Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
[ARM]     [RUS]     [ENG]

Տեղեկատվական տեխնոլոգիաների շաբաթ՝ Արցախում

 

Ստեփանակերտում  հուլիսի 3-5-ը կկայանա «Տեխնոլոգիաների շաբաթ Արցախում -2021» միջոցառումների շարք: Այս մասին հայտնեցին ԱՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից: Գերատեսչության փոխանցմամբ՝ Tech Week Artsakh 2021 կամ «Տեխնոլոգիաների շաբաթ Արցախում 2021» միջոցառումների շարքըՙ որը նախատեսված է Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում, մեկ վայրում կկենտրոնացնի տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ընկերությունների ջանքերը՝ համայնքային զարգացման խթանման ուղղությամբ։ Միջոցառումը կազմակերպվում է «ՋիՋի», «Ինստիգեյթ Մոբայլ» և «Քրաուդֆանդինգ ֆորմուլա» ընկերությունների կողմից։ Միջոցառման հիմնական նպատակններն են՝ գիտուժի համախմբումը՝ երկրի հզորացման գաղափարի շուրջ, համայնքների համաչափ, շարունակական զարգացումը, Արցախում նոր թիմերի ստեղծումը, երիտասարդներին գիտելիքով, հմտություններով զինելը, ինչպես նաև նոր հնարավորությունների ու կարողությունների բացահայտումը։ Միջոցառման հիմնական ուղղություններն են՝ տեխնոլոգիաները, բիզնեսը, մարքեթինգը և դիզայնը ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ մասնակցությունն անվճար է. անհրաժեշտ է նախապես գրանցվել: