[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ ՆՇՎԵՑ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՕՐԸ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Ռու­սաս­տա­նի օ­րը Ստե­փա­նա­կեր­տի գրե­թե բո­լոր մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րը նշե­ցին զա­նա­զան մի­ջո­ցա­ռում­նե­րով։ Շ. Ազ­նա­վու­րի ան­վան մշա­կու­թա­յին կենտ­րո­նի բա­կում ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ և Շու­շիի կեր­պար­վես­տի թան­գա­րա­նի ու Շ. Ազ­նա­վու­րի կենտ­րո­նում գոր­ծող մշա­կու­թա­յին օ­ջախ­նե­րի կազ­մա­կեր­պու­թյամբ տե­ղի ու­նե­ցան ՙՆա­ղաշ՚ ման­կա­պա­տա­նե­կան մշա­կու­թա­յին ժա­ման­ցա­յին մի­ջո­ցա­ռում և միա­ցյալ հա­մերգ:

ՙՆա­ղաշ՚ մշա­կու­թա­յին ժա­ման­ցա­յին ման­կա­պա­տա­նե­կան ծրագ­րի ղե­կա­վար Լու­սի­նե Գաս­պա­րյա­նը, ով նաև ՙՇու­շիի թան­գա­րան­ներ՚ ՊՈԱԿ-ի տնօ­րենն է, պատ­մեց, որ այժմ գոր­ծում է միայն Շու­շիի կեր­պար­վես­տի թան­գա­րա­նը, ո­րի ո­րոշ գե­ղան­կար­ներ փրկ­վել են և ար­դեն ցու­ցադր­վել են Ստե­փա­նա­կեր­տի պատ­կե­րաս­րա­հում։
ՙԹան­գա­րանն իր գոր­ծու­նեու­թյու­նը շա­րու­նա­կում է հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րում։Թան­գա­րա­նի հիմ­նա­կան գոր­ծա­ռույթ­նե­րից է կր­թա­կան ծրագ­րե­րի ի­րա­կա­նա­ցու­մը և այդ շր­ջա­նակ­նե­րում է տե­ղում կազ­մա­կերպ­վել ձե­ռա­գոր­ծու­թյան աշ­խա­տա­նոց, ո­րի ըն­թաց­քում պատ­րաստ­վե­ցին հրեշ­տակ­ներ, ազ­գա­յին տիկ­նիկ­ներ, խա­ղա­ղու­թյան թե­մա­նե­րով կո­լաժ­ներ, ինչ­պես և ման­րան­կար­չա­կան աշ­խա­տանք­ներ՚,- ա­սաց Լու­սի­նե Գաս­պա­րյա­նը:
Հա­մեր­գը, ո­րին ներ­կա էին ռուս խա­ղա­ղա­պահ­ներ, կազմ­ված էր ռու­սա­կան եր­գե­րից ու պա­րե­րից։Խա­ղա­ղա­պահ­նե­րը շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նե­ցին կազ­մա­կեր­պիչ­նե­րին, ա­պա խա­ղա­ղու­թյան բա­րե­մաղ­թան­քով ե­րե­խա­նե­րին բա­ժա­նե­ցին Տու­լա­յից բեր­ված քաղց­րա­վե­նիք:
Օր­վա առ­թիվ շնոր­հա­վո­րա­կան և շնոր­հա­կա­լա­կան խոս­քով ե­լույթ ու­նե­ցավ ԱՀ ԿԳՄՍ փոխ­նա­խա­րար Գա­յա­նե Գրի­գո­րյա­նը:
Մեզ հետ զրույ­ցում ԱՀ ԿԳՄՍ ռու­սաց լեզ­վի գլ­խա­վոր մաս­նա­գետ, պե­տա­կան տե­սուչ Ռու­բեն Օ­սի­պովն ըն­դգ­ծեց ռու­սե­րեն լեզ­վի` ար­ցախ­ցի­նե­րի բա­վա­կա­նին լավ տի­րա­պետ­ման հան­գա­ման­քը, հար­գա­լից մո­տե­ցու­մը ռու­սա­կան մշա­կույ­թին։Նա նշեց, որ մինչև խա­ղա­ղա­պահ­նե­րի ժա­մա­նումն էլ Ռու­սաս­տա­նի օրն Ար­ցա­խում միշտ նշ­վել է բարձր մա­կար­դա­կով: