[ARM]     [RUS]     [ENG]

ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԹԵՄԱ

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

 Հու­նի­սի 12-ին Ստե­փա­նա­կեր­տի ՙՄես­րոպ Մաշ­տոց՚ հա­մալ­սա­րա­նում /ՄՄՀ/ անց­կաց­վեց մի­ջազ­գա­յին գի­տա­ժո­ղով` ՙՆո­րա­կազմ /չճա­նաչ­ված/ պե­տու­թյուն­նե­րը պա­տե­րազ­մից հե­տո. խն­դիր­ներն ու դրանց լուծ­ման ու­ղի­նե­րը՚ թե­մա­յով:

Մաս­նա­կից­նե­րը նախ ծա­ղիկ­ներ խո­նար­հե­ցին 44-օ­րյա պա­տե­րազ­մում հա­մալ­սա­րա­նի զոհ­ված ու­սա­նող­նե­րի հի­շա­տա­կին, ա­պա ծա­նո­թա­ցան ՄՄՀ Կով­կա­սա­գի­տու­թյան կենտ­րո­նի և գրա­դա­րա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ կազ­մա­կերպ­ված ցու­ցա­հան­դե­սին, որ­տեղ ներ­կա­յաց­ված են Ար­ցա­խին նվիր­ված` հա­մալ­սա­րա­նի հրա­տար­կած գր­քե­րը, ՄՄՀ դա­սա­խոս­նե­րի աշ­խա­տու­թյուն­նե­րը և ընդ­հան­րա­պես Ար­ցա­խին առ­նչ­վող այս­տեղ և ար­տերկ­րում նո­րահ­րա­տա­րակ գրա­կա­նու­թյու­նը` 120 ա­նուն, գեր­մա­նա­կան, ռու­սա­կան փոս­տա­յին բա­ցիկ­ներ` նվիր­ված բեր­դա­քա­ղաք Շու­շիին:
Հու­նի­սի 12-ը Ար­ցա­խի հե­րոս Մոն­թե Մել­քո­նյա­նի զոհ­վե­լու օրն է, և ներ­կա­նե­րը լռու­թյան րո­պեով հար­գե­ցին նրա և Գո­յա­մար­տի նա­հա­տակ­նե­րի հի­շա­տա­կը:
Բա­ցե­լով գի­տա­ժո­ղո­վը` հա­մալ­սա­րա­նի ո­րա­կի ա­պա­հով­ման կենտ­րո­նի ղե­կա­վար Աշ. Ներ­սե­սյանն ա­սաց, որ մի­ջազ­գա­յին գի­տա­ժո­ղով­ներն ա­վան­դա­կան են ՄՄՀ-ում, սա­կայն այս մի­ջո­ցա­ռումն ա­ռանձ­նա­նում է նրա­նով, որ ա­ռա­ջինն է հետ­պա­տե­րազ­մյան շր­ջա­նում, և շատ պար­տա­վո­րեց­նող է: Այ­սօր մեր պե­տու­թյունն ապ­րում է դժ­վար ժա­մա­նակ­ներ և, ըստ նրա, գի­տա­կան նե­րու­ժի ակ­տիվ մաս­նակ­ցու­թյու­նը և օգ­նու­թյունն անհ­րա­ժեշտ են:
ՄՄՀ ռեկ­տոր Դո­նա­րա Գաբ­րիե­լյա­նի հա­մոզ­մամբ, գի­տա­ժո­ղովն իր բնույ­թով նպաս­տում է պե­տու­թյան առջև ծա­ռա­ցած խն­դիր­նե­րը միա­սին վեր­հա­նե­լու հնա­րա­վոր լու­ծում­նե­րը ա­ռա­ջար­կե­լու գոր­ծին:
ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյանն իր խոս­քում կր­թու­թյունն ու գի­տե­լի­քը հա­մա­րեց այն կարևոր բա­ղադ­րի­չը, ո­րոն­ցով կա­րող ենք ճա­նա­չե­լի դարձ­նել մեր եր­կի­րը:
ՙԳի­տու­թյու­նը սահ­ման­ներ չի ճա­նա­չում և մեծ հաշ­վով աշ­խար­հում հաղ­թա­նակ­նե­րը, բո­լոր հա­ջո­ղու­թյուն­նե­րը չափ­վում են գի­տե­լի­քով: Որ­տեղ կա պար­տու­թյուն, այն­տեղ կա գի­տե­լի­քի պա­կաս՚: Նա­խա­րա­րը գի­տա­ժո­ղովն արժևո­րեց նաև այն ա­ռու­մով, որ հա­մախ­մբ­ման զգա­ցում է ա­ռա­ջաց­նում. ՙԵ­կեք բո­լորս մտա­ծենք ՙմենք՚-ով, նա­յենք` միևնույն ուղ­ղու­թյամբ, ոչ թե ա­մեն մեկս պտտ­վենք մեր ա­ռանց­քի շուր­ջը: Եվ այդ դեպ­քում ո­գին, գա­ղա­փա­րը մեզ կբե­րեն մեր ե­րա­զած հան­գր­վա­նին՚:
Գի­տա­ժո­ղո­վին մաս­նակ­ցում էին հյու­րեր Մայր Հա­յաս­տա­նից, հե­ռա­վար կար­գով` ՌԴ-ից:
Լրագ­րող, հե­ռուս­տա­մեկ­նա­բան, տա­րա­ծաշր­ջա­նա­յին և մի­ջէթ­նիկ հա­կա­մար­տու­թյուն­նե­րի փոր­ձա­գետ Նաի­րի Հո­խի­կյա­նը ող­ջու­նեց նա­խա­ձեռ­նու­թյու­նը` ա­սե­լով, որ գի­տու­թյու­նը և ընդ­հան­րա­պես ա­կա­դե­միա­կան փոր­ձը կարևոր են, երբ ի­րա­կա­նու­թյան մեջ ազ­դե­ցու­թյուն են ու­նե­նում: Իսկ Ար­ցա­խի դեպ­քում ա­մե­նա­կարևո­րը հայ մար­դու ապ­րելն է այս­տեղ:
ՙԱյն ա­պա­գան, ո­րը հա­յե­րիս է պետք, այ­սօր­վա սահ­ման­նե­րից բա­ցի պի­տի նե­րա­ռի Շու­շին, Հադ­րութն ի­րենց գյու­ղե­րով, առն­վազն Քար­վա­ճա­ռը և Քա­շա­թա­ղը: Մենք պի­տի հնա­րա­վո­րինս զար­գաց­նենք Ար­ցա­խը` այս­տեղ ապ­րե­լով, և մեր գի­տու­թյամբ, կր­թու­թյամբ: Մեր հա­մա­ռու­թյամբ և միաս­նա­կա­նու­թյամբ պետք է հաս­նենք նրան, որ մեր զորքն ա­պա­գա պա­տե­րազմ­նե­րում միաս­նա­կան հաղ­թա­նակ տա­նի՚:
Լիա­գու­մար նիս­տից հե­տո, որ­տեղ լս­վե­ցին զե­կու­ցում­ներ, գի­տա­ժո­ղովն իր աշ­խա­տան­քը շա­րու­նա­կեց մաս­նախմ­բե­րում: Հրա­տապ թե­մա­նե­րի շուրջ ակ­տիվ քն­նար­կում­ներ ծա­վալ­վե­ցին: Մաս­նա­վո­րա­պես, Ն. Հո­խի­կյա­նը ներ­կա­յաց­րեց եվ­րո­պա­կան և ա­մե­րի­կյան մա­մու­լի անդ­րա­դար­ձը 2020թ. պա­տե­րազ­մին: Այդ եր­կր­նե­րի ա­ռա­ջա­տար պար­բե­րա­կան­նե­րի հրա­պա­րա­կում­նե­րը հան­գեց­րել են այն եզ­րա­կա­ցու­թյա­նը, որ լրատ­վա­մի­ջոց­նե­րում ադր­բե­ջա­նա­կան քա­րոզ­չու­թյուն տա­նե­լու հա­մար հս­կա­յա­կան գու­մար է օգ­տա­գործ­վել: Ըստ Հո­խի­կյա­նի, այդ լրատ­վա­մի­ջոց­նե­րը թե­պետ ա­ռերևույթ պա­հում են օ­բյեկ­տի­վու­թյան ձևա­չա­փը` ՀՀ և Ադր­բե­ջա­նի զին­ված ու­ժե­րին հղում ա­նե­լով, բայց նրանց վեր­լու­ծու­թյու­նը, դա­տո­ղու­թյուն­նե­րը և, ընդ­հա­նուր առ­մամբ, լրագ­րո­ղա­կան մի շարք մա­նի­պու­լյա­ցիա­ներ, շատ հս­տակ թշ­նա­մա­կան քա­րոզ­չու­թյուն են տա­նում հայ­կա­կան կող­մի դեմ, և հա­տուկ ու­շադ­րու­թյուն են դարձ­նում ռու­սա­կան գոր­ծո­նին:
Ինչ­պես Հո­խի­կյա­նը, այն­պես էլ մյուս բա­նա­խոս­ներն ըն­դգ­ծե­ցին, որ ռու­սա­կան խա­ղա­ղա­պա­հու­թյա­նը զու­գա­հեռ անհ­րա­ժեշտ է ակ­տիվ քայ­լեր ձեռ­նար­կել մեր պաշտ­պա­նու­նա­կու­թյան բարձ­րաց­ման և անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման ուղ­ղու­թյամբ:
;