Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԶՐՈՒՅՑՆԵՐԸ՝ ՀԱՎԱՏՔԻ, ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նվարդ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 Մա­րի­նե Մխի­թա­րյան-Լա­զա­րի­դու։ Ա­վար­տել է Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի ֆի­զի­կա­յի բա­ժի­նը։ Թեկ­նա­ծուա­կան թե­զը պաշտ­պա­նել է Նո­վո­սի­բիրս­կի ա­կա­դե­միա­յում։

Մեկ տա­րի 1994-1995թթ. հե­տա­զո­տու­թյուն­ներ է կա­տա­րել Քեն­տի հա­մալ­սա­րա­նում, հնա­գի­տու­թյան ո­լոր­տում՝ հայ-բել­գիա­կան հնա­գի­տա­կան հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շր­ջա­նակ­նե­րում։ Ֆի­զի­կոս-տե­սա­բան, հնա­գետ, լու­սան­կա­րիչ Մա­րի­նե Մխի­թա­րյան-Լա­զա­րի­դուն այս տար­վա հու­նի­սին 18 օ­րով գտն­վել է Ար­ցա­խում, այ­ցե­լել է տարբեր բնա­կա­վայ­րեր, հան­դի­պել մարդ­կանց, շր­ջել տե­սար­ժան վայ­րե­րով, լու­սան­կա­րել, ե­կե­ղե­ցի­ներ, վան­քեր, միջ­նա­դա­րյան գե­րեզ­մա­նա­քա­րեր…Այս այ­ցին ա­ռանձ­նա­նում է մար­տա­կեր­տի Վ. Բա­լա­յա­նի ան­վան միջ­նա­կարգ հոս­քա­յին դպ­րո­ցի ման­կա­վար­ժա­կան և ա­շա­կեր­տա­կան կազ­մի հետ հան­դի­պու­մը, ո­րի ժա­մա­նակ տե­ղի է ու­նե­ցել զրույց` ՙԱր­ցա­խի ե­րի­տա­սար­դու­թյու­նը և նռե­նի­նե­րի ծաղ­կուն­քը՚ թե­մա­յով, Մա­րի­նեն խո­սել է հույ­սի, հա­վատ­քի, ե­րա­զանք­նե­րի, խա­ղա­ղու­թյան մա­սին։
Մեր զրույ­ցը ֆի­զի­կոս-լու­սան­կար­չի հետ, նրա շր­ջա­գա­յու­թյուն­նե­րի և հե­տաք­րք­րու­թյուն­նե­րի շուրջ էր։
-Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը վե­րապ­րա­ծի թոռ եմ, պապս մշե­ցի է։ 1915թ. ութ տա­րե­կան որբ տղան գաղ­թել է, հաս­տատ­վել է Ա­լա­վեր­դիում, վերց­րել է Մխի­թա­րյան ազ­գա­նու­նը։ Դաս­տիա­րակ­վել եմ կես հայ, կես հույն ըն­տա­նի­քում, ուր սո­վո­րեց­րել են զգա­յուն լի­նել մարդ­կա­յին ցա­վի, ող­բեր­գու­թյան հան­դեպ, սո­վո­րեց­րել են հար­գել օ­տա­րի կրո­նը, մշա­կույ­թը, ինք­նու­թյու­նը։ Կյան­քիս ո­րոշ շր­ջա­նում ու­սում­նա­սի­րել եմ աստ­վա­ծա­բա­նու­թյուն, 15 տա­րի աշ­խա­տե­լով Մայր Ա­թո­ռում՝ հան­գել եմ այն գա­ղա­փա­րին, որ պի­տի ցա­վա­կից լի­նեմ մարդ­կանց, ով­քեր հա­կա­մար­տու­թյան տա­րածք­նե­րում են, ով­քեր իմ օգ­նու­թյան կա­րիքն ու­նեն։
Շր­ջա­գա­յե­լու գա­ղա­փա­րը իմ մեջ ծն­վեց հույն մորս վա­ղա­ժամ մա­հից հե­տո. սկ­սե­ցի շր­ջել հու­նա­կան բնա­կա­վայ­րե­րով, լու­սան­կա­րել և պատ­մա­կան ակ­նարկ­նե­րով ցույց տալ հու­նա­կան հա­մայն­քի ներ­կա­յու­թյու­նը Հա­յաս­տա­նում։ Ի դեպ, իմ ան­ցած գի­տա­կան ճա­նա­պար­հը իմ մեջ ձևա­վո­րել էր ճա­շակ, լու­սան­կար­չի աչք, և լու­սան­կար­չու­թյամբ սկ­սե­ցին ամ­բող­ջա­նալ իմ գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րը։
Ա­ռա­ջին ան­գամ Ար­ցախ ե­կա 2007-ին, ե­ղա Մեհ­մա­նա­յում, լու­սան­կար­ներ ա­րե­ցի և մի շարք ցու­ցա­հան­դես­ներ ու­նե­ցա Հա­յաս­տա­նում ու ար­տերկ­րում։
2013-ին Շու­շիում բա­ցե­ցի լու­սան­կար­չա­կան ցու­ցա­հան­դես հայ­կա­կան թե­մա­տի­կա­յով և ՙԻմ սիր­տը լեռ­նե­րում է՚ խո­րագ­րով, որ­տեղ ցու­ցադր­վել են Շու­շիում և Քա­շա­թա­ղում ար­ված իմ լու­սան­կար­նե­րը։ Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան 100-ա­մյա տա­րե­լի­ցին ըն­դա­ռաջ շր­ջել եմ Հա­յաս­տա­նով, ծա­նո­թա­ցել` ցե­ղաս­պա­նու­թյու­նը վե­րապ­րած 7 ան­ձի հետ, ով­քեր հա­րյու­րից բարձր տա­րիք ու­նեին, լու­սան­կա­րել, գրի եմ ա­ռել նրանց պատ­մու­թյուն­նե­րը, զգա­ցել եմ հայ լի­նե­լու դժ­վա­րու­թյուն­նե­րը, հայ լի­նե­լու փի­լի­սո­փա­յու­թյու­նը։Ի դեպ, ցու­ցա­հան­դե­սին մաս­նակ­ցել և հան­դես են ե­կել ցե­ղաս­պա­նու­թյու­նը վե­րապ­րած­նե­րը և վե­րապ­րած­նե­րի ժա­ռանգ­նե­րը։

Ան­ցած տա­րի սեպ­տեմ­բե­րին ե­կա Ար­ցախ իմ անձ­նա­կան հե­տա­զո­տա­կան ծրագ­րով, ո­րի թե­ման էր ՙԱր­ցա­խի կա­նայք. պա­տե­րազմ, ինք­նու­թյուն, խա­ղա­ղու­թյուն՚։ Հար­ցազ­րույց եմ վերց­րել 40-ից ա­վե­լի կա­նան­ցից (լու­սան­կար­նե­րով) , և դրանք ներ­կա­յաց­րել եմ Հու­նաս­տա­նում, ԱՄՆ-ում, Ավ­ստ­րա­լիա­յում, Կա­նա­դա­յում։ Այս այ­ցի ժա­մա­նակ հան­դի­պել եմ Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի ու­սա­նո­ղու­թյան հետ, կար­դա­ցել եմ դա­սա­խո­սու­թյուն, լու­սան­կար­ներ եմ ա­րել Տիգ­րա­նա­կեր­տում։
Պա­տե­րազ­մից հե­տո չէի կա­րող չգալ Ար­ցախ, հան­դի­պել մարդ­կանց, խո­սել հույ­սից, ե­րա­զանք­նե­րից։ Ինձ հա­մար մխի­թա­րու­թյուն էր տես­նել, թե ինչ­պես են մար­դիկ, ե­րի­տա­սար­դու­թյու­նը կպած հայ­րե­նի հո­ղին, թե ինչ­պես է ար­ցախ­ցի կի­նը պահ­պա­նում իր օ­ջա­խը, իր եր­կի­րը։ Հա­զա­րա­մյակ­նե­րով ձևա­վոր­ված մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյու­նը մեզ թևեր է տա­լիս, մեր ար­մատ­նե­րը Ար­ցա­խում շատ խորն են։ Այս այ­ցիս ես 8-րո­պեա­նոց վա­վե­րագ­րա­կան ֆիլմ ստեղ­ծե­ցի, ո­րը կոչ­վում է ՙԱր­մատ­ներ. այս­տեղ է իմ հո­ղը՚։ Ա­սեմ, որ իմ ար­խի­վում ար­դեն ու­նեմ մի քա­նի հա­զար լու­սան­կար­ ար­ված Ար­ցա­խում։
Իմ վեր­ջին գի­ծը կոչ­վում է այս­պես՝ ՙՀի­շո­ղու­թյու­նը գոր­ծո­ղու­թյան մեջ. Մու­շից դե­պի Ար­ցախ, ա­նա­պա­տի սե­րունդ­նե­րից դե­պի ան­կա­խու­թյուն՚։ Ինձ հա­մար պա­տիվ և օրհ­նու­թյուն է Ար­ցա­խում հան­դի­պել մարդ­կանց, հատ­կա­պես ե­րի­տա­սար­դու­թյան հետ, տես­նել նրանց ապ­րե­լու, ա­րա­րե­լու, գո­յատևե­լու կամ­քը, ի­մա­նալ նրանց հե­տաք­րք­րու­թյուն­նե­րը, փո­խան­ցել իմ գի­տե­լիք­նե­րը, փոր­ձը, սո­վո­րել նրան­ցից։
Ար­ցախն այն միջ­նա­բերդն է, որ հա­մախմ­բում է ողջ հա­յու­թյա­նը։
Ար­ցախ գալս ա­ղոթք է խա­ղա­ղու­թյան հա­մար։