[ARM]     [RUS]     [ENG]

Լույս է տեսել ՆՐԱ ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ՁԱՅՆԸ ՉԻ ԼՌԵԼ

ՙԱԱ՚

 Ստեփանակերտի ՙԴիզակ պլյուս՚ հրատարակչությունը լույս է ընծայել Ծովինար Բաղդասարյանի ՙ44 աշնանային օրեր՚ և ՙՆվեր կնոջը՚ գրքերը, որտեղ ամփոփված են բանաստեղծուհու արցախյան երրորդ պատերազմի տպավորության տակ գրած խոհերը, մտորումները` արձակ և չափածո։

…Հինգհազարամյա Արցախ աշխարհը բարիք էր արարում խաղաղության երգը շուրթերին, երբ սկսվեց պատերազմը…
Պատերազմական ծանր, հոգետանջ իրադարձությունների արդյունք է Ծ. Բաղդասարյանի 44 օրերի փոթորկված մտորումների շարքը, որի մեջ հայ մայրերի ցավի զգացումն է, կարոտի հուրը, տխրությունը, նաև լավատեսական ոգորումները։ Գիրքը Ծովինար Բաղդասարյանի անկեղծ, սրտաբուխ աղոթքն է առ Աստված, խոսքը` ուղղված աշխարհի բարի մարդկանց` իրենց ձայնը բարձրացնելու հանուն արդարության ու խաղաղության։ Երբեմն արցունքոտ տողերում արտահայտված է նաև ժողովրդի անկոտրում կամքն ու հարատևելու վճռականությունը։
ՙԳրելով ես փրկում եմ իմ հոգին, ինձ բախտ է վիճակվել երգով լրացնել կյանքի պակասը…՚,- գրում է բանաստեղծուհին։ Կինը, մայրը այդ դաժան օրերին` և մարտի դաշտում է, և թիկունքում, և անիծում է պատերազմը, և հավատում է հաղթանակին ու երկրի ապագային։
ՙ44 աշնանային օրեր՚ ժողովածուն տպագրվել է Արցախի Պահպանողական կուսակցության աջակցությամբ, 250 տպաքանակով։ Գրքում զետեղված են հեղինակի ռուսերեն գործերը և հայերեն թարգմանությունը, որ կատարել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը։
ՙՆվեր կնոջը՚ ժողովածուն լույս է տեսել ռուսերեն։