[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇ­ԽԱ­ՏԱ­ԺՈ­ՂՈՎ` ՙՀԵՏ­ՊԱ­ՏԵ­ՐԱԶ­ՄՅԱՆ ՍԻՆԴ­ՐՈՄ­ՆԵՐ՚

 

 

 

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 

Հու­նի­սի 25-ին Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նում մեկ­նար­կեց ՙՀետ­պա­տե­րազ­մյան սինդ­րոմ­ներ՚ թե­մա­յով հո­գե­բա­նա­կան աշ­խա­տա­ժո­ղով, ո­րին մաս­նակ­ցում են ԵՊՀ, Խ. Ա­բո­վյա­նի ան­վան ՀՊՄՀ, տե­ղի մաս­նա­գետ­ներ: Ներ­կա էին ԱՀ պետ­նա­խա­րար Ար­տակ Բեգ­լա­րյա­նը, ԿԳՍՄ նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը:

Աշ­խա­տա­ժո­ղո­վը բա­ցեց ԱրՊՀ ռեկ­տոր Ար­մեն Սարգ­սյա­նը, ով անդ­րա­դար­ձավ 2020թ. սեպ­տեմ­բե­րի 27-ին Ադր­բե­ջա­նի կող­մից սան­ձա­զերծ­ված պա­տե­րազ­մի հետևան­քով Ար­ցա­խի մայր բու­հի կրած կո­րուստ­նե­րին, այդ թվում են նաև 24 զոհ­ված, եր­կու ան­հետ կո­րած ու­սա­նող­ներ: Ներ­կա­նե­րը մեկ րո­պե լռու­թյամբ հար­գե­ցին բո­լոր նա­հա­տակ­նե­րի հի­շա­տա­կը:
Իր խոս­քում ԱՀ պե­տա­կան նա­խա­րար Ար­տակ Բեգ­լա­րյա­նը պա­հանջ­ված հա­մա­րեց աշ­խա­տա­ժո­ղո­վը` նշե­լով, որ պա­տե­րազ­մից ա­ռաջ էլ բնակ­չու­թյան հետ տար­վող հո­գե­բա­նա­կան աշ­խա­տան­քի հա­մար բա­րեն­պաստ պայ­ման­նե­րի ստեղծ­ման կա­րիք կար, իսկ պա­տե­րազ­մից հե­տո ա­ռա­վել ևս պար­տա­վոր­ված ենք` օր ա­ռաջ խն­դիր­նե­րը վեր­հա­նե­լու:
Հո­գե­բա­նա­կան աշ­խա­տա­ժո­ղո­վը ող­ջու­նեց ԱՀ ԿԳՄՍ նա­խա­րար Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը: Նշե­լով, որ հա­մա­կար­գը ծանր կո­րուստ­ներ է կրել` ըն­դգ­ծեց, որ այն հիմ­նա­կա­նում ինք­նա­կազ­մա­կերպ­վել է, մեծ հաշ­վով ձա­խո­ղում­ներ չեն ե­ղել: Այ­նուա­մե­նայ­նիվ, բնակ­չու­թյու­նը գտն­վում է ծանր հո­գե­վի­ճա­կում, և վե­րա­կան­գն­ման խիստ կա­րիք է զգում: Նա­խա­րարն անդ­րա­դար­ձավ ու­սու­ցիչ­նե­րի հա­մար կազ­մա­կերպ­ված հո­գե­բա­նա­կան վե­րա­պատ­րաստ­ման աշ­խա­տանք­նե­րին, ո­րոնք շա­րու­նա­կա­կան բնույթ են կրում:
Աշ­խա­տա­ժո­ղո­վի կազմ­կո­մի­տեի նա­խա­գահ, ԱրՊՀ պրո­ռեկ­տոր Վի­տյա Յա­րա­մի­շյա­նը ներ­կա­յաց­րեց Ար­ցա­խի մայր բու­հի ան­ցած կես­դա­րյա ու­ղին և առ­կա մար­տահ­րա­վեր­նե­րը:
Աշ­խա­տա­ժո­ղո­վը ող­ջու­նե­ցին ԵՊՀ պատ­մու­թյան ֆա­կուլ­տե­տի դե­կան Է­դիկ Մի­նա­սյա­նը, փի­լի­սո­փա­յու­թյան և հո­գե­բա­նու­թյան ֆա­կուլ­տե­տի դե­կան Ա­լեք­սան Բաղ­դա­սա­րյա­նը, ընդ­հա­նուր հո­գե­բա­նու­թյան ամ­բիո­նի վա­րիչ Հրանտ Ա­վա­նե­սյա­նը, հո­գե­բան, ԵՊՀ դո­ցենտ Ա­նա­հիտ Սա­հա­կյա­նը, ԱրՊՀ-ից` Ար­զիկ Մխի­թա­րյա­նը, Ստե­փա­նա­կեր­տի վեր­կանգ­նո­ղա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար Վար­դան Թադևո­սյա­նը:
ԵՊՀ սո­ցիո­լո­գիա­յի ամ­բիո­նի դո­ցենտ, Հա­յաս­տա­նի սո­ցիա­լա­կան աշ­խա­տող­նե­րի ա­սո­ցիա­ցիա­յի նա­խա­գահ Մի­րա Ան­տո­նյա­նը աշ­խա­տա­ժո­ղո­վին ներ­կա­յաց­րեց ՙՀո­գե­կան ա­ռող­ջու­թյան պահ­պան­ման հա­մա­կար­գի ներդ­րու­մը Ար­ցա­խում՚ հա­յե­ցա­կար­գը, ո­րը քն­նարկ­վել է նաև ԱՀ կա­ռա­վա­րու­թյու­նում և հա­վա­նու­թյան ար­ժա­նա­ցել:
Այ­նու­հետև տե­ղի ու­նե­ցան մաս­նա­գի­տա­կան քն­նար­կում­ներ , լսում­ներ, կլոր սե­ղան:
Աշ­խա­տա­ժո­ղո­վը վա­ղը կշա­րու­նա­կի իր աշ­խա­տանք­նե­րը: