Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԱՐՀԵՍՏԱՎԱՐԺ ՄԱՍՆԱԳԵՏ ԴԱՌՆԱԼՈՒ ՏԵՆՉՈՎ

Էմմա ԲԱԼԱՅԱՆ

 Շա­րու­նա­կա­կան կր­թու­թյու­նը կարևո­րող և օժտ­ված ե­րի­տա­սարդ­նե­րը ձգ­տում են ա­ռա­վե­լա­գույն գի­տե­լիք­ներ ստա­նալ։ Այդ ե­րի­տա­սարդ­նե­րից է 11-րդ դպ­րո­ցի շր­ջա­նա­վարտ Է­լեն Գրի­գո­րյա­նը, ով առ­ցանց ե­ղա­նա­կով ըն­դուն­վել է Մոսկ­վա­յի ՌՈՒԴՆ /Ժո­ղո­վուրդ­նե­րի բա­րե­կա­մու­թյուն ռու­սա­կան հա­մալ­սա­րան/ հա­մալ­սա­րա­նը (անվ­ճար), ո­րը մի­ջազ­գա­յին լա­վա­գույն 100 հա­մալ­սա­րան­նե­րից հաշ­վառ­վում է 13-րդը։ Թե ինչ նպա­տակ­նե­րով է տո­գոր­ված Է­լե­նը, մտադր­վա՞ծ է, ար­դյոք, ստա­ցած գի­տե­լիք­նե­րը ի սպաս դնել հայ­րե­նի­քին, փոր­ձե­ցինք պար­զել նրա հետ զրույ­ցում։

Է­լե­նի ընտ­րած մաս­նա­գի­տու­թյունն է՝ հա­սա­րա­կա­գի­տու­թյուն և հա­սա­րա­կա­գի­տա­կան ծրագ­րա­վո­րում։ Առ­ցանց քն­նու­թյուն­ներ հանձ­նե­լուց հե­տո, պատ­մում է Է­լե­նը, կա­յա­ցավ 2-րդ փու­լը, ո­րը ան­ցավ հար­ցազ­րույ­ցի ձևա­չա­փով՝ Երևան ե­կած ՌՈՒԴՆ հա­մալ­սա­րա­նի պատ­վի­րա­կու­թյան հետ։ 3-րդ փու­լը հա­տուկ բա­նաձևով հաշ­վար­կում է եր­կու փու­լի գնա­հա­տա­կան­նե­րը, ա­տես­տա­տի միա­վոր­նե­րը, ստա­ցած գո­վա­սա­նագ­րե­րը։ Այդ բո­լոր հաշ­վարկ­նե­րից հե­տո նա 100-ից հա­վա­քեց 97 միա­վոր։ Ու­շագ­րավ է՝ այդ հա­մալ­սա­րան Հա­յաս­տա­նից դի­մել է 224 հո­գի, ո­րից 10-ը ըն­դուն­վել է անվ­ճար, 89-ը՝ վճա­րո­վի, 3 տղա էլ 110 հնա­րա­վո­րից հա­վա­քել են 101 միա­վոր։
-Է­լեն, ին­չո՞վ բա­ցատ­րել նման մաս­նա­գի­տու­թյան ընտ­րու­թյու­նը։
-13 տա­րե­կա­նից ինձ սկ­սել է հե­տաք­րք­րել սո­ցիո­լո­գիան, քա­նի որ հենց այդ ժա­մա­նակ ծա­նո­թա­ցա հայտ­նի սո­ցիո­լոգ Մաքս Վե­բե­րի տե­սա­կե­տին, որն ինձ հե­տաք­րք­րեց, և սկ­սե­ցի ու­սում­նա­սի­րել նրա գոր­ծե­րը։ Նա պար­զա­բա­նում է մար­դու էու­թյու­նը ոչ միայն փի­լի­սո­փա­յա­կան, այլ նաև մա­թե­մա­տի­կա­կան, բա­րո­յա­կան, ար­վես­տի և մշա­կույ­թի տե­սան­կյուն­նե­րից։ Ին­չո՞վ ենք մենք դառ­նում հա­սա­րա­կու­թյան ան­դամ, ինչ­պե՞ս կա­րող ենք պա­հանջ­ված դառ­նալ հա­սա­րա­կու­թյան կող­մից։ Դրանց պա­տաս­խան­նե­րը գտա նրա աշ­խա­տու­թյուն­նե­րի մեջ։ Հա­սա­րա­կու­թյա­նը լիար­ժեք լի­նե­լու հա­մար պետք է կա­րո­ղա­նալ ազ­գի ար­ժե­հա­մա­կար­գի շուրջ միա­վո­րել քա­ղա­քա­ցի­նե­րին, պայ­քա­րել այդ ար­ժե­հա­մա­կար­գի հա­մար, որ­պես­զի հա­սա­րա­կու­թյու­նը հետևի այդ սկզ­բունք­նե­րին։ Դա է ստեղ­ծում վս­տա­հու­թյան, հա­վա­տի մթ­նո­լորտ և միա­բան­վե­լու ուժ։ Դա ինձ հո­գե­հա­րա­զատ էր։
-Ի՞նչն է դր­դել ընտ­րել միաս­նա­կա­նու­թյան, հա­մայն­քի հոգ­սե­րով ապ­րե­լու սկզ­բուն­քը։
-Մենք, հա­յերս, քիչ ենք, հայ­րե­նի­քը փոքր է, ո­րոշ հարևան եր­կր­ներ թշ­նա­մա­բար են վե­րա­բեր­վում, ու­նենք բա­զում խն­դիր­ներ ու չու­նենք Արևմտյան եր­կր­նե­րի զար­գաց­ման հա­մար անհ­րա­ժեշտ նյու­թա­կան նե­րուժ։ Այս ա­մե­նին կա­րող ենք դի­մա­կա­յել միաս­նա­կա­նու­թյամբ, ին­չը հնա­րա­վոր է, երբ ա­ռաջ ես քա­շում ոչ թե ՙե­սը՚, այլ՝ ՙմեն­քը՚։ ՙԵ­սը՚ պետք է ա­ռաջ­նոր­դի լավ մաս­նա­գետ դառ­նա­լու, հա­սա­րա­կու­թյանն օ­գուտ բե­րե­լու, նպա­տա­կին հաս­նե­լու դեպ­քում։
-Նման մտ­քեր, մտահ­ղա­ցում­ներ ու­նե­ցող ե­րի­տա­սար­դը հա­մալ­սա­րա­նը ա­վար­տե­լուց հե­տո հակ­վա՞ծ է վե­րա­դառ­նալ, օ­գուտ բե­րել իր ազ­գին։
-Ա­ռա­ջին նպա­տակս ար­հես­տա­վարժ մաս­նա­գետ դառ­նալն է, ո­րից հե­տո կաշ­խա­տեմ այն երկ­րում, որ­տեղ իմ պա­հան­ջար­կը ա­մե­նա­շա­տը կլի­նի։ Գու­ցե դա Հա­յաս­տա­նը կլի­նի կամ մի այլ եր­կիր։
-Այ­սինքն՝ նման գի­տա­կից ե­րի­տա­սար­դը, ո­րը հաս­կա­նում է իր ժո­ղովր­դի ցա­վը, կա­րո՞ղ է գնալ մի այլ եր­կիր։
-Այ­սօր, ըստ իս, սո­ցիո­լո­գի կա­րիք ու­նեն ա­ռա­ջին հեր­թին զար­գա­ցած եր­կր­նե­րը, ո­րոնք լավ են գի­տակ­ցում նման մաս­նա­գետ­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյու­նը։ Տե­ղե­կաց­ված ենք, որ այն­տեղ բո­լոր ո­լորտ­նե­րը են­թա­կա են վեր­լու­ծու­թյան՝ ար­դյու­նա­վետ կա­ռա­վար­ման նպա­տա­կով, ո­րի դեպ­քում միայն կա­րող ես ակն­կա­լել ե­կամ­տա­հոսք։ Սո­ցիո­լո­գը վեր­լու­ծա­բան է, ո­րը տն­տե­սու­թյան վեր­լու­ծա­կան տվյալ­նե­րի հի­ման վրա պետք է հաս­կա­նա հա­սա­րա­կու­թյան, այ­սինքն՝ մարդ­կանց խառն­ված­քը և դրան ազ­դե­լու, փո­խե­լու ու­ղի­նե­րը, ին­չը ևս ե­կամ­տա­բե­րու­թյան գոր­ծոն է։ Հա­յաս­տա­նում շատ են պետք սո­ցիո­լոգ­ներ, բայց այդ աս­պա­րե­զի զար­գաց­մա­նը ու­շադ­րու­թյուն չի դարձ­վում։ Ուս­տի հակ­ված եմ մտա­ծե­լու, որ աշ­խա­տե­լով զար­գա­ցած եր­կր­նե­րում, կա­րող եմ վեր­լու­ծա­կան աշ­խա­տանք­նե­րի ար­դյունք­նե­րը կի­րա­ռել Հա­յաս­տա­նում, դրա­նով իսկ օ­գուտ բե­րել իմ երկ­րին։
-Էլ ին­չո՞վ է հե­տաքր­քր­ված օժտ­ված ե­րի­տա­սար­դը։
-Շատ է հե­տաք­րք­րում ծրագ­րա­վո­րու­մը։ Ե­րա­զում եմ սո­ցիո­լոգ­նե­րի հա­մար ստեղ­ծել վեր­լու­ծա­բա­նա­կան ծրագ­րեր, ո­րոնք, հու­սով եմ, օ­գուտ կտան նաև մեր հան­րու­թյա­նը։ Զու­գա­հեռ ու­սում­նա­սի­րում եմ օ­րենք­նե­րը։ Գտ­նում եմ, որ ա­մեն մարդ պետք է ի­մա­նա իր երկ­րի օ­րենք­նե­րը, հատ­կա­պես Սահ­մա­նադ­րու­թյու­նը՝ գո­նե հիմ­նա­կան օ­րենք­նե­րը, որ­պես­զի կա­րո­ղա­նա պայ­քա­րել իր ի­րա­վունք­նե­րի հա­մար։ Տն­տե­սա­գի­տու­թյու­նը հե­տաք­րք­րում է, ա­վե­լի շուտ, որ­պես պրակ­տիկ գի­տու­թյուն։ Իմ տա­րեր­քը լե­զու­ներն են. այ­սօր ար­դեն տի­րա­պե­տում եմ 7 լեզ­վի՝ հա­յե­րե­նի, ռու­սե­րե­նի, ֆրան­սե­րե­նի, անգ­լե­րե­նի , ի­տա­լե­րե­նի, իս­պա­նե­րե­նի և կո­րեե­րե­նի /տի­րա­պետ­ման մա­կար­դա­կը՝ ըստ հեր­թա­կա­նու­թյան/։ Նշեմ, որ սո­վո­րել եմ ինք­նու­րույն՝ օգտ­վե­լով գր­քե­րից և հա­մա­ցան­ցից։ Նպա­տակ ու­նեմ սո­վո­րել այլ լե­զու­ներ ևս։
Շատ եմ սի­րում ըն­թեր­ցել։ Տար­ված եմ հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նու­թյամբ։ Այ­սօր ինձ հա­մար ար­ժե­քա­վոր են Ա­գա­թա Քրիս­տին, Է­մի­լի Դի­քեն­սո­նը, Ջորջ Օ­րուե­լը, Բեն Բրաու­նը, Օ­գյուստ Կոն­տը, Թեո­դոր Դրայ­զե­րը, Վիկ­տոր Հյու­գոն և ու­րիշ­ներ։ Ռու­սա­կան գրա­կա­նու­թյու­նից սի­րում եմ Ի­վան Տուր­գենևին, Մի­խա­յիլ Բուլ­գա­կո­վին, հա­տուկ ու­շադ­րու­թյուն եմ դարձ­նում Մա­րի­նա Ցվե­տաևի պոե­զիա­յին։ Հայ գրա­կա­նու­թյու­նից սի­րում եմ Շիր­վան­զա­դեին, Հրանտ Մաթևո­սյա­նին, գրե­թե բո­լոր պոետ­նե­րին։