Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

Արցախցի երեխաները խաղաղապահներին շնորհավորել են Ռուսաստանի օրվա առթիվ

 Լուսինե ՇԱԴՅԱՆ

 Այսօր՝ հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրը Ստեփանակերտի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կազմակերպված "Խաղաղությունը և խաղաղապահները երեխաների աչքերով" խորագիրը կրող ցուցահանդեսով արցախցի երեխաները շնորհավորել են կենտրոնում հյուրընկալված ռուս խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչներին: Ստեփանակերտի ՄՊՍ կենտրոնի խորհրդի նախագահ Լյուդմիլա Բարսեղյանը խաղաղապահներին շնորհավորելով Ռուսաստանի օրվա կապակցությամբ, երախտագիտություն է հայտնել բարեկամության և Արցախում խաղաղություն ապահովելու գործում նրանց ներդրման համար։ "Խաղաղությունը և խաղաղապահները երեխաների աչքերով" ցուցահանդեսին ներկայացված շուրջ 140 նկարներում երեխաներն արտացոլել են իրենց պատկերացումները խաղաղության և խաղաղապահների մասին։ Միջոցառմանը ներկա ռուս խաղաղապահները վստահեցրին, որ սիրով և պատասխանատվությամբ են իրականացնում իրենց առաքելությունը։ Նրանք ծանոթացան նաև Ստեփանակերտի ՄՊՍ կենտրոնին, ապա ներկա գտնվեցին ընթացող ստուգարքներին և սաներին հյուրասիրեցին քաղցրավենիքով։ Ցուցահանդեսին ներկա էին նաև Արցախի Հանրապետության մշակույթի ոլորտի պատասխանատուներ: