[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐՑԱԽԻՑ ՀԵՌՈՒ, ԲԱՅՑ ԱՐՑԱԽՅԱՆ ՀԱՄ ՈՒ ՀՈՏՈՎ

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

 Դեռևս պա­տե­րազ­մի ա­ռա­ջին օ­րե­րին Երևա­նում գոր­ծող ՙՏե­րյան մշա­կու­թա­յին կենտ­րոն՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյունն այլ կա­ռույց­նե­րի շար­քում դար­ձավ տե­ղա­հան­ված ար­ցախ­ցի­նե­րին ա­պաս­տա­րա­նով, սնն­դով, հա­գուս­տով և այլ անհ­րա­ժեշտ պա­րա­գա­ներ ա­պա­հո­վող­նե­րից։

Կենտ­րո­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ և ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ` Աշ­տա­րա­կում Պերճ Պռո­շյա­նի տուն-թան­գա­րա­նում` հու­նի­սի 19-ին տե­ղի ու­նե­ցավ ՙԱր­ցա­խի համն ու հո­տը՚ խո­րագ­րով փա­ռա­տոն։ Քա­սախ գե­տի ա­ռափ­նյա տա­րած­քում այդ օր­վա ըն­թաց­քում Ար­ցա­խի շունչն էր՝ հադ­րութ­ցի­ներ, շու­շե­ցի­ներ, քա­շա­թաղ­ցի­ներ, այ­լոք այս­տեղ էին՝ մաս­նակ­ցե­լու փա­ռա­տո­նին։Ներ­կա էին ՀՀ-ում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Սեր­գեյ Ղա­զա­րյա­նը, ՀՀ-ում Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյան օ­պե­րա­տիվ շտա­բի պետ Մի­քա­յել Վի­րա­բյա­նը, ԱՀ նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան, հա­տուկ հանձ­նա­րա­րու­թյուն­նե­րի գծով ներ­կա­յա­ցու­ցիչ` Սփյուռ­քի հար­ցե­րով Ա­զա­տու­հի Սի­մո­նյա­նը։ՙՏե­րյան մշա­կու­թա­յին կենտ­րոն՚ ՀԿ տնօ­րեն Լի­լիթ Մե­լի­քյա­նը տե­ղե­կաց­րեց՝ փա­ռա­տո­նի նպա­տակն է ու­շադ­րու­թյուն հրա­վի­րելն ան­հա­պաղ պաշտ­պա­նու­թյան կա­րիք ու­նե­ցող հայ­կա­կան ոչ նյու­թա­կան մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան՝ ար­ցա­խյան խո­հա­նո­ցի, կեն­ցա­ղի, ար­հեստ­նե­րի կեն­սու­նա­կու­թյան պահ­պա­նու­թյա­նը։ Իսկ ին­չու Աշ­տա­րա­կու՞մ. հար­ցին Լ. Մե­լի­քյա­նը պա­տաս­խա­նեց. ՙՏա­րած­քի բնու­թյու­նը հի­շեց­նում է Հադ­րութ քա­ղա­քը, Շու­շին։ Փա­ռա­տո­նի հիմ­նա­կան մաս­նա­կից­նե­րը շու­շե­ցի­ներ ու հադ­րութ­ցի­ներ են՚։
30 խո­հա­րար պատ­րաս­տում է ար­ցա­խյան ու­տեստ­ներ։
<<Ար­ցախ­ցի­նե­րը, սո­վո­րա­բար Տող գյու­ղում, կա­րո­ղա­նում էին ու­նե­նալ նման փա­ռա­տոն, նույնն այս­տեղ պետք է շա­րու­նա­կեն։ Տե­ղա­հան­ված­ներն այս­տեղ ապ­րուս­տի խն­դիր ու­նեն, նրանք պետք է ին­տեգր­վեն նոր պայ­ման­նե­րին՚,-հա­վե­լեց Լ. Մե­լի­քյա­նը։ Թան­գա­րա­նի տա­րած­քում տա­ղա­վար­ներ էին հատ­կաց­վել կի­րա­ռա­կան ար­վես­տի տար­բեր նմուշ­նե­րի պատ­րաստ­ման և վա­ճառ­քի հա­մար։ Ցու­ցադր­ված էին նաև հայ­կա­կան տա­րազ­ներ։ Մի ան­կյու­նում ստեղ­ծա­գոր­ծում էին ՙՀադ­րու­թի ման­կա­պա­տա­նե­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան կենտ­րոն՚ ՊՈԱԿ-ի սա­նե­րը՝ տնօ­րեն Ի­րա Թամ­րա­զյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ։
ՙՏե­րյան մշա­կու­թա­յին կենտ­րոն՚ ՀԿ-ի տա­ղա­վա­րում ցու­ցադր­վել և վա­ճառ­վում էին ար­ցախ­ցի տե­ղա­հան­ված կա­նանց ձե­ռա­գործ շա­լեր, զար­դեր, տիկ­նիկ­ներ և այլ պա­րա­գա­ներ։ Լու­սիկ Գե­ղա­մյա­նը, ով մինչ պա­տե­րազ­մը, բնակ­վում էր Բեր­ձո­րում և աշ­խա­տում քա­ղա­քա­յին ման­կա­պար­տե­զում որ­պես դաս­տիա­րակ, այժմ աշ­խա­տում է ՙՏե­րյան մշա­կու­թա­յին կենտ­րոն՚-ում և պատ­րաս­տում է զար­դեր։ Ա­սաց՝ սկզբ­նա­կան շր­ջա­նում այս կենտ­րոն է այ­ցե­լել սնունդ ու այլ անհ­րա­ժեշտ պա­րա­գա­ներ ստա­նա­լու հա­մար։ Հե­տա­գա­յում, տես­նե­լով, որ կենտ­րո­նին օգ­նող կա­մա­վոր­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյուն կա, դար­ձել է կա­մա­վոր, հե­տա­գա­յում սո­վո­րել ձե­ռա­գործ-վար­պե­տի մաս­նա­գի­տու­թյուն։ Նույն տա­ղա­վա­րում էր Հադ­րու­թի շր­ջա­նի Տող գյու­ղի բնա­կիչ Սե­դա Մի­քա­յե­լյա­նը, ով դար­ձյալ պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով է տե­ղա­փոխ­վել Երևան, այժմ ծնող­նե­րի հետ վար­ձով է բնակ­վում։ Մինչ տե­ղա­հան­վե­լը՝ աշ­խա­տել է մա­թե­մա­տի­կա­յի ու­սուց­չու­հի, իսկ ձե­ռա­գոր­ծու­թյունն իր հա­մար ե­ղել է սի­րած զբաղ­մունք, այժմ՝ ար­դեն աշ­խա­տանք։ Նրանց ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի նախ­շե­րը վերց­րած էին Վաս­պու­րա­կա­նի և Ար­ցա­խի գոր­գե­րից։

Ո­րոշ շա­լե­րի վրա հա­յոց այ­բու­բե­նի տա­ռերն էին, այլ նախ­շեր։ Դա­վիթ Ա­վա­գի­մյանն ու կի­նը՝ Ա­նի Ա­վա­գի­մյա­նը, Շու­շի քա­ղա­քից են տե­ղա­հան­վել, այժմ 2 ե­րե­խա­նե­րի հետ բնակ­վում են Ա­բո­վյան քա­ղա­քում։Դա­վի­թը նկա­րիչ է, ա­վար­տել է Շու­շիի Ար­սեն Խա­չատ­րյա­նի ան­վան ու­սում­նա­րա­նը։Նրա նկար­նե­րում Շու­շի քա­ղաքն է, շու­շե­ցի­նե­րը։ Զբաղ­վում է նաև քան­դա­կա­գոր­ծու­թյամբ, կա­վա­գոր­ծու­թյամբ։Կնոջ հետ թղ­թից հայ­կա­կան տար­բեր տա­րազ­նե­րով տիկ­նիկ­ներ են պատ­րաս­տել։Փա­ռա­տո­նի տա­րած­քում նաև ար­տերկ­րից զբո­սաշր­ջիկ­ներ կա­յին, ով­քեր հե­տաքր­քր­ված էին ար­ցա­խյան մշա­կույ­թով և գնում­ներ էին կա­տա­րում, զրու­ցում վար­պետ­նե­րի հետ։ ՙՀադ­րու­թի դեօ­կու­պա­ցիա՚ ՀԿ-ին հատ­կաց­ված տա­ղա­վա­րում ցու­ցադր­ված էին ձե­ռա­գործ ծած­կոց­ներ և շա­լեր։ՀԿ ներ­կա­յա­ցու­ցիչ Լիան­նա Պետ­րո­սյա­նը տե­ղե­կաց­րեց՝ ար­տադ­րան­քը մա­քուր բր­դից է։Նկար­չու­հի Թա­մա­րա Մար­դա­նյա­նը, ով ՙՏե­րյան՚-ա­կան է` դի­ման­կա­րի վար­պետ, ա­սաց՝ շատ է այ­ցե­լել Ար­ցախ և ցան­կա­նում է իր աշ­խա­տանք­նե­րի վա­ճառ­քով օգ­նել տե­ղա­հան­ված­նե­րին։Ե. Չա­րեն­ցի ան­վան գրա­կա­նու­թյան և ար­վես­տի թան­գա­րա­նի մաս­նա­ճյուղ Պ. Պռո­շյա­նի տուն-թան­գա­րա­նի վա­րիչ Մա­րի­նե Թու­մա­նյանն ա­սաց՝ կա ծրա­գիր հու­լի­սի սկզ­բին անց­կաց­նել ՙՀին ար­հեստ­նե­րի նոր տու­նը՚ դա­սըն­թաց­նե­րը։ Սա լի­նե­լու է նման եր­րորդ ծրա­գի­րը, բայց այս ան­գամ՝ մե­ծա­հա­սակ­նե­րի հա­մար, և կա­րող են մաս­նակ­ցել միայն Աշ­տա­րա­կում, մո­տա­կա բնա­կա­վայ­րե­րում բնակ­վող ար­ցախ­ցի կա­նայք։ Դա­սըն­թաց­նե­րին կու­սու­ցան­վեն կի­րա­ռա­կան ար­վես­տի տար­բեր ճյու­ղեր, ա­սեղ­նա­գոր­ծու­թյուն, գո­բե­լե­նա­գոր­ծու­թյուն և այլն։ Ֆի­նան­սա­վո­րու­մը կկա­տար­վի ՀՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան կող­մից։ Զրու­ցե­ցի նաև ՀՀ-ում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մշ­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ Սեր­գեյ Ղա­զա­րյա­նի և ԱՀ նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան-նա­խա­գա­հի հա­տուկ հանձ­նա­րա­րու­թյուն­նե­րի գծով ներ­կա­յա­ցու­ցիչ` Սփյուռ­քի հար­ցե­րով Ա­զա­տու­հի Սի­մո­նյա­նի հետ։Ս. Ղա­զա­րյանն ա­սաց. ՙՆման բարդ ի­րա­վի­ճակ­նե­րում այս­պի­սի մի­ջո­ցա­ռում­նե­րը շատ կարևոր են։ Մեր հայ­րե­նա­կից­նե­րին տր­վել է հնա­րա­վո­րու­թյուն` ստեղ­ծա­գոր­ծել, ու­նե­նալ` զբաղ­վա­ծու­թյուն` մշա­կու­թա­յին և սնն­դի ո­լորտ­նե­րում և ի­րաց­նել ի­րենց ար­տադ­րան­քը։ Վեր­ջերս մեր ե­րե­խա­նե­րի նկար­նե­րը վա­ճառ­վել են ար­տերկ­րում, աշ­խա­տան­քը շա­րու­նա­կա­կան է՚։
Ա. Սի­մո­նյա­նը նույն­պես կարևո­րում է նման փա­ռա­տո­նե­րը. ՙԲա­ցի ապ­րուս­տից, նման ծրագ­րե­րը նաև զբաղ­վա­ծու­թյան հարց են լու­ծում։ Ի­հար­կե, վար­պետ­նե­րի մի մա­սը, բա­րե­բախ­տա­բար, վե­րա­դար­ձել է Ար­ցախ, իսկ ով­քեր այս­տեղ են, փոր­ձում ենք նրանց հա­մար զբաղ­վա­ծու­թյան պայ­ման­ներ ստեղ­ծել՚։