակ­ցեն հա­ջորդ տար­վա ամ­ռա­նը: ՙԱր­մաթ՚-ցի­նե­րը մաս­նակ­ցում են նաև տեխ­նո­լո­գիա­կան ճամ­բա­րի, ո­րը կազ­մա­կերպ­վում է Դի­լի­ջա­նում: Մեկ ան­գամ այն անց­կաց­վել է նաև Ծմա­կա­հո­ղում:
Ս. Վար­դա­նյանն ա­սաց, որ հա­ջորդ քայ­լը ՙԱր­մաթ՚-ի մյուս փու­լին՝ ՙԻ­րա­կան դպ­րոց՚-ին անց­նելն է: Այդ­պի­սիք ար­դեն գոր­ծում են Երևա­նում, Գյում­րիում, Վա­նա­ձո­րում, Գո­րի­սում: Ու­սում­նա­կան այդ ծրա­գիրն ի­րա­կա­նաց­վում է ԱՏՁՄ և ՙԻնս­տի­գեյթ՚ ու­սում­նա­կան կենտ­րոն հիմ­նադ­րա­մի կող­մից՝ մի­ջին մաս­նա­գի­տա­կան կր­թու­թյան ձևա­չա­փով: ԿԳՄՍ նա­խա­րար Լ. Ղա­րա­խա­նյա­նը հա­վե­լեց, որ ՙԻ­րա­կան դպ­րոց՚-ի շուրջ կս­տեղծ­վեն մի­նի տեխ­նո­պար­կեր, ԱԹՍ-նե­րի ստեղծ­ման աշ­խա­տա­նոց­ներ, որ­պես­զի ե­րե­խա­ներն ի­րենց ստա­ցած գի­տե­լիք­ներն ու հմ­տու­թյուն­նե­րը կի­րա­ռեն աշ­խա­տան­քում, ա­պա­հո­վեն ինչ­պես ի­րենց ե­կա­մուտ­նե­րը, այն­պես էլ երկ­րի ա­ռա­ջըն­թա­ցը:
Բեր­դա­շե­նում ՙԱր­մաթ՚-ի բաց­մա­նը ներ­կա էին ԱՀ տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի փոխ­նա­խա­րար Սմ­բատ Պետ­րո­սյա­նը, ՙԻնս­տի­գեյթ՚-ի հա­մա­հիմ­նա­դիր Վա­հագն Պո­ղո­սյա­նը, ո­րոնք էլ ի­րենց հեր­թին ման­րա­մաս­նե­ցին տեխ­նո­լո­գիա­կան սպաս­վող քայ­լե­րի մա­սին:
Ս. Վար­դա­նյա­նը հա­վե­լեց, որ նաև ու­սում­նա­սի­րում են Ար­ցա­խում ա­նօ­դա­չու թռ­չող սար­քե­րի աշ­խա­տա­նոց­նե­րի տե­ղադր­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, ո­րոնք նա­խա­տե­սում են բա­ցել ա­ռա­ջի­կա­յում: Տե­ղե­կաց­րեց նաև, որ մինչև ամ­ռան վերջ ՙԱր­մաթ՚ լա­բո­րա­տո­րիա կտե­ղադ­րեն Կար­միր շու­կա­յում: