Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

Արցախում Ռուսաստանի օրվա առթիվ խաղաղապահներին շնորհավորել են մշակութային միջոցառումներով

Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ

Հունիսի 12-ին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ, մայրաքաղաք Ստեփանակերտում կայացան մի շարք մշակութային միջոցառումներ՝ նվիրված հայ և ռուս ժողովուրդների բարեկամությանն ու մշակութային կապերին: Ստեփանակերտի պատկերասրահում տեղի ունեցավ բաց դասախոսություն՝ 19-րդ դարի ռուս նկարիչների՝ Ռեպինի, Սուրիկովի, Վասնեցովի, Վերեխչագինի, Շիշկինի, Կրամսկոյի և ուրիշների մասին: Դասախոսությունը ունկնդրելու էին եկել մայրաքաղաքի կրթական մասնագիտական հաստատությունների ուսանողները: Պատկերասրահի տնօրեն Ելենա Դադայանն իր և պակերասրահի աշխատակիցների կողմից շնորհավորեց միջոցառմանը ներկա ռուս խաղաղապահներին՝ տոնի առթիվ: Նա կարևորեց ռուսական գեղարվեստի տեղն ու դերը աշխարհի մշակութային պատմության մեջ: Պատկերասրահի գիտաշխատող Ն. Գրիգորյանը պատմեց նրանց ստեղծագործական ուղու մասին, ապա տեսաշարի միջոցով ներկայացրեց նշված նկարիչների հայտնի գործերը: Բաց դասախոսությունը եզրափակվեց ռուսական ռոմանսով՝ երգիչ Ստեփան Ջհանգիրյանի կատարմամբ: Նույն օրը Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կայացավ գրական-երաժշտական երեկո՝ նվիրված ռուսական պոեզիային և երգարվեստին: Այն կյանքի կոչվեց Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի և Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարանի համատեղ ջանքերով: Միջոցառմանը Ստեփանակերտի Եղիշե Չարենցի անվան թիվ 7 միջնակարգ դպրոցի աշակերտներն ասմունքեցին ռուս մեծ բանաստեղծուհի Աննա Ախմատովայի, անվանի պոետ Բուլատ Օկուդժավայի և ուրիշ բանաստեղծների գործեր: Երաժշտական քոլեջի դասական երգեցողության բաժնի ուսանողների կատարմամբ հնչեցին նաև Մուսորգսկու, Գլինկայի, Դարգոմիժսկու, Բալակիրևի, Ռախմանինովի և այլ ռուս հայտնի կոմպոզիտորների ռոմանսները: Միջոցառմանը ներկա ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչը խորին շնորհակալություն հայտնեց միջոցառման համար, այնուհետև կարդաց բանաստեղծություն՝ ձոնված ռուսաց լեզվին ու մշակույթին: Ավանդույթի համաձայն, խաղաղապահը միջոցառման մասնակիցներին քաղցրավենիք հյուրասիրեց: Միջոցառումներին ներկա էին ԱՀ ԿԳՄՍ փոխնախարար Գ. Գրիգորյանը, Ստեփանակերտի քաղաքապետարանի մշակույթի բաժնի պետ Կ. Հարությունյանը և ՌԴ խաղաղապահ զորքերի ներկայացուցիչներ: